Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Մարդը բնության մի մասնիկն է: Նա օգտվում է բնությունից օգտագործելով՝ օդ, ջուր, կենդանական ու բուսական աշխարհը ու իր կյանքի ընթացքում ազդում է շրջակա միջավայրի վրա, մթնոլորտում աղբ արտանետելով ու կեղտաջրերի արտահոսքով: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Շրջակա միջավայրի աղտոտումն, առաջին հերթին ազդում է հենց մարդու առողջության վրա` առաջացնելով բազմաթիվ հիվանդություններ:

Մարդիկ ստեղծում են գործարաներ, օրական ստեղծում են նաև մեքենաներ որոնք մթնոլորտ են արտանետում թունավոր գազեր, որը մեծ վնաս է հասցնում ոչ միայն մարդուն այլ նաև հենց բնությանը: Վերացվել են շատ բուսատեսակներ, շատ կենդանատեսակներ անհետացման շեմին են և այլն: Հաճախ մարդիկ տներ և շենքեր կառուցելու համար անտառահատում են անտառները քանդում խաղահրապարակներ, չմտածելով որ ծառերը կտրելով քչանում է իրանց թթվածինը:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է բնությունը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռք չի դիպչել: Մարդիկ գիտակցում են իրենց կատարած վնասները հասցված բնությունը, բայց շարունակում են ամեն կերպ վերափոխել մեր բնությունը:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started