Հայոց հին դիցարանը

Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի,աստված,պատերազմի, սիրո, գեղեցկության և այլն: Այս ամենը կապված է եղել այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում է նաև հայ ժողովուրդը: Վանի թագավորության դիցարանում կենտրոնական տեղ է գրավում Խալդի աստվածը: Նա գերիշխող դիրք ուներ դիցարանում և համարվում էր Երկրի ու թագավորի հովանավոր աստվածը:Խալդիից հետո հիշատակվում են Թեյշեբա և Շիվինի աստվածները: Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են աստվածների գերագույն երրորդությունը:Խալդիին պատկերում էին ռազմիկի կերպարանքով: Նա օրհնում էր թագավորին արշավանքի մեկնելիս և օգնում նրան հաղթելու թշնամուն: Խալդ աստծու կինը դիցարանի գլխավոր աստվածուհի Արուբանին էր:Մհերի դռան արձանագրությունում թվարկվում են Վանի թագավորության աստվածների անունները և նրանց մատուցվող զոհաբերությունները: Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, սակայն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների:

Վանի թագավորության գրային համակարգը

Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով և ասորերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասորերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տի­րա­կալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական սեպագիր հուշարձաններում:Իշպուինի արքայի օրոք միջագետքյան սեպագրության բա­րեփոխմամբ ստեղծվեց տեղական սեպագրային համակարգը, որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրա­յին բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոն­յան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յու­րա­քանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ըն­թերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազ­վադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրե­թե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետ­քից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմ­նա­կանում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշաններն մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կո­թողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշան­ներն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարին­վում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սե­պիկ­ները վերածվում են հորիզո­նականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:

Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի  դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա:Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարա- խոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրա-պես, մշակույթի առջև:Վանի թագավորու- թյան տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան քաղաքը: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը, Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում:Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում:Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը, ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը», վերակառու-ցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաք-ներ: Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»: Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով, զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք  զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին (վերլուծություն)

Մի աղջիկ անդաթար սրինգ էր նվագում: Նա իր երգերով պատմում էր աշխարհի գեղեցկության մասին,նվագում էր հրաշքների և կախարդանքների մասին: Մի օր անցորդներից մեկը նիրն ասում է , որ իրականում աշխարհը այդպես գեղեցիկ և խորհրդավոր չէ ինչպես որ նա է պատկերացնում: Անցորդը նրան խորհուրդ տվեց այնպիսի երգեր գրել,որոնցում ամեն բան իրական կլինի: Աղջիկը տխրեց , իսկ երբ նա փորձեց նվագել այնպես ինչպես որ անցորդը ասաց նրան, նկատեց որ սրինգը այևս չի նվագում:

Աղջիկը սրնգին հարցրեց թե որն է պատճառը, որ այն այլևս չի նվագում: Սրինգը ասաց, որ կնվագի այն ժամանակ երբ աղջիկը կնվագի այն ինչին որ ինքն է հավատում, այլ ոչ թե այն ինչին որ բոլորն են հավատում: Այդ պահից սրինգը սկսեց կրկին նվագել և աղջկա ստեղծագործական աշխատանքները անտարբեր չէին թողնում ոչ ոքին:

Միշտ պետք է հիշել, որ այս աշխարհում կա մի ճշմարտություն՝ յուրաքանչյուր անձ պետք է հավատա իր մտքին, իր ուժերին, քանի որ միայն այդպիսով կարելի է դառնալ հանճար:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started