Design a site like this with WordPress.com
Get started

Ռիչարդ Բախ «Հիպնոս Մարիի համար»

Մենք շատ հաճախ չենք էլ գիտակցում, որ երբեմն պատահական ասված բառ կամ արարք ընդմիշտ կարող է փոխել ինչ-որ մեկի կյանքը: Եվ սա ճիշտ է ինչպես ռուսների և  ֆրանսիացիների, այնպես էլ չինացիների և անգլիացիների դեպքում…

Մի անգամ, մի գորշ անձևոտ օր գորշ ավտոբուս նստած, ես գորշ քաղաքով գնում էի գորշ աշխատանքի: Մայթերի երկայքով, ինչպես ծովը, ձգվում էին սև անձևանոցները: Ես գորշ ավտոբուսում նստած՝  անտարբեր նայում էի անձրևոտ գորշությանը, տների մթամած պատերին, մեկ էլ…հանկարծ նկատեցի մի կնոջ, ով դուրս գալով շենքի մուտքից՝ բացեց մի վառ կարմիր անձևանոց: Գույնի հանկարծակի բռնկում իրականության անգույն ու ձանձրալի գորշության մեջ: Միակ կենսուրախ բանը ողջ քաղաքում, որը պատահաբար աչքովս ընկավ, երբ ես տասներկու համարի ավտոբուսի մեջ էի: Կինը իմ տեսադաշտում հայտնվեց կես րոպե և անհայտացավ հեռվում: (շարունակություն)

Ամեն մի քայլ, խոսք, որը մենք ասում ենք, անում դիմացինի հանդեպ, մեծ հետևանք կարող է ունենալ՝ թե՛ լավ, թե՛ վատ իմաստներով, ինչու չէ նաև փոփոխություն կատարել իր կյանքում։ Դիմացինին ասված խոսքը կարող է մեծ նշանայություն ունենալ իր համար: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է ասելուվ առաջ մի լավ մտածելը:

Հովհաննես Թումանյան.Դառնացած ժողովուրդ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Թումանյանի <Դառնացած ժողովուրդ>-ը ներկայացնում է մեր այսօրվա օրերը, ինչ շատ ցավալի է։ Բարությունը վերափոխվել է չարության, ու մեծամասնությունը հենց չար մարդիկ են։ Քիչ են մնացել ազնվիները, բարիները և արդարները։ Մենք ինքներս պետք է փոխվենք, քայլ անենք դեպի բարիությունը։ Թումանյանի օրերից մինչ այսօր մարդիկ փոխվումյ են ու դեպի վատ։ Չարանում են միմյանց հանդեպ, ու դրա միակ ելքը մարդը ինքը իրեն ներսից փոխելն է։

Ֆազիլ Իսքանդեր «Տղան և պատերազմը»

…Տղան արդեն անկողին էր մտել, երբ հանկարծ հյուր եկավ հոր ընկերն իր չափահաս որդու հետ: Ընկերոջ անունը Ասլան քեռի էր, որդունը՝ Վալիկո: Հյուրերն Աբխազիայից էին: (շարունակություն

Կարծում եմ չկա մարդ, որ պատերազմ չի տեսել՝ մեծ թե փոքր (համենայն դեպս մեր երկրում)։ Փոքրերի մոտ հարց է առաջանում թե ինչ է պատերազմը, ինչի համար է դա արվում, թե ինչու են մարդիկ միմյանց վնասում, սպանում։ Ու շատ դեպքերում էլ մեծերը խոսքերը չեն գտնում բացատրելու պատերազմի իմաստը։ Ինչքան էլ որ փորձում ենք պատերազմ բառը մեղմացնել (փոքրերի համար), ժամանակի ընթացքում ընկալվում է բառի ողջ իմաստը։

Կարդում ենք արտասահմանյան գրականություն

Ժան Պոլ Սարտր

Մտքեր Ժան Պոլ Սարտրից

►Դուրս եմ գալիս փողոց: Ինչու՞: Դե,  որովհետև նույնքան անիմաստ է տանը մնալը: Նույնիսկ եթե ես մնամ, նույնիսկ եթե լռության հետ առանձնանամ մի անկյունում, միևնույն է, ինքս ինձնից ոչ մի տեղ չեմ փախչի:
Ես գոյություն կունենամ այդ անկյունում, իմ ծանրությամբ կճնշեմ հատակը: Ես կամ:
Իսկ որտե՞ղ պիտի թաքցնեմ իմ անցյալը: Անցյալդ գրպան չես դնի, պետք է տուն ունենալ, որտեղ նրան կտեղավորես: Իսկ ես միայն իմ մարմինն ունեմ: Միայնակ մարդն իր միայնակ մարմնում չի կարող ներփակել հիշողությունները, դրանք դուրս կհոսեն իր միջից: Իսկ ես իրավունք չունեմ դժգոհել:

Վերլուծություն

Ըստ ինձ, ինձ համար լռությունն ու մենակությունը ամենալավ զբաղմունք են, թե՛ ազատ ժամանակ, թե՛ նույնիսկ աշխատանքային ժամերին։ Փողոցը ինձ համար դա նույն է, ինչ բազմության հայացքների կենտրոնում լինելը։ Չնայածը ինչպես ասել է Ժան Պոլ Սարտրը <եթե լռության հետ առանձնանամ մի անկյունում, միևնույն է, ինքս ինձնից ոչ մի տեղ չեմ փախչի>։

Հերման Հեսսե | Ով կարողանում է սիրել, երջանիկ է:

Հերման Հեսսե

Հերմանը կարծում էր, որ նա ով կարողանում է սիրել, ուրեմն երջանիկ է, ու դրա համր պետք չեն՝ հարստություն, գեղեցկություն։ Ընդհանուր առմամբ համամիտ եմ նրա հետ։ Նրանք՝ ովքեր կարողանում են սիրել, հակված են երջանիկ լինելու։ Չնայած, որ մի կողմից էլ կարծում եմ, որ սիրել չի նշանակում հենց երջանիկ լինել։ Հերմանի կարծիքով այդ մարդկանց դասին պատկանում են փիլիսոփաները, չնայած նրան, որ նա իրեն բացառեց փիլիսոփա լինելուց։ Իր համար ամենախորքայինը մեր մեջ դա հենց երջանկությունն է։ Ես ինքնս կարծում եմ, որ երջանկությունը ինձ շրջապատող մարդիկ են, ինչպես նաև այն, որ ես ինքնս կարողանում եմ դիմացինիս երջանկացնել։

En casa

  1. Yo paseo por la playa
  2. Vosotros vivís en Valencia.
  3. Yo voy a/para Barcelona
  4. Los estudiantes bajan de el autobús.
  5. El libro está en la mesa.
  6. Nosotras hablamos en política.
  7. Ella trae un regalo ti.
  8. La mesa es de madera.
  9. Nosotros comemos a las tres.
  10. Yo hablo con Pedro.

Imperativo

  1. Haz lo que te digo sin protestar.
  2. Meted las flores en ese jarrón y ponedlas encima de la mesa.
  3. Escucha lo que te está diciendo tu padre.
  4. No me digas que has vuelto a suspender el examen de conducir!
  5. Venga a verme en otro momento; estoy en una reunión.
  6. No cierren la puerta, por favor.
  7. Vayamos a su casa y preguntemosle si tiene el libro que necesitamos para hacer el trabajo.
  8. Si no estás contento en tu trabajo, dejaslo y no sigas que jándote.

Վերաբերականներ

Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

Հաստատական-արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած

Երկբայական-գուցե, երևի, արդյոք, կարծեմ, կարծես, միգուցե, մի՞թե, կարծես թե, արդյոք, թերևս

Ժխտական-ո՛չ, չէ՛

զգացական-բարեբախտաբար, ցավոք, երանի

Սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ

Սահմանափակման-գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե

Ցուցական-ահա, ահավասիկ

Զիջական-ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, այսուհանդերձ, համենայն դեպս

Կամային-հապա, մի

Եղիշե Չարենց «հոգուս մեջ»

Հոգուս մեջ իջել ու փռվել էր մի
Հիվանդոտ, հիվանդ տխրության հանգիստ:
Հաշտվել էի ու լռել էի:
Ու լուռ էր հոգիս՝ լուռ ու լռանիստ:

Եվ մեկը հանկարծ խնդաց խավարում —
Դուրսը, դաշտերի մենակության մեջ:
Մեկը դաշտերում տագնապ էր փռում —
Ու մութ սենյակում հսկում էի ես:

Դուրսը, դաշտերում, քրքջում էր քամին:
Ճչում էր հոգիս՝ հիվանդ ու տկար:
Ստվերները լուռ օրորվում էին:
Ու լուռ էի ես: Չկայիր: Չեկար:

Չարենցը, «Հուգուս մեջ» բանաստեղծությունը գրել է հոգեկան մեծ ցավով: Նրա հոգին տկար էր ու հիվանդ: Կարծում եմ Չարենց սա գրել է մի աղջկա մասին, որ չէր գալիս, չկար, ու նրա հոգում այդ ցավից մի փռվել էր մի հիվանդոտ տխրության հանգիստ: Չարենցի բանստեղծությունները, մեծ մասամբ, գրված են տխուր ոճով, որը ընթերցողին ներկայացնում է իր հոգու ցավը:

Ձայնարկություն

1. Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր
լինի կազմել այլ խոսքի մասեր։

խը՜շշ — խշշալ, թը՜շշ — թշշալ, կը՜ռռ — կռռալ


 2. Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց,
ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

Վա՜յ-զգացական

ծուղրուղու՜-նմանաձայնական

հե՜յ-կոչական

օ՜ֆ-զգացական

ծի՜վ-ծի՜վ-նմանաձայնական

ա՜խ-զգացական

վա՛շ-վի՛շ-զգացական

ուխա՜յ-զգացական

Blog at WordPress.com.

Up ↑