Գործնական աշխատանք

1. Առանց փակագծերի և փակագծերում տրված բաղադրիչները, ըստ ընդունված կանոնների, գրել միասին, անջատ կամ գծիկով։

Արագ-արագ, հյուրընկալություն, յոթանասուներեք, տեղի-անտեղի,մուգ կարմիր, հյուսիս-արևելք, դեմ-դիմաց, ուշ-ուշ, ըստ արժանվույն, դուրս մղել, ծառից ծառ, քանի որ, կողք կողքի, կապտականաչ, մի քանի, լեփ-լեցուն, տեղից տեղ, լեռնաշխարհ, երկկենցաղ, սպիրտայրոց, երկու երրորդ, փայտփորիկ, հյուսիսարևմտյան, ի սկզբանե, փոքր-ինչ, հողանցում, ծափ տալ, ոտքից գլուխ։

2.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվածքում բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում
կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ երկու շարքում, յուրաքանչյուրում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ պատկերված են կենաց ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը,երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ,շագանակագույն, փղոսկրագույն։
բ) Վիշապագորգի հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝ ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև ողջ գորգագործության ամենահին խումբը։ Քսաներորդ դարի սկզբին վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են արևելյալ գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մյուս բնագավառների հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա բնորոշել դրանց անվանումն ու հայ մշակույթին պատկանելը։
գ) Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում
պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու
կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ պողպատը երկաթին զոդելու եղանակը։
դ) Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր,որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև տասնիններորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրում էր գերբնական զորություն, որն առնչվում է վաղնջական ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։

Ձայնավորների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։

Այգեէտ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ, միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։

Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,
նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։

Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,հյուրընկալ, ձեռնտու, ճեպ-ընթաց, մերթընդմերթ, նորընտիր,որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։

Բաղաձայնների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։

Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարփի, համբույր,փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։

Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,օգնել, Օքսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։

Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,բերդ, բուրդ, դադար, դրդել, երթիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,լերթանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,որդ(ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընթարմանալ։

4. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։

Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի,համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։

Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն), հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել, տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ (սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծղնի, փողք, քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։

Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։

ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, անբարիշտ, շամփուր,զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր,բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դշխեմ, դշխո, երաշտահավ,խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Երկհնչյուներ և ձայնակապ

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • ՝Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

Հայերեն, ձյուն, լույս, Հայաստան,  այտեր,  այրել, այդպես, հյուրընկալ, մանկության, քարայծ, բարություն, համբերություն, նայի, աղբյուր, այնպիսի, հարստություն:

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Պայթյուն, հայություն, մայրություն, այժմյան, կայունություն, արքայորդի,հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։

Ակունք- 2ձ 3բ, բարձունք- 2ձ 5բ, խճանկար- 2ձ 5բ, անդունդ- 2ձ 4բ, հրաժեշտ-2ձ 5բ, պայթյուն- 2ձ 5բ, դաստիարակ- 4ձ 5բ, մանրէ-2ձ 3բ, սրբատաշ-2ձ 5բ, հյուլե- 2ձ 3բ, անընդհատ- 3ձ 5բ, սրընթաց- 2ձ 5բ, մերթընդմերթ- 3ձ 8բ, մտավոր- 2ձ 4բ, դազգահ- 2ձ 4բ:

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։

Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,
մումիա, Սիսիան, փասիան, միմիանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն, տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական:

Onjetos de la clase

El bolígrafo- գրիչ
El rotulador- ֆլոմաստեր
La cinta adhesiva- կպչուն ժապավեն
El cuaderno- տետր
El libro- գիրք
La papelera- աղբաման
La mochila- ուսապարկ
El lápiz- մատիտ
El reloj- ժամացույց
La goma- ռետին
El sacapuntas- սրիչ
La regla- քանոն
Las tijeras- մկրատ
La calculadora- հաշվիչ
El pegamento- սոսինձ
La pizarra- գրատախտակ
La tiza- կավիճ
Los lápices de colores- գունավոր մատիտներ
Lac ceras- յուղամատիտներ
El estuche- գրչատուփ

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started