Կրթահամալիրի տոնի/ Սեբաստացու օրերի իմ խորհրդանիշը ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն են, որոնք ըստ ինձ բացակայում են որոշ դպրոցներում:Կա ևս մեկ խորհրդանիշ ինձ համար դա հենցա Կրթահամալիրի տոնը է,որը ինքնին խորհրդանիշ է։ Միայն այդ օրերին ես կարդում, լսում ու հիշում կրթահամալիրի անցյալ պատմությունը։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ստեղծման պատմությունը
Սա մի երկար բայց,բայց շատ սիրելի պատմություն է:Աշոտ Բլեյանը աշխատում էր Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:1985 թվականին համախոհների փնտրտուքը նրան բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները:1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը:
Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:
Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո նրանց միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` նրանց Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր:
Ըստ ՝ Աշոտ Բլեյանի գաղափարակիր, ոգևորված և ստեղծագործող ուսուցիչները վարդապետներ են: Սրան էլ ավելացնելով ակնածանքը Մխիթար Սեբաստացու հանդեպ, կրթահամալիրը կոչվեց ՝ Մխիթար Սեբաստացի:
Սեբաստացիները տոնը նշվում է նոյեմբերի 4-ին:
Մխիթարյան միաբանության խորհրդանիշները
Մխիթարյան միաբանությունը ուներ իր գլխավոր խորհրդանիշը՝ զինանշանը: Զինանշանը վահանի նման է ,կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը նշանակում են՝Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:
Մխիթարյան միաբանության 200 ամյակին Ստեֆանո Ջոնսոնը և Միլանը նվիրեցին մի հուշամեդալ,որն ուներ 66մմ տրամագիծ: Մխիթարյան միաբանության խորդանիշներից մեկն է՝ըմպելիքը՝ մխթարինը,որը պատրաստվում է գաղտնի բաղադրիչներով:
