Վահանանց պատերազմը տեղի է ունեցել 481-484 թվականներին, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր:

481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկա — ստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: Պարսկական զորքը կազմված էր 7000 զինվորից, իսկ հայկականը՝ 400։ Հայերը կարծում էին որ կհասցնեն անցնել Արաքս գետը և կոչնչացնեն նրանց, սակայն նրանք ուշանում են: Պատերազմի դաշտում սպանվում են մի շարք պարսիկ մեծամեծներ սպանվում է նաև մարզպանը: Պարսիկ զորակաները շարունակում էին նոր գրոհներ մղել հայերի դեմ: Տեղի է ունենում ճակատամարտ Ներսեհապատ գյուղի մոտ և այն ավարտվում է հայերի հաղթանակով:
Թեև հայերը հաղթեցին Ակոռի ճակատամարտում, սակայն հայկական կողմը շատ անկազմակերպ էր։ Նրանք օգնություն են խնդրում վրաց արքա Վախթանգ Գորգասալից:Վախթանգ Գորգասալը հայտնում էր, որ պարսից մի ուժեղ գունդ եկել է Վրաստան և ինքը հասկանալով, որ ոչինչ չի կարող անել, քաշվել է Գուգարաց լեռները՝ հայ-վրացական սահմանը։ Նա խնդրում էր Վահանին գալ օգնության: 482թ. Վահանը փոքրաթիվ զորքով գնում է Գուգարք և այնտեղից անցնում Ճարմանայի դաշտ։ Ճարմանայի ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։ Ճակատամարտում լուրջ վիրավորում է ստանում նաև Բաբկեն Սյունին:
484թ. Հայաստան ներխուժած պարսից զորքը ներխուժում է Արտաշատ, ապա՝ Դվին։ Հայոց զորքը շատերին ոչնչացնում է։ Պարսկակն զորագունդը հարձակվում է Բարձր Հայքում գտնվող ապստամբների մի խմբի վրա և սպանում նրանցից շատերին։ Վահան Մամիկոնյանն իր զորքով գնում և կանգ է առնում Արշկունյաաց գավառում։ Հայոց զորականների հարձակումից պարսից գնդից շատերը սպանվում են։ Պարսկաստանից լուր է ստացվում, որ պարսիկները պարտություն են կրել հեփթաղներից։ Պարսից զորքը վերադառնում է Պարսկաստան։
484թ. Նվարսակում կնքվում է պայմանագիր Վահան Մամիկոնյանի և պարսից Նիխոր զորավարի միջև։ Մի քանի օր անց Վահանը մեկնում է Տիզբոն՝ կնքելու հայ֊պարսկական հաշտություն։ Պարսից Վաղարշ թագավորը համաձայնում է բավարարել Վահանի բոլոր պահանջները՝ դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը, կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին և պաշտոններ չտալ հավատուրացողներին, հարգել հայ հողատեր֊նախարարների ժառանգական իրավունքները և այլն։