Շատ եմ սիրում կարդալ պատմություններ նվիրված Սուրբ Ծնունդին և Ամանորին:
Ռոբի և իր ընտանիքի մասին պատմությունը բացառություն չեղավ: Ռոբը Փիրըլ Ս. Բաքի «Ս. Ծնունդի օրվա առավոտյան» պատմվածքի հերոսն էր:
Ռոբը վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն չկար,արթնանում էր ճիշտ նույն ժամին:Թեև նա ամեն անգամ շուռումուռ էր գալիս անկողնում և նորից քնում բայց,այս անգամ Ս.Ծնունդին նրա աչքին քուն չեր գալիս:Նա մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում:Նա տասնհինգ տարեկան էր և ապրում էր հոր ագարակում:

Սովարական առավոտներից մեկն էր և հանկարծ Ռոբը ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը:Հայրը ասում էր, որ նա չեր կարող արթնացնել Ռոբին՝քանի որ նա պետք է հանգստանա,իսկ այդ դեպքում նրան օգնող չի լինի:Իսկ մայրը պատասխանեց որ նա ամեն բան միայնակ չի կարող անել և նրան պետք է օգնեն, և Ռոբը արդեն երեխա չէ նա պետք է օգնի իր հորը:Այդ ամեն Ռոբը լսելով հասկացավ որ իր ծնողները շատեն սիրում իրեն,հատկապես հայրը:Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:
Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Տասնհինգ տարեկան հասակում, երբ Ս. Ծնունդին նախորդող օրվա երեկոյան պառկեց քնելու, սկսեց մտածել վաղվա տոնական օրվա մասին: Սուրբ Ծննդին բոլորը նվերներ են տալիս միմյանց, սակայն երբեմն նվերները այնքան նշանակություն չեն ունենում ինչքան նվիրողի սերը ու վերաբերմունքը: Նույնը և Ռոբի ընտանիքում էր, նրա քույրերը ձեռագործ իրեր էին պատրաստում, իսկ Ռոբը ոչ մի նյութական նվեր չպատրաստեց: Իր մոտ եղած գումարով,նա որոշեց իր հոր համար մի փողկապ գնալ,բայց դա չնչինը կլիներ հոր համար և նա որոշեց անել ամբողջ աշխատանքը հոր փոխարեն:

Արդեն գիշեր էր:Երևի թէ քսան անգամ բացեց աչքերը, վառեց լուցկին ու նայեց իր հնացած ժամացույցին՝ կես գիշեր, մեկն անց կես, երկու: Վերջապես քառորդ ժամ մնացած երեքին՝ վեր կացավ ու հագնվեց: Անձայն ցած իջավ փայտե սանդուղքներով ու կամացուկ դուրս սպրդեց տնից: Կովերն նայում էին իրեն քնատ ու զարմացած աչքերով: Նրանց համար էլ դեռ շուտ էր:
Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անանկնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրփրալից ու բուրումնավետ:
Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:
Վերադառնալով իր սենյակը, նա հազիվ հասցրեց մթության մեջ հանվել ու նետվել անկողնու մեջ. արդեն լսվում էր հոր վեր կենալու աղմուկը: Վերմակը քաշեց գլխին, որպեսզի խլացնի իր արագ շնչառության ձայնը: Դուռը բացվեց և հայրը ներս մտավ տալով Ռոբի անուն,որ պետ է վեր կենա նույնիսկ Ս.Ծնունդի օրը: Դուռը փակվեց: Պառկած ծիծաղում էր ինքն իրեն. մի քանի րոպեից հայրը կիմանար ամեն բան: Սիրտը հուզմունքից պատրաստ էր դուրս թռչել մարմնից: Րոպեներն անցնում էին դանդաղ՝ տաս, տասնհինգ, չգիտեր ինչքան, երբ լսվեց հոր քայլերի ձայնը: Դուռը բացվեց. ինքը դեռ պառկած էր:հայրը մոտեցավ անկողնուն ու գորովալից քաշեց վերմակը,ասելով որ լավ է հիմարացրել իրեն:Իսկ Ռոբը պատասխանեց,որ դա Ս. Ծնունդի առթիվ է:Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:Հայրն ասաց որ դա Ս. Ծնունդին ստացած ամենալավ նվերն է և դա նա կհիշի ամեն Ս. Ծնունդին մինչև մահ:
Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենության մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար: Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ, երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպես է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան…Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը. «Իմ թանկագին սեր…»:










