Ճամփորդություն դեպի շոկոլադի գործարան«Գուրմե-Դուրմե» և Կարմրավոր եկեղեցի

Առավոտյան հանդիպելով դպրոցում 10:15 շարժվեցինք դեպի Աշտարակ՝ «Գուրմե-Դուրմե» շոկոլադ գործարան: Ճանապարհը անցնում էր հետաքրքիր և ուրախ:Վերջապես հասնելով տեղ անհամբեր սպասում էինք մտնելուն:Մտնելուն պես, մեզ ջերմ դիմավորեցին և ներկայացրեցին շոկոլադի պատմության մասին,որից հետո հյուրասիրեցին մեզ համեզ շոկոլադներ:Շատ համեղ էր:Համտեսելուց հետո դիտեցինք թե ինչպես էին փաթեթավորում այն և մեզ հնարավորություն տվեցին նույնպես այն փաթեթավորելու:Շատ ուրախ եմ որ մասնակցեցի այս նախագծին և շատ բան իմացա շոկոլադի մասին:

Բարձր տրամադրությամբ և ոգևորաված շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Կարմրավոր եկեղեցի, որը գտնվում էր մոտակայքում:Եկեղեցին կոչվում էր Կարմրավոր քանի որ դա միակ եկեղեցին էր,որը պահպանել էր իր կարմիր գմբեթը: Եկեղեցու բակից քիչ հեռու գտնվում է Գևորգ Էմինի գերեղմանը,ինչպես նաև կային շատ խաչքարեր:

Ընկ. Դիանան ցույց տվեց նաև «Ծակ քար» կոչվող խաչքարը:Խաչքարը տեղադրվել է 1286 թվականին Տեր Թուհմաս քահանայի կողմից:Այն կոչվում է ծակ ոչ թե այն բանի համար որ խաչքարը ծակ է,այլ խաչքարի ստորին հատվածում կա մի խոռոչ աղոթքի համար,այդ պատճառով էլ ժովուրդը այն անվանել է «Ծակ քար»:

Եկեղեցին մտնելուց և տեղանքը զննելուց հետո ոտքով շարժվեցինք դեպի Աշտարակի հին կամուրջը,որը վերևից շատ գեղեցիկ էր:

Կամուրջի ստորին հատվածում հոսում էր Քասախ գետը:Մի փոքր խաղալուց և զբոսնելուց հետո վերադարձանք տուն:Անչափ շնորհակալ եմ Մխրթար Սեբաստացի կրթահամլրին և երկու իմ սիրելի ուսուցիչներին ինձ լավ օր պարգևելու համար:

«Թռչունների աշխարհը», Անհատական աշխատանք

Թավշաոտ բվիկ

Սովորական սարյակից մի փոքր մեծ թռչուն է,նրանց մատները փետրապատ են մինչև մագիլների հիմքը: Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ դեպի ետ։ Ականջանման փետուրները բացակայում են:Մեջքի մասը գորշագույն է։ Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր:Որովայնը բաց գույնի է՝ գորշագույն բծիկներով։ Աչքերը և կտուցը դեղին են։ Էգերի քաշը 177-197 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 59-62 սմ։ Արուների քաշը 116 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 55 սմ։

Տարածված է Հյուսիսային և Միջին Եվրոպայում,  Հյուսիսային Ամերիկայում,  Ասիայում, Կովկասում, Թուրքիայում և Հայաստանում:Հայաստանում տարածված է հիմնականում «Խոսրովի անտառ» արգելանոցում:

Բալոբան

Բալոբանը բազեների կարգի գիշատիչ թռչուն է։ Մաշկը շիկամոխրագույն է, նստակյաց,ունի շատ սուր ձայն: հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում։Ապրում են հիմնականում Ախուրյանի հովտի՝ կիսանապատային տեղամասերով շրջապատված ժայռային հատվածներում: Բները սովորաբար տեղադրված են ժայռեզրերին և խորշերում։ Բնադրում են ծառերի վրա, ձվադրում են ապրիլին՝ դնելով 1-6, ավելի հաճախ՝ 3-4 ձու։ Թխսումը տևում է 30 օր, մասնակցում են ինչպես էգը, այնպես էլ արուն։ Ձվադրման շրջանը՝ 40-45 օր, հուլիսի առաջին կեսին նկատվում են երիտասարդ թռչունները։ Սնվում են միջին չափերի կաթնասուններով և թռչուններով:

Տարածված է Արևելյան Եվրոպայի տափաստանային  և անտառատափաստանային գոտիներում՝ մինչև Նախակովկաս, Ղազախստան, Միջին Ասիա, Արևմտյան Սիբիր

Թուրաջ

Թուրաջը  փասիանների(հավազգիների կարգի թռչուններ), ընտանիքին պատկանող թռչուն է։ Նստակյաց է, հազվագյուտ:Մարմնի երկարությունը 33-36 սմ է, թևերի բացվածքը՝ 50-55 սմ է, իսկ կենդանի զանգվածը՝ 400-550 գ։ Փետրածածկը մուգ է և թեփուկանման, իսկ պոչի եզրային փետուրները՝ սևավուն։ Հասուն արուի դիմային մասը սև է, նրա այտին կա սպիտակ բիծ, գագաթը և ծոծրակը մուգ դարչնագույն են՝ բաց կարմրավուն-դարչնագույն խայտերով։ Մարմինը ներքևից սև է, կողքերը՝ սպիտակ պտերով, կարմիր-դարչնագույն օձիքով։ Էգի ընդհանուր գունավորումը դարչնագույն է, գլուխը՝ մի քիչ ավելի բաց գույնի, աչքի հետնամասի շերտը՝ մուգ, ծոծրակի մասում՝ դարչնագույն։

Տարածված է Կիպրոս կղզում և Փոքր Ասիայում մինչև Հյուսիսային Իրաք, Հյուսիսարևմտյան Իրանում և Կասպից ծովի հարավային ափում։ Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու շրջանում:

Մորակտցար

Մորակտցարը, ոչ մեծ թռչուն է, շատ երկար, ուղիղ և սուր կտուցով։ Ոչ մեծ կտցար է,իր չափերով համեմատական մեծ բազմագույն փայտփորիկի հետ։ Մարմնի երկարությունը կազմում է 26 սմ, քաշը 80-180 գ, թևերի բացվածքը 40-45 սմ:

Սապսան

Սապսանը բազեների կարգի գիշատիչ թռչուն։ Սապսանը բնադրող-չվող է։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։Աչքի է ընկնում գույների ցայտերանգությամբ, գլուխը, դեմքը, թևերը և պոչը մուգ են, կուրծքը և որովայնը՝ բաց գույնի։ Մարմնի կողային և պոչի ստորին մակերեսը ծածկող փետուրները դասավորված են լայնակի շերտով։

Տվյալ ենթատեսակը փոքր թվաքանակո հանդիպում է Կենտրոնական և Հյուսիսարևմտյան Եվրոպայում, Սիրիայում և Լիբանանում։Հայաստանում հանդիպում է գրեթե ամբողջ տարածքում՝ զբաղեցնելով ժայռային հատվածները:

Տարգալակտուց

Մարմինը արագիլից քիչ փոքր է (երկարությունը մոտ 80 սմ, զանգվածը՝ 1,5 կգ), փետրավորումը՝ ամբողջությամբ սպիտակ։ Տափակ և լայն կտուցի ծայրը գդալանման կլորանում է։Տարգալակտուցը ջրաճահճային թռչուն է, սնվում է գլխավորապես ջրային մանր անողնաշարավորներով։Դնում է 3-5 ձու։

Տարածված է Եվրոպայում, Առաջավոր և Փոքր Ասիայում,ինչպես նաև Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Հնդկաստանում և այլն:

Բզակտուց

Մարմնի երկարությունը 42-45 սմ է, թևերի բացվածքը՝ 77-80 սմ։ Հասուն բզակտուցը վերևից հիմնականում սպիտակ է՝ մուգ սև նախշերով, ներքևից՝ սպիտակ։ Գլխի վերին մասը, վիզը և թևերի ծայրերը սև են։ Երիտասարդ բզակտուցինը՝ սևի փոխարեն մուգ դարչնագույն են:Կտուցը երկար է՝ վերև կեռված, ոտքերը՝ կապույտ։Քայլելու ընթացքում կերը հավաքում է կտուցով, հաճախ լողում է՝ գլուխը կիսասուզելով ջրի մեջ։ Բնակվում է գետերի, լճերի ափերին, ծանծաղուտներում։ Նստակյաց է, քիչ տարածված։

Ժամանակ առ ժամանակ հանդիպում է ամբողջ Եվրասիայում: Հայաստանում հանդիպում է Արաքս գետի հովտում և Սևանա լճի ավազանում:

Աղավնաբազե

Մարմնի երկարությունը 23-30 սմ է, թևերի բացվածքը՝ 50-62 սմ, կենդանի զանգվածը՝ 160-250 գ։ Էգը խոշոր է արուից։ Արուի փետրածածկը վերևից բաց կապտամոխրագույն է, առաջնային փետուրները՝ մուգ, ներքևից՝ բաց նարնջագույն՝ սև խայտերով։ Էգը վերևից դարչնամոխրագույն է, պոչը՝ շերտավոր։ Թևերը համեմատաբար կարճ են, ծայրը՝ սուր, ներքևից՝ զոլերով, պոչի հիմքը՝ մոխրագույն։Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով, խոշոր միջատներով։

Ենթատեսակը տարածված է Հյուսիսային Եվրոպայից դեպի արևելք՝ մինչև Կենտրոնական Սիբիր։ Առավելապես չվահյուր է Երևանի շրջակայքում և Հրազդանի շրջանում, նաև ձմեռող տեսակ է:

Գերեզմանարծիվ

Մարմնի երկարությունը 72-83 սմ է, թևերի բացվածքը՝ 190-210 սմ, իսկ կենդանի զանգվածը մոտ 3 կգ է։ Խոշոր գիշատիչ թռչուն է, մարմինը՝ սև-դարչնագույն, գագաթի հետին մասը և ծոծրակը՝ բաց գույնի, ուսափետուրներին կա սպիտակ փոքր բիծ։Մարմինը թույլ զոլավոր է, պոչը՝ վերևից բաց մոխրագույն մուգ լայն ծայրաշերտով։ Թռիչքի պահին պոչը փակ է։ Երիտասարդի մարմինը բաց դեղին-դարչնագույն է՝ մուգ խայտերով։ Թռչում է թևերի դանդաղ թափահարումներով։ 

 Բնադրում է ծառերի վրա կամ թփուտներում։ Դնում է 73 մմ տրամագծով, խամրած սպիտակ 2-3 ձու։Տարածված է նախկին ԽՍՀՄ Եվրոպական մասի հարավային շրջաններում, Ղազախստանում, Ալթայի լեռներում և նախալեռներում, և այլն:Հայաստանում հանդիպում է հիմնականում չուի ժամանակ, հավանաբար, հազվադեպ ձմեռում է հանրապետության տարածքում: 1955 թվականին առաջին անգամ բնադրում է հայտնաբերվել Տավուշի մարզում և Այրումի մոտակայքում: Նույն շրջանում գերեզմանաարծիվը բնադրել է 1976 թվականին և գրանցվել՝ 1978-1979 թվականներին:

Գառնանգղ

Մարմնի երկարությունը 100-115 սմ է, թևերի բացվածքը՝ 266-282 սմ, կենդանի զանգվածը՝ 5, 5-6, 5 կգ։ Խոշոր անգղ է, թևերը՝ համաչափ երկար ու նեղ, պոչը՝ երկար, ծայրը՝ բութ։ Հասունի մարմինը վերևից սևավուն է, ներքևից՝ խամրած նարնջագույն։ Աչքերի երկայնքով տարածվող սև ակնադիմակը կտուցի հիմքից վերածվում է մորուքի։Երիտասարդի մարմինը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մոխրադարչնագույն, գլուխը և վիզը՝ սևավուն։ Սավառնում է՝ թևերը թեթևակի կախ գցած, ծայրերը վեր ցցած, հաճախ՝ ձորերի ու լեռնամարգագետինների վրայով։ Բնակվում է անտառներին ու մարգագետիններին մերձ խոր ձորերում ու լեռներում։

Ժայռային դրախտապատ

Մարմնի երկարությունը 15-16 սմ է, թևերի բացվածքը՝ 24-27 սմ։ Հասուն արուի գլուխը կապույտ-մոխրագույն է, ակնօղակը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կոկորդը և բեղերը՝ դեղնավուն։Մարմինը ներքևից բաց դարչնագույն-նարնջագույն է՝ ավելի բաց գույնի խայտերով։ Էգն ավելի խամրած է՝ թույլ խայտերով։ Երիտասարդը դարչնագույն-մոխրագույն է, մարմինը վերևից՝ մանր խայտերով, բեղերը և կոկորդը սպիտակավուն են:Ծարավը հագեցնելու և լոգանք ընդունելու համար հաճախ թռչում է դեպի աղբյուրները։ Բնակվում է չոր, քարքարոտ լեռնալանջերին։

Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն ու սև պտերով 5-6 ձու։Տեսակը տարածված է Անդրկովկասից և Թուրքիայից, մինչև Իրան և Թուրքմենիայի հարակից շրջաններ:Հանդիպում է Հայաստանի հարավարևելյան շրջանների կիսաանապատային տեղանքներում:

Լեռնային ձիաթռչնակ

Լեռնային ձիաթռչնակի մարմնի վերին մասը և պոչը ծածկող փետուրները մոխրագույն են։ Թևերը և պոչը մոխրագույն են, որովայնը և պոչի եզրային փետուրները՝ սպիտակ, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ շիկավարդագույն։ Քաշը՝ 18-25 գ, թևի երկարությունը՝ 80-94 մմ։Նստակյաց թռչուն է։ Տարածված է առավելապես լեռնային տափաստանների բարձրադիր շրջաններից մինչև ալպիական մարգագետինները։ Խոր աշնանը և ձմռանը մեծ երամներ կազմած քոչում է հանրապետության ցածրադիր տափաստանային մարգագետինները։

Բույնը սարքում է չոր խոտերից՝ փոքրիկ փոսերի մեջ կամ գետնին։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 մոխրագույն կամ կանաչավուն երանգով, սև պտերով ձվեր։Տարածված է Եվրոպայի հյուսիսում, Ֆրանսիայի և Բրիտանական կղզիների ծովափնյա շրջաններում և այլն:

Կարմիր ցին

Մարմնի երկարությունը 60-66 սմ է, թևերի բացվածքը՝ 175-195 սմ, կենդանի զանգվածը՝ 900-1400 գ։ Ճարպիկ է, բարեկազմ թևերով, պոչը՝ մկրատաձև խորը կտրվածքով։ Գլուխը սպիտակավուն է, մարմինը և պոչը՝ շիկակարմրավուն։ Թռչելիս ակնառու են թևավերևի բաց գույնի լայն շերտը և թևատակի առաջնային փետուրների խոշոր սպիտակ հատվածը։ Երիտասարդն ավելի մուգ է՝ ավելի ցայտուն խայտերով ու զոլերով։ Պոչի կտրվածքը խորը չէ, վերևից ավելի բաց գույնի է։

Հայաստանի սահմաններում բնադրման դեպքեր հավաստիորեն հայտնաբերված չեն: Հավանաբար, բնադրում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում` Ղարաբաղի բարձրավանդակի մնացորդային անտառներում:1949 թվականի մայիսի 11-ին՝ չուի ժամանակ, Երևանի շրջակայքում բռնվել է մեկ առանձնյակ:

Հետբեկիչ

Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 18 սմ է, թևերի բացվածքը՝ 29-33 սմ, կենդանի զանգվածը՝ 49-57 գ։ Թվացյալ ծանրամարմին ու կարճապոչ թռչուն է, պոչի ծայրը՝ սպիտակ, թևին՝ սպիտակ և դարչնագույն-նարնջագույն մեծ շերտ, կտուցը հզոր է։ Թռիչքի պահին նկատելի է առաջնային փետուրների սպիտակ շերտը։ Բնադրման շրջանում հասունի կտուցը մուգ է։ Արուի գլուխն ու վիզը սև են, դարչնագույն-նարնջագույն և մոխրագույն հատվածներով, կենտրոնական թափահարողները՝ կապույտ-սև փայլով։ Էգի գլուխն ու վիզը ավելի խամրած են, թևի կենտրոնական փետուրները՝ մոխրագույն երիզով։ 

Հաճախ հանդիպում է ընտանեկան փոքր խմբերով՝ ծառերի սաղարթի միջով կամ վրայով թռչելիս։ Սովորաբար կերակրվում է ծառերի սաղարթի բարձր և խիտ հատվածում կամ անտառի սավանում։

Մարմարյա Մրտիմն

Մարմնի երկարությունը՝ 39-42 սմ է, թևերի բացվածքը՝ 63-67 սմ, կենդանի զանգվածը՝ 0,4-0,6 կգ։ Ընդհանուր գունավորումը բաց մոխրավուն դարչնագույն է՝ դեղնավուն սպիտակ պտերով ու զոլերով, աչքի շուրջը կա մուգ գույնի բիծ։ Արուի փուփուլը կարճ է՝ անհավասար, հարսանեկան խաղերի ընթացքում՝ ցցուն բացվածքով։ Սովորաբար հանդիպում է զույգերով կամ փոքր խմբերով՝ թաքստոցներից ոչ հեռու։Լողում է մարմնի առջևի մասը ջրում ընկղմած, պոչը՝ թեթևակի վեր ցցած։ Չափազանց անվախ է. հրազենի կրակոցների մի քանի վրիպումներից հետո շրջապտույտով վայրէջք է կատարում նույն կետում:

Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Աշնանային չուն՝ օգոստոսից հոկտեմբերի առաջին կեսը։ Բացարձակապես տարածված էր Արարատյան դաշտի ճահճուտներում, ձկնաբուծական տնտեսությունների ջրավազաններում, սակայն աշխարհում սակավաթիվ լինելու հետևանքով 2002- թվականից ի վեր չի գրանցվել, ինչը կարող է իսպառ վերացման պատճառ դառնալ։

Մեծ արոս

Մարմնի երկարությունը 75-105 սմ է, թևերի բացվածքը՝ 190-260 սմ, կենդանի զանգվածը՝ 4-16 կգ:Գլուխը և վիզը մոխրագույն են, մարմնի վերին մասը՝ մոխրագույնդեղին՝ բարակ, սև գոլերով, ստորինը՝ սպիտակ։ Թևերի ծածկող փետուրներն սպիտակ են՝ բարակ սև ծայրերով, արտաքին թևերը՝ մոխրագույն։

Տեսակի հիմնական մասը բնակեցնում է Իբերիան, Մարոկկոն, Թուրքիան, Հարավային և Հարավարևելյան Եվրոպան դեպի արևելք՝ մինչև Կենտրոնական Սիբիր:

Այցելություն դեպի «Լևոնի աստվածային գետնափոր» և Էդուարդ Տեր-Ղազարյանի Միկրոարվեստի թանգարան

Հունվարի 15-ին առավոտյան հավաքվելով դպրոցում ճամփա ընկանք դեպի Կոտայք՝Առինջ գյուղ ուսումնասիրելու «Լևոնի աստվածային գետնափորը»:

Լևոն Առաքելյան

Շատ անգամներ էինք լսել և նաև տեսել այդ մասին, և անհամբեր սպասում էին ժամանման:Ճանապարհը թեև մեզ համար անցնում էր երկար,բայց այն ինչ տեսանք այնտեղ ուղղակի տպավորիչ էր,որի մասին անհնար է չխոսել:Մեզ ուղղեկցում էր Լևոնի աղջիկը,որը մեզ պատմեց տեղանքի և գետնափորի պատմության մասին:Հաճելի էի ծանոթանալ նաև նրա կնոջ հետ՝Տոսյայի՝ով նույնպես պատմեց Լևոն Առաքելյանի կատարած բարձրագույն աշխատանքների մասին:Ահա թե ինչպես է ստեղծվել այս գետնափորը: Գետնափորը փորելու պատճառը իր կինն էր։ Նա խնդրել էր Լևոնին փորել կարտոֆիլի համար մի հոր։ Փորելիս՝ խոչընդոտների հանդիպելու պատճառով Լևոնը դադարեց փորել։ Սակայն նա երազ է տեսնում, որտեղ ասվում էր, որ շարունակի իր գործը և կանգ չառնի ոչ մի բանի առջև։ Երկար ու տանջալից տարիներ անց ստեղծվում է այս գետնափորը, որը մեծ ափշանք և մեծ հիացմունք է պատճառում այցելուին,այդ թվում նաև մեզ:Այն ունի 21 մ. խորություն և կառուցվել է 23 տարիների ընթացքում,օգտագործել է ձեռքի սովորական մուրճը և մնացած այլ գործիքները:Արտասհամից շատ մարդիկ փորձ էլ են օգնել՝ նվիրեկով իրեն գործիքները, սակայն նա դա չի ընդունել:

Բարձր տրամադրությամբ շարժվեցինք Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստի թանգարան:Մեծ զարմանք ապրեցի տեսնելով իր աշխատանքները:Նայելուց ասես երազ տեսնեի և կարծես դրանք իրականություն չլինեին:

Էդուրադ Տեր-Ղազարյան

Աշխատանքներ որոնք ուղղակի աննկարագրելի են և հետաքրքիր:Կար շարժվող միկրոքանդակ որը բոլորին ստիպեց զարմանք ապրել,ախ այդ վարկյանները որոնք կուզեի նորից ապրել:Այս ամենը սկսվել է մի փոքրիկ ջութակից՝որը Էդուարդը պատրաստում էր մի փոքրիկ և տաղանդավոր աղջկա համար:Այդ ամենից հետո նա որոշեց ավելի փոքրիկ իրեր ստեղել:Ջութակի երկարությունը կազմում էր 1,2մմ:Մեծ զարմանք էր դա ինձ և մնացածի համար:Իր գործերի թիվը կազմում է 1000 և ավելի,գոյություն ունեն նաև միկրոքանդակներ որոնք անհայտ է թե ում մոտ է:Նա պատրաստել է միկրոքանդակներ շատ հայտնի մարդկանց:Եղավ նաև մի դեպքը որը ինձ համար ուղղակի ծիծաղելի էր:Զանգահարել էին Լուվրից և պատվիրել «Մոնալիզայի» պատկերով միկրոքանդակ,որի համար պատրաստ էին նրան վճարել 1.000.000$:Գումարը իրոք որ շատ մեծ էր և այդ թիվը լսելուց հետո բոլորը ուղղակի ափշած էին:Այն պատրաստելուց հետո, Էդուարդը որոշում է ավելի շուտ չորացնելու համար դնել 10-րդ հարկի պատշգամփին և մի քանի վարկյան անց հայտնվում է Փափագը ( ճնճնղուկ՝որի անունը նա էր դրել ընկերոջ պատվին) և մոտենալով պատշգամփին ուտում է այն:Էդուարդը որոշում է Փափագին տանել հիվանդանոց որպիսզի նրա ստամոքսից հանեն միկրոքանդակը,սակայն բժիշկները կարծում էին որ նա խելագառվել է:

Թանգարանում նաև ցուցադրված էր Էդուարդ Ղազարյանի թոռան աշխատանքը որը շատ հետաքրքիր էր:Ինձ ամենից շատ դուր եկավ Փոքրիկ իշխան միկրոքանդակը, որ թեև փոքրիկ էր, բայց շատ վառ,գեղեցիկ և զարմանալի աշխատանք էր ինձ համար:

Շատ հետաքրքիր և զարմանալի օր ունեցնք բոլորս, ի շնորհիվ իսպաների ուսւցչուհու և Մխիթար Սեբաստացի կրթահամարլի:

Sophia Loren

SOPHIA LOREN ACTRIZ apodo de Saphia era Palllo. Creció ern Nápoles, italia, durante la Se gunda Guerra Mundial, en un pequeño departamento que compantia con su mama, su hermana, sus abuelos, su tia y su tio. Nunca habia sufi- ciente comida para nadie La mamá de Sophia sonaba con convertirse en actriz, asi que cuando escuchaba que se necesitaban extras en una filmación en Roma empa caba sus maletas e iba, Hevandose a Sophia con ella. Sophia aun era una adolescente, pero se dio cuenta de que le gustaba estar en al ze a decidió quedarse en Roma para forjarse una carrera como actri Para ese tiempo, aquel delgado palillo habia crécido hasta convertirse an una hermosa jovencita. Sophia trabajo como mnodelo para revistas ww pasarelas mientras conseguia llegar al cine. Al principio, los directores se sentianatraidos por su belleza pere m to descubrian que Sophia era además una excelente actriz. Rápidamente Ve convirtio en el rostro del cine italiano. Comedias, dramas, thrillere ara la protagonista en todo. Con su picaro sentido del humor, su pasión y su fuerte personalidad Sophia representaba la determinación de todo un pais para levantarse tras los largos y dificiles años de la guerra y para trabajar por un futuro mejor Hollywood también notó el talento de Sophia, y no paso mucho antes de que los productores se pelearan por tenerla en sus próximas peliculas Sophia puso esa chispa especial en los años de oro del cine estadounidense: -Si eres lo suficientemente obstinada -dijo una vez-, descubriras cuáles son las historias que llevas en tu corazón, harás tu mejor esfuerzo para contarlas y con el tiempo alcanzarás el éxito. TODO SE LO NACIÓ EL 20 DE SEPTIEMBRE DE 1934 SOPHI ITALIA 178)

Սոֆիայի մականունը Պալլո էր: Նա մեծացել է Իտալիայի Նեապոլ քաղաքում, Երկրորդ աշխարհամարտի տարիներին, մի փոքրիկ բնակարանում, որը համեմատում է մոր, քրոջ, տատիկների ու պապիկների, մորաքրոջ և հորեղբոր հետ:
Սոֆիայի մայրը կարծես դերասանուհի դառնար, այնպես որ, երբ լսեց, որ Հռոմում նկարահանման համար անհրաժեշտ են լրացուցիչ նյութեր, նա փաթեթավորեց պայուսակները և գնաց ՝ իր հետ տանելով Սոֆիաին: Սոֆիան դեռ պատանի էր, բայց նա հասկացավ, որ սիրում է Ալ Զեվում լինելը որոշել է մնալ Հռոմում կեղծելու համար որպես դերասանական կարիերա:
Այդ ժամանակ այդ փոքրիկը մեծացել էր ՝ դառնալով գեղեցիկ երիտասարդ տիկին: Սոֆիան կինոթատրոնում աշխատել է որպես կինոնկարների հանդեսների մոդել:
Սկզբում ռեժիսորներն չէին նկատում իրեն, բայց պարզեցին, որ Սոֆիան նույնպես գերազանց դերասանուհի է: Արագորեն Սոֆիան դարձավ իտալական կինոյի դեմքը: Կատակերգություններ, դրամաներ, ամեն ինչում գլխավոր հերոսի համար Սոֆիան դարձավ լավ դերասանուհի:
Իր հումորի զգացողությամբ, իր ուժեղ անհատականությամբ Սոֆիան ներկայացնում էր մի ամբողջ երկրի վճռականությունը պատերազմի երկար ու դժվարին տարիներից հետո վեր կենալու և ավելի լավ ապագայի համար աշխատելու համար: Հոլիվուդը նույնպես նկատեց Սոֆիայի տաղանդը: Արտադրողներից շատ շուտ պայքարել են դա ունենալու իրենց հաջորդ կինոնկարներում Սոֆիան այդ հատուկ կայծը դրել է ամերիկյան կինոյի ոսկե տարիներին. -Եթե դու բավական համառ ես, — ասում էր մի անգամ, — կբացահայտես, թե որոնք են այն պատմությունները, որոնք դու քո սրտում ունես: , ամեն ինչ կանեք ՝ դրանք հաշվելու համար, և ժամանակին հաջողությունների կհասնեք:

Շոկոլադի պատմությունը

Շոկոլադ,ը սովորական քաղցրավենիք է, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից: Այն պատրաստվում է հեղուկի, մածուկի կամ սալիկի տեսքով: Նաև օգտագործվում է որպես այլ սննդամթերքի համային բաղադրիչ: 

Շոկոլադը ամենատարածված մթերքներից մեկն է, որն օգտագործվում է տորթերի, պուդինգների, մուսսերի և շոկոլադե բլիթների պատրաստության մեջ: Շատ կոնֆետներ շոկոլադից են կամ պատված են շոկոլադով, շոկոլադե սալիկները կամ շոկոլադապատ կոնֆետները ուտում են որպես նախուտեստ:Շոկոլադը նաև օգտագործվում է սառը և տաք խմիչքներում, ինչպիսիք են շոկոլադե կաթը և տաք շոկոլադը, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքներում, օրինակ՝ կակաոյի կրեմը:

Շոկոլադը իր պատմության գրեթե ողջ ընթացքում պատրաստվել է որպես խմիչք: Օրինակ՝ Մեքսիկայի Վերակրուզի ծոցի ափին գտնվող Չէքքեք հնագիտական վայրում հայտնաբերված տեղացի ժողովուրդնորի կողմից պատրաստված շոկոլադի մնացորդները վկայում են, որ շոկոլադի պատրաստման նախապատմությունը գալիս է մ.թ.ա. 1750 թվականից:Մեքսիկայում՝ Չիապասի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Մոկայա հնագիտական վայրը վկայում է, որ քարանձավային խմիչքները պատրաստվել են մ.թ.ա. 1900 թվականից ավելի վաղ: Անոթներում հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ կակաոն ի սկզբանե օգտագործվել է ոչ թե որպես խմիչք, այլ կակաոյի հատիկների շուրջ սպիտակ զանգվածը հավանաբար օգտագործվել է որպես ֆերմենտային շաքար՝ ալկոհոլային խմիչքի համար:

100 գրամ կաթնային շոկոլադը պարունակում է 540 կալորիա: Դրա բաղադրության 59% ածխաջրեր են (52%` շաքար, 3%` դիետիկ մանրաթել), 30% յուղ և 8% սպիտակուց: Կաթնային շոկոլադի յուղի մոտ 65% -ը հագեցած է ( հիմնականում պալիտրիկ թթվով և ստեյնաթթվով), մինչդեռ գերակշռող չհագեցած յուղը օլեիկ(oleic) թթուն է:

Թվական անուն

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։ Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։ Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։ Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և միմյանց կապվում կամարներով։

3-արաբական թվանշաններով, 641-արաբական թվանշաններով, 661-արաբական թվանշաններով, 652-արաբական թվանշաններով, 643-արաբական թվանշաններով, X-հռոմեական, IV-հռոմեական, V-հռոմեական, 1905-արաբական թվանշաններով, 35-արաբական թվանշաններով, 75-արաբական թվանշաններով, 4-արաբական թվանշաններով, 0,6- արաբական թվանշաններով:

Երեք- քանակական, վեց հարյուր քառասունմեկ- քանակական, վեց հարյուր վաթսունմեկ- քանակական, վեց հարյուր հիսուներկու- քանակական, վեց վեց հարյուր քառասուներեք- քանակական, տասերորդ- դասական, չորրորդ- դասական, հինգերորդ- դասական, հազար ինը հարյուր հինգ- քանակական, երեսունհինգ- քանակական, յոթանասունհինգ- քանակական, չորս- քանակական, զրո ամբողջ վեց- քանակական:

2. Գրե՛լ բառերով։

9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

Ինը, տասներկու, իննսունինը, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, հարյուր, հազար ինը հարյուր երեսունութ, երկրորդ, երրորդ, չորրորդ:

3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):

1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started