Ամանորյա հեքիաթ (վերլուծություն)
Այս պատմությունը մարդկանց բնութագրոււմ է մարդկանց կյանքն ու երազանքներն: Պատմության սկզբում պատմում է այն մասին թե ինչերի միջով են անցել մայրիները: Ապա պատմում է նրանց երազանքների և ցանկությունների մասին:
Ցավոք նրանց երզանքները անկատար մնացին քանի որ նրանց կտրեցին և դեռ մի բան էլ, նրանք ոչ այնքան լավ պայմաններում հայտվեցին: Իսկ վերջում , բոլորն էլ հասան իրենց երազանքների : Մի մասը ուրախացավ, քանի որ նրանց երազանքը կատարվել էր, ինչպես որ իրենք էին ուզում: Երրորդ մայրին շարունակ անիծել իրեն և իր բախտը , չհասկանալով որ իր երազանք էլ է կատարվել, պարզապես ոչ այնպես ինչպես որ նա էր ուզում:
Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին (վերլուծություն)
Մի աղջիկ անդաթար սրինգ էր նվագում: Նա իր երգերով պատմում էր աշխարհի գեղեցկության մասին,նվագում էր հրաշքների և կախարդանքների մասին: Մի օր անցորդներից մեկը նիրն ասում է , որ իրականում աշխարհը այդպես գեղեցիկ և խորհրդավոր չէ ինչպես որ նա է պատկերացնում: Անցորդը նրան խորհուրդ տվեց այնպիսի երգեր գրել,որոնցում ամեն բան իրական կլինի: Աղջիկը տխրեց , իսկ երբ նա փորձեց նվագել այնպես ինչպես որ անցորդը ասաց նրան, նկատեց որ սրինգը այևս չի նվագում:
Աղջիկը սրնգին հարցրեց թե որն է պատճառը, որ այն այլևս չի նվագում: Սրինգը ասաց, որ կնվագի այն ժամանակ երբ աղջիկը կնվագի այն ինչին որ ինքն է հավատում, այլ ոչ թե այն ինչին որ բոլորն են հավատում: Այդ պահից սրինգը սկսեց կրկին նվագել և աղջկա ստեղծագործական աշխատանքները անտարբեր չէին թողնում ոչ ոքին:
Միշտ պետք է հիշել, որ այս աշխարհում կա մի ճշմարտություն՝ յուրաքանչյուր անձ պետք է հավատա իր մտքին, իր ուժերին, քանի որ միայն այդպիսով կարելի է դառնալ հանճար:
Փիրըլ Բաք«Սուրբ ծնունդի օրվա առավոտյան»
«Ս.Ծննդի օրվա առավոտյան»,պատմվածքը մի տղայի մասին էր ,որը հիշել էր իր մանկության օրերից մեկը,երբ նա իր հորը Սուրբ Ծննդին առթիվ, անմոռանալի նվեր արեց:Տղան որոշել էր այդ Ս. Ծննդին իր հորը փոխկապ նվիրել,բայց մտափոխվեց:Նա փոքր ժամանակ ամեն օր,առավոտյան օգնում էր իր հորը՝ ագարակում և որոշել էր,որ նվերը հենց այնտեղ էլ պետք է պատրաստեր:Առավոտը շուտ մինչև հոր արթնանալը նա գնաց ագարակ ,կովերին կթեց ,հավաքեց ամբողջ կեղտը և կաթով լի դույլերը դրեց կաթնատանը ու գնաց քնելու:Հայրը եկավ տղայի սենյակ արթնացնելու նրան , սակայն այդ ժամանակ նա արդեն արթուն էր,Հայրը իջնելով ագարակը տեսավ որդու նվերը իրեն՝ Սուրբ Ծննդի առթիվ:Տղան ամեն տարի հոր հետ հիշում էր այդ օրը մինչև հոր մահը։
Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»
Պատմվածքում հեղինակը պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, որը ձմռան ցուրտ եղանակին առանց կոշիկների ու գլխաբաց, քայլում էր փողոցում։ Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար,ինչը նրա տաքանալու վերջին միջոցն էր տուն վերադառնալ չէր համարձակվում, ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Առաջին անգամ վառելով լուցկին՝ աղջիկը տեսիլք տեսավ, որտեղ շքեղ զարդարված սեղան կար, յուղոտ բադ, որը դուրս էր գալիս ափսեի միջից և գնում էր աղջկան ընդառաջ։ Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Երրորդ անգամ ՝մահացած տատիկին, որը պարզել էր ձեռքը։ Աղջիկը բռնելով տատիկի ձեռքը՝ վեր բարձրացավ նրա հետ։ Առավոտյան աղջկան գտան մահացած։
Ոոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…