Կարծում եմ, խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակության ամենակարևոր մեթոդներից: Յուրաքանչյուր արարք լինի դրական թե բացասական` չպետք է մնա անարձագանք: Լավի համար` խրախուսանք, վատի համար`պատիժ: Երբեմն խրախուսանքը լինում է վնասակար, իսկ պատիժը դրական:Խրախուսել նշանակում է` դրականորեն գնահատել որևէ մեկի աշխատանքը: Խրախուսանքը մեծ նշանակություն ունի անձի համար: Մարդուն խրախուսում են նրա բարի գործի համար: Խրախուսանքի ներքո մարդը կարող է ցանկալի քայլեր անի և ճիշտ ուղիով ընթանա: Խրախուսանքը լավ միջոց է, ստիպում է մարդուն ավելի աշխատասեր և պատասխանատու լինել։ Իհարկե այս դեպքում ևս կարող է մարդ առիթավորվել և ծուլանալ, սակայն դա գալիս է մարդուց:Պատիժը դա դաս է, դաստիրակչական նպատակ է պարունակում: Սակայն պատիժը չպետք է արտահայտվի ծեծով: Կարծում եմ, կարելի է, որպես պատիժ երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից զրկել:Պատժելը դաստիարակության ամենաբարդ եղանակներից է, որը կարող է փոխել մարդու վերաբերմունքը: Թե խրախուսանքի և թե պատժի միջև պետք է լինի հավասարակշռություն և կարևորը իմանալը, թե երբ է պետք այն կիրառել: Դաստիարակության մեջ, պատժելը վերջին փուլն է,որը պետք է շատ քիչ դեպքերում կիրառել և այնուհետև կիրառել խրախուսական եղանաներ: Քանզի խրախուսանքն ու բարությունը լավագույն ազդեցությունն են թողնում մարդու վրա: Իհարկե պատիժը երբեմն շատ անհրաժեշտ է: Որովհետև այն անձնավորությունը, որ իր վերաբերմունքի համար ոչ մի արգելք չի տեսնում կրկնում է իր սխալը:
