Շաղկապ

1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։

  • Համադասական — բայց, և, սակայն
  • Ստորադասական — թեև, որովհետև, որպեսզի, քանզի, քանի որ

 2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

  1. Եթե նա իմանար ճշմարտությունը, միգուցե ամեն ինչ այլ ընթացք ունենար։
  2. Արամը պարապում էր, որպեսզի լավ հանձներ իր քննությունները:
  3. Ուսումնական տարվա վերջում երեխաները տխրել էին, որովհոտև երկարաժամկետ բաժանվելու էին դպրոցից:
  4. Պետք է մեկնեինք, սակայն թռիչքը հետաձգվեց:
  5. Ե՛վ ես, և՛ իմ ընկերները շատ ենք սիրում զբոսնել միասին:

España

El nombre oficial de España es el Reino de España, un estado en el suroeste de Europa. Ocupando el área principal de la península pirenaica, limita con Portugal al oeste, Francia y Andorra al norte, Gibraltar al sur. Según la administración estatal, es una monarquía constitucional. Al norte y oeste de España se encuentran las aguas del Océano Atlántico, y al sur y este del Mediterráneo.

Cocina española

La cocina nacional española se creó debido a la diversidad de las regiones del país, las tradiciones culinarias, la ubicación geográfica, el clima y las características culturales.

La cocina española se ha hecho popular gracias a platos como el paeliano (plato especial hecho de arroz), gaspacho, tortilla o papas fritas (aperitivo). El aceite de oliva, que es el aceite más saludable, se usaba para sazonar sopas y ensaladas, pero hasta principios del siglo XX, se usaba grasa animal en lugar de aceite. Los platos españoles son ricos en tomates, pimientos, papas, huevos, ajo, cebolla, almendras y vino. La cocina española no es en sí misma una cocina nacional. Comprende 17 cocinas regionales diferentes, ya que el país está habitado por 17 nacionalidades.

Aperitivo de tapas, servido en España con cerveza o vino. En España hay bares especiales para asados ​​donde puedes pedir varios tipos de bocadillos para grupos grandes.

Bailes españoles

Boleron es un bailarín popular español, a un ritmo rápido. El baile se formó en España a fines del siglo XVIII, acompañado de tocar la guitarra, a veces de una canción, ritmo enfatizado por castañuelas o mentas.

Pasodoble es un baile español asociado a la tauromaquia. En la pareja de baile, el niño encarna al torero y la niña encarna su salmonete. Las primeras corridas de toros tuvieron lugar en la isla de Creta, pero en la Edad Media también se generalizaron en España.

Sarabanda es una antigua danza folclórica española. Inicialmente, solo las mujeres bailaban con castañuelas. El baile era de naturaleza ardiente y entusiasta.

Datos interesantes y leyes raras

1. No hay palabras en el himno nacional español.
2. La mayoría de la población española tiene dos apellidos: materno y paterno.
3. España puede nadar desnuda en cualquier playa.
4. La bandera española simboliza el cilantro. El amarillo es la arena, y el rojo es la sangre que se ha derramado sobre ella. Por cierto, los toros no cambian de color y el color rojo no los irrita en absoluto.
5. El nombre de la tierra se traduce como “Tierra de conejos”. No es que el país esté lleno de conejos, pero se dice que hubo muchos de estos animales una vez.

1. Una ley adoptada en 2007, que opera en la ciudad de Cádiz, sur de España, prohíbe rociar arroz a los recién casados. Al hacerlo, las autoridades protegen los monumentos y edificios de la ciudad de las aves.
2. La lavandería o alfombras fuera de Sevilla están prohibidas. Se impone una multa de 3.000 € a quienes violen la ley.
3. Los músicos callejeros tienen prohibido tocar de 15:00 a 17:00.
4. Actualmente se está aprobando un proyecto de ley en el que se impondrá una multa de hasta € 1,000 sobre un balón callejero.
5. Escupir en la calle en Barcelona es una violación de la ley. los infractores pagarán caro.

Մարկ Տվեն (անհատական աշխատանք ) վերլուծություն

Պատմությունը երկու երեխաների մասին է,ովքեր ծնվում են իրար շատ նման:Առաջին երեխայի անունը՝Թոմ Քնթիի է:Երեխան ընտանիքի համար լինում է անպետք, քանի որ նրանք ապրում էին աղքատ, իսկ մյուս երեխան հակառակը ամբողջ աշխարհին լինում է հայտնի, քանի որ նա արքայազն է:

Թոմի մայրը, քույրերը լինում են բարի հոգատար, իսկ հայրը ծեծում էր նրան և ստիպում ողորմություն անել:Թոմը անընդհատ խաղում էր իր ընկերների հետ և համարում այդ խաղը իրական: Թոմի մանկությունը անցնում է շատ վատ:Մի օրը Թոմը երազում տեսնում է, թե ինքը իսկական թագավոր է, իսկ արթնանում է հասկանում է որ դա ընդհամենը երազ է: Նույն օրը ճանապարհին, ընկնելով մտածմունքների մեջ, չի նկատում, թե ինչպես է հասնում պալատ: Նրա վրա բոլորը ծիծաղում են, իսկ երբ զինվորներից մեկը հեռացնում իրեն դարպասներ մոտից, այդ ամենը տեսնելով արքայազնը հրամայում է ազատ արձակել նրան: Այդպես կայանում է նրանց առաջին հանդիպումը:Արքայազնը Թոմին հրավիրում է պալատ: Նրանք զրուցում են, իսկ զրույցի ժամանակ որոշում են, փոխվել տեղերով՝արքայազնը ուզում է լինել Թոմի տեղում, իսկ Թոմը արքայազնի: Արքայազնը հասկանում է, որ շատ լավ է Թոմի վիճակում լինել, քանի որ Թոմը ազատ կարող է խաղալ: Թոմն էլ հասկացավ, որ լավ է երբ մարդ ազատ կարող է հրամաններ տալ և այլն: Որոշ ժամանակ անց նրանք մտափոխվեցին և երկուսնել ուզում էին վերադառնային իրենց նախկին կյանքին:Շուտով մահացավ նաև թագավորը:Թոմը այլևս չէր ցանկանում կառավարել,բայց չէր գտնում արքայազնին,իսկ այդ ժամանակ արքայազնը արկածների մեջ էր:Խնդիրներից դուրս գալու համար նրան օգնության հասավ Մայլ Գենդոնը,ով ճանաչում էր արքայազնին:Շուտով եկավ թագադրության օրը,սակայն Թոմը այդպես էլ չդառցավ թագավոր,քանի որ արքայազնը հայտնվեց:Երբ թագավորը վերադարձավ ամեն ինչ իր տեղն ընկավ:Մայլս Գենսոնը մեծ տիտղոս ստացավ,իսկ Թոմը վերադարձավ իր տուն, բայց այս անգամ մեծ պատվով:

Իմ կարծիքով ամեն մարդը պետք է ապրի իր կյանքով, չկարծելով որ դիմացինի կյանքը ավելի լավն է և հեշտ: Չկա մարդ որ չունենա դժվարություներ:

Գործնական աշխատանք — (310-315)

Առաջադրանք 310.

  • Թանգարանի սրահներից բոլորում ցուցադրվող վաթսունական առարկա կա:
  • Դպրոցի ամեն մի դասարանում տասվեց սեղան է դրված:
  • Յուրաքանչյուր մի երամում տասնհինգական կռունկ է:
  • Այստեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:

Առաջադրանք 311.

  1. Աշխատանքի նպատակ ունենալ:
  2. Խաղի հնարավորություն ընձռել:
  3. Ուսման նպատակ ունենալ:
  4. Հանգստի հնարավորություն ունենալ:
  5. Գործելու հնարավորություն ունենալ:
  6. Խաղալու հնարավորություն ընձռել:
  7. Սովորելու հնարավությունը ընձռել:
  8. Հանգստանալու հնարավորություն ունենալ:

Առաջադրանք 312.

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին գրավում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի յուրօրինակ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի հրապուրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի սքանչելի պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում, հրաշագեղ մի շինություն կախովի այգիները: Թագավորը դրանք կառուցել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու հովանուն: Կնոջ տխրությունը մեղմացնելու համար համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին  նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը գրեթե անհնարին էր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սոսկալի պահակախումբը:
Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիսքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:

Առաջադրանք 313.

  1. Սիրտը գերեց աղջկա մի ժպիտից: Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը:
  2. Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:Ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաքցրել
  3. Քարը մաշվել,հարթվել էր անձրևից ու քամուց:Անձրևն ու քամին քարը մաշել և հարթեցրել էր:
  4. Արտերը խանձվել էին բարկ արևից:Բարկ անձրը խանձել էր արտերը:
  5. Քարտը լրվվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:Քարտը լրացնումէին միայն չափահաս քաղաքացիները:
  6. Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից: Իտալական դատարանի կողմից նրան ազատազրկաման են դագապարտել և տուգանել են:
  7. Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասր աշխատեց:Ընկերները նրան տղամար համարաեցին և նրա հետ հավասար աշխատեցին:
  8. Դյութվել էր ալիքների ու քամու երգով:Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:
  9. Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:Ալիքների ու քամու երգը դյութել էր աղջկան:
  10. Ընկերս համերգի է հրավիրված:Ընկերոջ համերգի էին հրավիրել:
  11. Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին: Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին:

Առաջադրանք 314.

ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև։
Կիսաշրջանաձև բառը տարբերվում է, որ ունի երեք արմատ, իսկ մնացած բառերը երկու արմատ։

բ) Սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր,իսկույնևեթ:
Իսկույնևեթ բառը տարբերվում է,որ իր հոդակապը և-ն է, իսկ մյուս բառերում միայն ա հոդակապ է։

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն։
Հերարձակ միակ բառն է,որ ունի երկու արմատ առանց ածանցի, մնացած բառերը ածանցավոր է։

Առաջադրանք 315.

  • Հեռագիրը՝ ուղված էր ծնողներին, բերել էին գիշերը:
  • Ծաղիկը՝ գեղեցիկ ու բուրումնավետ, դաշտում կարծես միակն էր:
  • Աշունը շուկան լցրել է մրգերով՝ գունագեղ և քաղցրահամ։
  • Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ծովի նման։
  • Մի ժպիտ՝ տխուր ու անմեղ, թառել էր դեմքին:

Հովհաննես Թումանյան — Վայրէջք (վերլուծություն)

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,

Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
Տեսնում եմ նորից

Իմ լերան ծերից—
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս…

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով

Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։

Այս բանաստեղծության մեջ Թումանյանը բարձրանում է վերին լեռը՝ թողնելով իր հոգու խանգարող, ցավալի ճնշող հոգսերը։ Նա փոխաբերական իմաստով լեռան բարձրունքը համեմատում է մարդու հոգևոր վերելքի հետ և այդ ամեն մութ ու չորացած իրականության վրայով 40 տարի ճանապարհ է անցնում դեպի հոգու պայծառ խաղաղություն։Նշված 40 տարին համեմատում է Աստվածաշնչի Մովսեսի պատմության հետ: Մովսեսը Եգիպտոսում ստրկության մեջ գտնվող հրեա ժողովրդին 40 տարի անապատով առաջնորդեց դեպի ազատություն, հայրենիք: Կարելի է ասել, որ Թումանյանի բանաստեղծության ներքին թեման ազատությունն է, հայ ժողովրդի դարերով երազած ազատ հայրենիք, ազատ մարդկանցով։

Վահանանց պատերազմ

Վահանանց պատերազմը տեղի է ունեցել 481-484 թվականներին, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր:  Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր:

481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են  Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկա — ստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: Պարսկական զորքը կազմված էր 7000 զինվորից, իսկ հայկականը՝ 400։ Հայերը կարծում էին որ կհասցնեն անցնել Արաքս գետը և կոչնչացնեն նրանց, սակայն նրանք ուշանում են: Պատերազմի դաշտում սպանվում են մի շարք պարսիկ մեծամեծներ սպանվում է նաև մարզպանը: Պարսիկ զորակաները շարունակում էին նոր գրոհներ մղել հայերի դեմ: Տեղի է ունենում ճակատամարտ Ներսեհապատ գյուղի մոտ և այն ավարտվում է հայերի հաղթանակով:

Թեև հայերը հաղթեցին Ակոռի ճակատամարտում, սակայն հայկական կողմը շատ անկազմակերպ էր։ Նրանք օգնություն են խնդրում վրաց արքա Վախթանգ Գորգասալից:Վախթանգ Գորգասալը հայտնում էր, որ պարսից մի ուժեղ գունդ եկել է Վրաստան և ինքը հասկանալով, որ ոչինչ չի կարող անել, քաշվել է Գուգարաց լեռները՝ հայ-վրացական սահմանը։ Նա խնդրում էր Վահանին գալ օգնության: 482թ. Վահանը փոքրաթիվ զորքով գնում է Գուգարք և այնտեղից անցնում Ճարմանայի դաշտ։ Ճարմանայի ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։ Ճակատամարտում լուրջ վիրավորում է ստանում նաև Բաբկեն Սյունին:

484թ. Հայաստան ներխուժած պարսից զորքը ներխուժում է Արտաշատ, ապա՝ Դվին։ Հայոց զորքը շատերին ոչնչացնում է։ Պարսկակն զորագունդը հարձակվում է Բարձր Հայքում գտնվող ապստամբների մի խմբի վրա և սպանում նրանցից շատերին։ Վահան Մամիկոնյանն իր զորքով գնում և կանգ է առնում Արշկունյաաց գավառում։ Հայոց զորականների հարձակումից պարսից գնդից շատերը սպանվում են։ Պարսկաստանից լուր է ստացվում, որ պարսիկները պարտություն են կրել հեփթաղներից։ Պարսից զորքը վերադառնում է Պարսկաստան։

484թ. Նվարսակում կնքվում է պայմանագիր Վահան Մամիկոնյանի և պարսից Նիխոր զորավարի միջև։ Մի քանի օր անց Վահանը մեկնում է Տիզբոն՝ կնքելու հայ֊պարսկական հաշտություն։ Պարսից Վաղարշ թագավորը համաձայնում է բավարարել Վահանի բոլոր պահանջները՝ դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը, կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին և պաշտոններ չտալ հավատուրացողներին, հարգել հայ հողատեր֊նախարարների ժառանգական իրավունքները և այլն։

Կապ

1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։

  • Յուրաքանչյուր մարդու (սեռ.) համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ 
  • Ինձ (տր.) համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։
  • Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։
  • Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
  • մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր (սեռ.) շուրջը փոթորկող չար տարերքի (սեռ.) առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։
  • Քարի և կարիքի (սեռ.) դեմ օրհասական կռվի(սեռ.) մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։
  • Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

2Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Մարդը բնության մի մասնիկն է: Նա օգտվում է բնությունից օգտագործելով՝ օդ, ջուր, կենդանական ու բուսական աշխարհը ու իր կյանքի ընթացքում ազդում է շրջակա միջավայրի վրա, մթնոլորտում աղբ արտանետելով ու կեղտաջրերի արտահոսքով: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Շրջակա միջավայրի աղտոտումն, առաջին հերթին ազդում է հենց մարդու առողջության վրա` առաջացնելով բազմաթիվ հիվանդություններ:

Մարդիկ ստեղծում են գործարաներ, օրական ստեղծում են նաև մեքենաներ որոնք մթնոլորտ են արտանետում թունավոր գազեր, որը մեծ վնաս է հասցնում ոչ միայն մարդուն այլ նաև հենց բնությանը: Վերացվել են շատ բուսատեսակներ, շատ կենդանատեսակներ անհետացման շեմին են և այլն: Հաճախ մարդիկ տներ և շենքեր կառուցելու համար անտառահատում են անտառները քանդում խաղահրապարակներ, չմտածելով որ ծառերը կտրելով քչանում է իրանց թթվածինը:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է բնությունը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռք չի դիպչել: Մարդիկ գիտակցում են իրենց կատարած վնասները հասցված բնությունը, բայց շարունակում են ամեն կերպ վերափոխել մեր բնությունը:

Բարեկենդանի ծեսը Հայաստանում

«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Տոնին մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին բոլորով, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, և ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից և կերուխումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով բանան։ 

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախությն շաբաթ:

Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր էին փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ` երեխաների խաղերն էին: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած:Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Բարեկենդանի խոհանոցը

Բարեկենդանին նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:

Վարդան և Վահան Մամիկոնյաների կերպարները

Վարդան Մամիկոնյանը (388 — 451), 5-րդ դարի հայ զորավարն է, հայոց զորքերի սպարապետը, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդը։ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ 

420 թվականին ԿոստանդնուպոլսումԹեոդոսիոս II կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի զորավար:

422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ:

Վահան Մամիկոնյանը (440 — 505) հայ ռազմական և քաղաքական գործիչ է, Հայոց սպարապետ և Հայոց մարզպան։ Հմայակ Մամիկոնյանի և Ձվիկ Արծրունու ավագ որդին, Մամիկոնյանների նախարարական տոհմից։

Վահան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի և Ձվիկ իշխանուհու ավագ որդին է։ Ավարայրի ճակատամարտից (451 թ.) հետո նրան եղբայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ պատանդ են վերցրել և տարել Պարսից արքունիք։ 455 թվականին Գուգարաց Աշուշա Բդեշխն ազատել է նրանց և կրթել ու դաստիարակել է իր տանը։ Հետագայում Վահանը հաստատվել է իր հայրական ոստանում, դարձել տոհմի նահապետը և, իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, նախապատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ։ 

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started