Դիզայն

Դիզայն (անգլ. design — նախագծել, գծագրել, մտահղանալ, ինչպես նաև նախագիծ, գծանկար), տերմին է, որով նշվում է առարկայական աշխարհի նախագծման նոր եղանակը։ Երևան է եկել XX դարի սկզբին, որպես առարկայական միջավայրի տեսողական և ֆունկցիոնալ հատկությունների տարերային ձևավորմանը հակազդող միջոց։ «Դիզայնն» անգլերեն է նշանակում է նախագծել։ Դիզայնը նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ։ Վերջին տարիներին Դիզայնը դարձել է այսօրվա աշխատա-շուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը:

Գրաֆիկական դիզայն

Գրաֆիկակական դիզայնի համաշխարհային կազմակերպությունը — ICOGRADA է, գրաֆիկական դիզայնի Միջազգային ասոցացիաների խորհուրդը։ Ռուսաստանը ներկայացված է ICOGRADA գրաֆիկական դիզայնի Ակադեմիան, Բրիտանական բարձրագույն դիզայնի դպրոց, ՄՊՆԱԱ (Մոսկովյան պետական նկարչական-արտադրական ակադեմիա) անվան Ս. Գ. Ստրոգանով և ԳԴԲԱԴ (գրաֆիկակա դիզայնի բարձրագույն ակադեմիկական դպրոց)

Գրաֆիկական դիզայնի հասարակական օգտագործումը ներառում է ամսագրերը, գովազդները, փաթեթավորումները և վեբ դիզայնը, օրինակ՝ փաթեթավորման իրերը կարող են ներառել լոգոտիպ կամ այլ պատկերներ, կազմակերպված տեքստ և դիզայնի մաքուր էլեմենտներ, այդպիսին են ձևը և գույնը, պատկերի միասնական արտահայտման խթանմանը։ Ստեղծագործությունը՝ գրաֆիկական դիզայնի հիմնական բաղադրամասն է, սովորաբար օգտագործում է նախընտրված մատերիալներ կամ այլ էլեմենտներ։

  • գրքային նախագծերը և պատկերազարդումները
  • գովազդային և ինֆորմացիոն պաստառներ
  • գրաֆիկական բացիկների լուծումները և փոստային նամականիշները
  • գրամաֆոնի սկավառակի և DVD սկավառակի ձևավորում
  • կազմակերպության կորպորատիվ
  • ոճը հիմնական էլեմենտն է
  • բուկլետներ, բրոշուրներ, օրացույցներ և այլ գովազդային պոլիգրաֆիկ արտադրանք
  • փաթեթավորում, տեսակետ, շապիկ
  • հուշանվերային արտադրանք
  • համացանցային կայքեր

Գրաֆիկական դիզայնը դառնում է ավելի ու ավելի հետաքրքիր մասնագիտություն, համախմբելով աշխատանքներ դժվար և բազմափուլային իրերի վիզուալ իրականության սկզբունքները և տարբեր մասնագիտական առարկաների մեթոդները։ Բացի վիզուալ պատկերից, տեքստից, տարածությունից, գրաֆիկական դիզայնը պարունակում է այնպիսի իրականություններ ինչպիսին են՝ շարժումը, ժամանակը և ուսումնասիրում է ավելի տարատեսակ։

Վեբ դիզայն

Վեբ դիզայնը մերօրյա ամենարդի մասնագիտություն-ներից է, որը հնարավորություն է տալիս զարգացնելու կրեատիվ մտածողություն։ Այն վերջին տարիներին դարձել է աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ 

Վեբ դիզայները պետք է հասկանա՝ ինչպես է աշխատում մարդկային ընկալունակությունը, նա պետք է կարողանա հաճախորդի ուշադրությունը հրավիրել կարևորագույն էլեմենտների վրա։ Վեբ դիզայնի էլեմենտները բազմազան են և յուրօրինակ, սակայն պետք է կարողանալ ընտրել այն, որը համապտասխանում է տվյալ կայքին։ Ահա թե ինչու է հարկավոր ամեն ինչ ճշգրիտ հաշվառկել՝ գույն, տառատեսակ, երկրաչափական մարմիններ։ Պետք է յուրահատուկ դիզայն և անհատական մոտեցում սահմանել յուրաքանչյուր կայքի համար՝ միևնույն ժամանակ չմոռանալով պահպանել տվյալ ընկերության ֆիրմային ոճը։ Այս ամենը պետք է աշխատի պատվիրատուի սպասելիքներն արդարացնելու միտումով ։
Յուրաքանչյուր վեբ կայքի պատրաստում սկսվում է դրա ինտերֆեյսի կառուցումից, որը պետք է լինի ոչ միայն հասկանալի և հարմար, այլ նաև լուծի կայքի առջև դրված բոլոր խնդիրները։
Բացի այն, որ վեբ դիզայները պետք է ունենա  ստեղծագործական տաղանդ, նա նաև պետք է տիրապետի որոշ ծրագրերի
 որոնց միջոցով էլ պետք է վիզուալացնի իր պատկերացումներն։ Այդպիսի ծրագրեր են Adobe Phptoshop, Adobe Illustrator, CorelDraw և այլն։

համընթաց, ստեղծվում են օգտագործման համար ավելի հարմար և մատչելի ծրագրեր՝ Sketch app, invision app, adobe xd։ Այս ծրագրերն էլ ավելի են հեշտացնում դիզայներների աշխատանքը։ Իրականում այնքան էլ էական չէ, թե ինչ ծրագրով է աշխատում դիզայները․ եթե նա լավ է տիրապետում իր մասնագիտությանը, կարող է կայքի պատրաստման խնդիրը լուծել յուրաքանչյուր ծրագրով և հասնել ցանկալի արդյունքի։ Վեբ դիզայնից է սկսվում նաև վեբ կայքի նախագծումը, բայց եկեք նախ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում վեբ կայքը։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started