Կապ

1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։

  • Յուրաքանչյուր մարդու (սեռ.) համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ 
  • Ինձ (տր.) համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։
  • Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։
  • Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
  • մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր (սեռ.) շուրջը փոթորկող չար տարերքի (սեռ.) առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։
  • Քարի և կարիքի (սեռ.) դեմ օրհասական կռվի(սեռ.) մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։
  • Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

2Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started