1. Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։
Ո՛չ, ես չե՜մ կորչի, ես ետ կդառնամ
Իմ ոսկեհատիկ երգերի հետքով…
Դեռ չեմ հագեցել քեզ նայելուց,
Քո հրաշք լեռան, գույնին գրին….
Դեռ չեմ հասցրել բերկրել ներքուստ
Քո ազատությամբ շփոթեցնող….
Ես քայլում եմ քո հետքերով ու խորհում,
Որ քեզ նման էլ չեմ լինի իմ օրում,
Չի ղողանջի զանգակ ծաղիկն ինձ համար,
Ինձ չեն գերի թիթեռնիկներն անհամար։
Դեղին տերևն ընկավ քարին,
Ոչ մի շշուկ չլսվեց (Եզակի թիվ Առաջին դեմք Չեզոք սեռ)….
Աչքդ պահի՛ր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չփակվի չանցնի…(Եզակի թիվ Առաջին դեմք Կրավորական սեռ) հանկարծ աչքը նրա,
Որ չքնի (Եզակի թիվ երրորդ դեմք Չեզոք սեռ) հանկարծ, քնով չանցնի…(Եզակի թիվ երրորդ դեմք Կրավորական սեռ)
2. Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։
Կամաց-կամաց արդեն խելքի ես գալիս,
Գիտես արդեն խոսքեր կտրել ու կապել.
Թոթով-թոթով բառերն իրար ես տալիս,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Մորդ կամքը դարձրել ես խաղալիք,
Արդեն որքան սուտ արտասուք ես թափել,
Ձեռքդ առած տկար թելերն իմ հոգու՝
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Խակ մտքերի դեռ անհաստատ նժարով
Լավն ու վատը գիտես կշռել ու չափել,
Շուտ ես գտել ծուռ շավիղներն աշխարհի,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անկանոն բայը։
1. արարել, ելնել, ծալել, մտածել
2. խոսել, ասել, գրել, նկարել
3. դիտել, նայել, նշմարել, տեսնել
4. ուտել, հյուսել, տնտեսել, սպասել
5. շրջել, թվարկել, լինել, որոշել
6. գնալ, խաղալ, կարդալ, գալ
7. հիշել, թողնել, նշել, հնչել
8. թեթևանալ, զովանալ, դառնալ, վարպետանալ
9. թերանալ, լալ, ջանալ, ցանկանալ
10. սկսել, հյուսել, առնել, փորել: