«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1749-ի փետրվարի 17-ին:Նա հիմնադրել է՝Մխիթարյան միաբանությունը:Նրա նպատակն էր կրթել հայ ժողովրդին,լուսավորություն տարածել նրանց մեջ:Մխիթար Սեբաստացու հետևորդներից էր՝ Մ.Ջախջախյանը, Խ.Ալիշյանը,Գ. Ավետիքյանը և այլն:1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Հայկազյան բառարանի մասին

Մխիթար Սեբաստացին պատասխանել է թե ինչու՞ է նա ստեղծել բառարանը:

Պատճառները զանազան են. նախ՝ որ 1727-ին, երբ քերականության գիրքս հրատարակեցի, հառաջաբանին մեջ խոստացած էի, որ անպայման բառարան պետք է պատրաստեմ, ուստի, պետք էր խոստումս կատարել։Երկրորդ՝ Միաբանությունը, որ հիմնեցի, բացի սրբության կենտրոն լինելուց, պիտի զբաղվեր հայկական գիրքեր հրատարակելու գործով:Երրորդ պատճառը` որի համար այս բառարանը, պատրաստեցի, իմ ազգասիրությունս է. սիրում եմ ազգս, և սրտումս խորեն կվախենամ, որ եթե այսօր ես չպատրաստեմ ու չտառապեմ ազգիս համար, տարիներ հետո հանկարծ մեր լեզուն կարող է շատ-շատ վնասվել:

Նա ասում էր, որ բառարանի կազմելը նրա համար որոշ չափով բարդ էր՝ քանզի ձեռքի տակ չուներ այլ բառարաններ, փոխարենը՝ նա ուներ թղթերի մի կույտ որոնց վրա դեռ պատանի տարիքից գրում էր իրեն բոլոր անծանոթ բառերը իրենց բացատրությամբ: Նա բառարանում փորձել է տեղավորել բոլոր շատ օգտագործվող բառերը, նաև շատ էին տերմինները վերձված ՝ Աստվածաշնչից: 1744 թվականի նոյեմբեր ամսին տպագրվում է բառարանի առաջին հատորը: 1769 թվականին տպագրվում է երկրորդ հատորը, որի մեջ մեծամասամբ Աստվածաշնչյան տերմիններ և հատուկ անուններ էին: Մխիթարը ասում էր, որ երկրորդ բառարանը ստեղծել է այն նպատակով, որ ժողովուրդը Սուրբ գիրք կարդալուց չդժվարանա:

Մխիթարյան միաբանության խորհրդանիշները

Մխիթարյան միաբանությունը ուներ իր գլխավոր խորհրդանիշը՝ զինանշանը: Զինանշանը վահանի նման է ,կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը նշանակում են՝Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

Մխիթարյան միաբանության 200 ամյակին Ստեֆանո Ջոնսոնը և Միլանը նվիրեցին մի հուշամեդալ,որն ուներ 66մմ տրամագիծ: Մխիթարյան միաբանության խորդանիշներից մեկն է՝ըմպելիքը՝ մխթարինը,որը պատրաստվում է գաղտնի բաղադրիչներով:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ստեղծման պատմությունը

Սա մի երկար բայց,բայց շատ սիրելի պատմություն է:Աշոտ Բլեյանը աշխատում էր Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:1985 թվականին համախոհների փնտրտուքը նրան բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները:1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը:

Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո նրանց միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` նրանց Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր:

Ըստ ՝ Աշոտ Բլեյանի գաղափարակիր, ոգևորված և ստեղծագործող ուսուցիչները վարդապետներ են: Սրան էլ ավելացնելով ակնածանքը Մխիթար Սեբաստացու հանդեպ, կրթահամալիրը կոչվեց ՝ Մխիթար Սեբաստացի:

Սեբաստացիները տոնը նշվում է նոյեմբերի 4-ին:

«Կրթահամալիրի տոնի իմ խորհրդանիշը»

Կրթահամալիրի տոնի/ Սեբաստացու օրերի իմ խորհրդանիշը ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն են, որոնք ըստ ինձ բացակայում են որոշ դպրոցներում:Կա ևս մեկ խորհրդանիշ ինձ համար դա հենցա Կրթահամալիրի տոնը է,որը ինքնին խորհրդանիշ է։ Միայն այդ օրերին ես կարդում, լսում ու հիշում կրթահամալիրի անցյալ պատմությունը։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started