Նավթի պաշարների քանակով ամենահարուստը Վենեսուելան է:Ամենաշատ նավթը արտադրում են Սաուդյան Արաբիայում:ԱՊՀ երկրներից Մոլդավան չունի նավթային պաշարներ, իսկ Տաջիկիստանը, Հայաստանը և Վրաստանը ունեն նավթային պաշարներ, որոնց քանակությունը չի գերզանցում 15 մլն տոննան:Ներկայումս նավթային հանքահորերը ունեն խիստ անբարենպաստ տեղակայում, այդ իսկ պատճառով նավթը օգտագործողներին հասցնելը բավականին թանկ է նստում արդյունահանողների և վերամշակողների վրա, դրանով են պայմանավորված նրանց բարձր գինը: Նավթ արտահանող առաջատար երկրներն են ` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Կանադան, ՄԱԷ-ն, Քուվեյթը, Իրաքը:

Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր): Աշխարհում էներգիայի պահանջարկի ավելի քան 20 %-ը բավարարում է բնական գազը։ Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:

Ածխի մեծ պաշարներ կան Չինաստանում, ԱՄՆ-ում, Ինդոնեզիայում և շատ այլ ուրիշ երկրներում:
Գիտնականների հաշվարկներով, եթե նոր հանքավայրեր չհայտնաբերվեն և հայտնաբերված հանքավայրերն էլ շահագործվեն ներկայիս տեմպերով, ապա նավթի պաշարները կբավականացնեն մարդկությանը 40 տարի, գազի պաշարները` 70 տարի, իսկ ածխինը մոտ 400 տարի:
Ածուխի կեսից ավել պաշարները օգտագործում են զարգացող երկրներում, ընդ որում Միայն Չինաստանում օգտագործում են ածխի պաշարների 50%-ը:Բնական գազի և նավթի խոշոր սպառողները հիմնականում հանդիսանում են զարգացած երկրները:

Այս երեք նյութերց ամենամաքուրը այրվում է բնական գազը: Այն գրեթե չի աղտոտում բնությունը: Այն տեղափոխվում է խողովակաշարներով: Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, որոշ հետազոտողների կարծիքով մինչև 20%:
Ածուխն արտահանվում է բաց և փակ եղանակով, և երկու դեպքում էլ վնասի չափերը մեծ են լինում: Առաջինի դեպքում առաջանում են հողային դատարկություններ և սրանից բխող բացասական հետևանքները: Իսկ երկրորդի դեպքում անրհրաժեշտ է լինում վերացնել հսկայական հողային շերտ, որպեսզի հասնեն ածուխին:Ածուխը հիմնականում օգտագործում են բնակարանները տաքացնելու համար, սակայն ածուխի այրումից առաջանում է ածխածին և այն երկրները, որոնք շատ են օգտագործում ածուխ՝ նրանց օդը աղտոտված է:
Նավթը մեծ վտանգ է ներկայացնում ջրային տարածքների համար ,քանի որ նավթային հանքահորերը գտնվում են ջրային ավազանների հատակում: Վթարների դեպքում ոչ միայն աղտոտվում և մեծ վնաս է հասցվում ջրային տարածքներին, այլև կենդանական և բուսական աշխարհին:
Այս վառելիքի այրումից առաջացած վնասակար արտանետումները վնասումեն մարդուն և աղտոտում մթնոլորտը: