Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել
Օրերի միգում երևում է ինձ:
Թարթում են միգում կրակները դեռ,
Ու կարոտը հին խեղդում է նորից:
Անցնում է, որպես անմարմին տեսիլ
Ու նորից միգում երևում է նա:
Ու նորից չկա: Ու նորից գիշեր —
Փողոցի վրա ու հոգուս վրա:
- Լուսե-Լուսավոր,լուսեղեն,
- Աղջիկ-Իգական սեռի երեխա,
- Մեռել-մահանալ,սպանվել,
- Օր-Ցերեկը և գիշերը միասին՝ որպես ժամանակի մեկ ամբողջություն,
- Միգ-վարկյան,
- Երևալ-Տեսանելի լինել,նկատելի,
- Թարթել-Աչքի կոպերը արագությամբ խփել ու բացել, աչքը ճպել,
- Խեղդել-Պարանի՝ ձեռքի՝ ջրի և այլ միջոցներով շնչառությունը կասեցնել, մեռցնել,
- Նորից-Կրկին, դարձյալ, վերստինm
- Գիշեր-Օրվա մի մասը մայրամուտից մինչև լուսաբաց,
- Անմարմին-Մարմին չունեցող, մարմնական տեսք չունեցող,
- Տեսիլ-Պատկեր, երևույթ, տեսարան,
- Փողոց-Բնակավայրի տների երկու շարքի միջև թողնված ազատ տարածություն երթևեկության համար,
- Հոգի-Մարդու ներքին՝ հոգեկան աշխարհը: