Երեխաների դաստիրակության կանոները

Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:Երեխաներն պետք է դաստիրակել մանկուց, այլապես ուշ կլինի։ Երեխայի ճիշտ դաստիարակության համար շատ մեծ նշանակություն ունի շրջապատը: Ծնողները պետք է լրջորեն զբաղվեն երեխայի դաստիարակությամբ:Երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է: Դեռևս նախնադարյան հասարակության մեջ տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, քիչ թե շատ hետևողականորեն կազակերպում էին տվյալ հանրության երեխաների, աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը:

Ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Հայաստանի Հ. Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրա — կան արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի:Դրանք են՝ Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գ եղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

Մեծ Հայքը 3-րդ դարում: Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք.

Տրդատ I Արշակունու ժամանակներից պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Երկրի կառավարման բուրգը գլխավորում էր թագավորը, որի իշխանությունն անսահմանափակ էր: Հայոց արքային էին ենթարկվում դեռևս նախորդ դարաշրջաններում առաջացած արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավաում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ բնագավառներին վերաբերող գործերը: Մեծ Հայքի թագավորության վարչական բաժանումն ավանդաբար համապատասխանում էր աշխարհների՝ նահանգների՝ բնականից գավառաբաժանման վրա հիմնված պետական, մասնատիրական և համայնքային սեփականատիրությանը գերագույն տիրոջ՝ թագավորի տնօրինությամբ:

Summery”The Filipino and the Drunkard”

This story is about a yound Filipino and the drunk white man.They were both waiting for the same ferry to move to Oakland.At the beginning of the story, a drunkard begins to mistreat the Filipino for not being white.The drunkard says which, the young man must stay away from the crowd.The Philippino tries to silence the drunkard, but he fails.When the ferry arrives he quickly ascends the ferry, enters a corner, then lavatoly.Some time later the drunkard found the Philippino and continued to mistreat him again.The Filipino is so angry that he attacks the drunkard with a knife and hits him several times. Throughout history, the crowd did not help the Philippines for a second and prevented the death of a drunkard.

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started