1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ նախադասություններում
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Երազուն,հստակ,տաք,դալար,մութ,օձագալար,ջինջ,խենթ ուրախ:
- Նա ցանկանում է միշտ տեսնել այդ ուրախ ժպիտը:
- Վերջապես եկավ մութ գիշերը:
- Բոլոր երեխաները ցանկանում էին, որ շուտ գա տաք ամառը:
- Հստակ գծերով մի նկար կար թանգարանում,որը դուր էր գալիս բոլորին:
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին, բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական:
- Նկար-գունազարդ, գեղեցիկ, պայծառ,
- այգի-առատ, խնամված, բերքատու,
- ծաղիկ-լեռնային,ալ, թոռոմած,
- գիրք-հին, պարզագույն,հետաքրքիր,
- գորգ- նախշազարդ, գեղեցիկ, պատկերազարդ
4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա, պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան, ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
- Բարձր լեռան լանջին փռված էր գեղեցիկ մարգագետինը։
- Նա վերցրեց գավաթը, որի լի էր թունդ գինով։
- Նա փաթաթվել էր բրդյա թիկնոցով, քանի որ դրսում մինչև ոսկորները սառեցնող քամի էր։
- Գետի պղտոր ջրերում հազիվ էին նշմարվում ձկները։
- Նրա ինքնագնահատականը չափից ավելի ցածր էր։
- Սեղանին դրված էր ջրալի մրգերով լի զամբյուղը։
- Նա քայլում էր փողոցով՝ դաշտային ծաղիկների փունջը ձեռքին և նայում էր դեպի հեռուներ։
- Թավշյա վերարկուն հագին, քայլում էր՝ ծեր գեներալը, ծանոթ փողոցով։
- Ուրախ հնչյունների ներքո երեխաները մտան դահլիճ և ներկայացումը սկսվեց:
- Երեխաների հետ անցկացրած ամեն մի վարկյանը նրա համար դարցել էր քաղցր հիշողություն:
5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ-լույս, դերձակ, դժվարին-կյանք, հոգատար-մայր, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե-կամք, սնահավատ-մարդ, դետալ,
գործունյա-կին, բարեգութ-անձնավորություն , դաժան-արարք, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե-քաղաք:
