Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում

Տրդատ 1

Տրդատ Ա (մոտ 28 – 88), Մեծ Հայքի Արշակունի  թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին,  Պարթևաստանի  թագավոր  Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը  կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին : Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը:

Սանատրուկ 2

Սանատրուկի ժամանակաշրջանը նշանավոր էր նրանով, որ Մեծ Հայքում քարոզեցին Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոսը և Բարթողիմեոսը ու նրանց աշակերտները, և ստեղծվեցին վաղ քրիստոնեական առաջին համայնքները: Թադեոսը Հայաստանում հիմևադրեց Հայոց առաքելական եկեղեցին, և պատահական չէ, որ պատմիչները Գրիգոր Լուսավորչի մասին գրում են, որ նա նստեց սուրբ Թադեոսի աթոռին: Թադեոս առաքյալին հաջողվեց քրիստոնյա դարձնել հայոց թագավոր Սանատրուկին և նրա դուստր Սանդուխտին: Սակայն եթե առաջինը՝ վախենալով երկրի մեծամեծներից, ետ կանգնեց քրիստոնեությունից, ապա նրա դուստրը, չնայած հոր և հարազատների հորդորներին, չի ուրանում քրիստոնեությունը և նահատակվում է Սանատրուկի հրամանով:

Սանատրուկը մահացավ հավանաբար 110 թ. և թաղվեց հայոց թագավորների տոհմական գերեզմանոցում, որը գտնվում էր Եփրատ գետի ափին կառուցված Անի ամրոցում: Նրա դամբարանն այնքան ամրակուռ էր կառուցված, որ, երբ պարսկական զորքերը IV դարի կեսերին քանդեցին ու կողոպտեցին հայոց թագավորների հանգստարանը, նրանց այդպես էլ չհաջողվեց բացել ու ավերել Սանատրուկի գերեզմանը:

Վաղարշ 1

Վաղարշ Ա (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավորն է, կառավարել է 117-140 թվականներին։  Սանատրուկ թագավորի որդին է։ 116 թվականի ամռանը, գլխավորելով  հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականու-թյան ձախողումից և 140 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը ստիպված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով  Սոհեմոսին:

Վաղարշ 2

Վաղարշ Բ(ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին  սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝  կովկասյան  լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ  Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է  Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։

The Fklipino and the Drunkand

  • loud-mouthed-բարձրախոս,մեծախոս
  • camel-hair-խարտյաշ
  • took crowd up-հավաքված ամբոխ
  • to bother-անհանգստացնել
  • commotion-հուզմունք
  • To come to somebody,srescue-Ինչ-որ մեկի մոտ գալ
  • to scueez-ճզմել
  • crowd-ամբոխ
  • decent-պարկեշտ
  • keep dodjing-շարունակել քաշքշել
  • to stumble-գայթակղել
  • to swear-հայհոյել
  • swiftly-արագորեն
  • to rush-շտապել
  • lavatoly-պետքարան
  • compartment-խցիկ
  • to bolt-պտուտակել
  • to stoop-քողարկել
  • to bag-աղաչել
  • Seeqking-տեսիլք
  • to demand-պահանջել
  • to have right-իրավունք ունենալ
  • to pound-հարվածել
  • to make a trouble-խնդիր առաջացնել
  • rage-զայրույթ
  • yellow-belly-դեղնավուն
  • to trembble-դողալ
  • decency-պարկեշտություն
  • to flee-փախչել
  • To swear to somebody-Ինչ-որ մեկին երդվել
  • to become frigthened-վախենալ
  • to be sympathy with-համակրանք ունենալ
  • Thigh-ազդր
  • To be wound-վիրավորել

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started