Նոյեմբերի 16-18 ուրախ,մեծ և հետաքրքրաշարժ խմբով շարժվեցինք դեպի Արատես:Ճանապարհը թեև երկար էր,բայց մեկ տեղ հետաքրքիր: Ունեցանք բազում կանգառներ՝որոնցից մեկը Եղեգիսն էր՝Զորաց եկեղեցին և Օրբելյանների գերեզմանատունը: :Եկեղեցու մասին իմացանք բազում տեղեկություններ որը համոզված եմ ապագայում մեզ պետք կգա: Բոլորս հիացանք այդ գեղեցիկ բնությամբ,երբևէ չէի տեսել այդպիսի գեղեցիկ բնություն ինչպես սա էր:Սարերը՝լեռները ամենը շատ գեղեցիկ էր,բայց քանի որը ժամանակը քիչ էր,իսկ ճանապարհը երկար , շարժվեցինք առաջ:

Արդեն երեկո էր՝ ժամը 18:00 երբ հասանք:Բոլորս հոգնած և սոված գնացինք տեղավորվելու մեր տնակներում: Տեղավորվելուց և մի փոքր հանգստանալուց հետո որոշեցինք ծանոթանալ տեղանքին,ամեն ինչ ուղղակի հեքիաթային էր՝ լեռները, սարերը՝մի ամբողջ բնություն:Ճաշեցինք որից հետո որոշեցինք հավաքվել մեր տնակում՝խոսել, խաղալ: Չնայած նրան որ մենք հոգնած էինք ,դա չխանգարեց մեզ վայելելու մտերմիկ միջավայրը:Արդեն շատ ուշ էր և մենք պառկեցինք հանգստանալու:
Օր երկրորդ:Առավոտյան վաղ արթնացանք, լվացվեցինք և նախաճաշեցինք,որից հետո սկսեցինք ավելի մանրակրկտորեն ծանոթանալ տեղանքին:Ժամը 13:00 ամբողջ խմբով գնացինք տեսնելու Արատեսի վանքը և Եղեգիսի կիրճը:Ամեն ինչ շատ գեղեցիկ էր,թեև ոմանք վերադարձան թռչված, միևնույն է ոչինչ չէր խանգարի մեզ տխրելու:Բոլորի վերդարնալուն մեկ Ընկեր Լիլիթ և երկու աղջիկներ արդեն պատրաստել էին շատ սպասված հարիսան,որը այնքան համեղ էր ստացվել:

Նորից հավաքվել էին սենյակում,բայց այս անգամ ոչ սովորական բանի համար,այլ նշելու մեր դասընկերուհի Մարիամի ծնունդը:Պարում էինք,երգում և լավ ժամանակ անցկացնում միասին:Այնքան հագեցած օր ունեցանք,որ միանգամից քնեցինք:
Օր երրորդ:Առավոտյան արթնացանք թեև տխուր,քանի որ արդեն գնալու էինք,բայց նաև ուրախ քանի որ կարոտել էինք մեր ծնողներին:Ահա այն տեսարանը որ բացվում էր մեր տնակից:

Ահա արդեն բոլորս պատրաստել էին մեր իրերը և պատրաստ էինք շարժվելու:Ճանապարը անցնում նորից գեղեցիկ բնության կողքով,որը չնկատել անհնար էր:Այցելեցին նաև Օրբելյանների իջևանատուն։ Վերջին կանգառը որ եղավ,դա մեր սիրելի Սևանն էր,որը բարձունքից ավելի գեղեցիկ էր երևում:Մտանք նաև Հայրավանք:Ահա արդեն երեկո էր,երբ մենք հասանք:Ամեն բան շատ լավ ու գեղեցիկ էր,հետաքրքիր և էկստրեմալ:
