Մակբայ

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի:

2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։

  • Մեր քաջ զինվորները օր ու գիշեր կռվելով հերոսաբար իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։
  • Երեք օր մնալով անձրևի տակ վարպետի գործիքները մասամբ վնասվել էին:
  • Աշակերտը փոքր-ինչ դժվարությամբ էր կատարել տնային աշխատանքը:
  • Ամենուրեք իրար հայտնում էին այդ ուրախ լուրը:

Ռուբեն Ֆիլյան — Երկուսը, որոնցից մեկը լուռ էր (վերլուծություն)

Հայրս շատ էր սիրում սովորականից ավելի թեք դիրքով նստել բազկաթոռին, ձախ ձեռքի ցուցամատով փակել ձախ աչքը, իսկ բթամատը դնել ծնոտին։ Եթե որեւէ մեկը այդ պահին լուսանկարեր նրան, կթվար, թե նա ուզում է դարձյալ համոզվել, որ ձախ աչքից մինչեւ ծնոտը մոտ կես թիզ է։

Ընդունելով այս դիրքը, նա սովորաբար թզբեհն էր վերցնում, որպեսզի մյուս, ավելորդ ձեռքն էլ զբաղեցնի։ Ուղիղ տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա սկսում էր զրուցել բազկաթոռի աջ հենակի՝ առանձնապես վերին մասի հետ։

Բոլոր զրույցները պարտադիր սկսվում էին «Է՜հ, այս օրն էլ անցավ» բառերով։ Այս բառերը արտասանելիս հենակը լուռ էր մնում, եւ դա համաձայնություն էր։

Հիմա էլ նա նստած էր ձախ աչքը ցուցամատով փակած, իսկ աջը՝ կիսաբաց։ Նա չափազանց ցածր էր խոսում․

―Այսօր Համոյին տեսա։ Դե Համոն, էլի, որ վիճեցինք այն օրը, ու դա դեռ հերիք չէ, նա այնպես էր քո վրա ողջ ծանրությամբ հենվել, կարծես․․․

Այժմ հենակի լռությունը նրան թվում էր մի տխուր հայհոյանք։

Նա մի քիչ էլ զրուցեց ու երբ զգաց, որ աջ աչքը փորձում էր նմանվել ձախին՝ անմիջապես պառկեց բազկաթոռից քիչ հեռու գտնվող անկողնու վրա։

Հաջորդ օրը արեւոտ էր, ու նա գնաց այգի՝ զբոսնելու։

Երբ վերադարձավ այգուց, տեսավ, թե ինչպես է փոքրիկ թոռը կանգնել իր բազկաթոռի վրա ու ցեխոտ ոտքը երբեմն դանդաղ սահեցնում է հենակի, այո՛, աջ հենակի վրայով։

Նա արագ մոտեցավ ու բարձրացրեց ձեռքը, որպեսզի ապտակի փոքրիկին /դա նրա աջ ձեռքն էր/։ Բայց այն կախված մնաց օդում, եւ նա չգտնելով ուր թաքցնել՝ սկսեց շոյել թոռնիկի մազերը։

/Նա այդպես էլ ողջ կյանքում չհասկացավ, թե ինչու գոնե չխանգարեց թոռնիկին, երբ նա փչացնում էր իր այդքան սիրած բազկաթոռը/։

Հենց այդ նույն օրը երեկոյան նա դարձյալ նույն դիրքով նստած էր։ Իր թզբեհից տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա մրմնջաց․ «Էհ, այս օրն էլ անցավ»։

Հենակը դարձյալ չէր խոսում։ Սակայն նա հասկացավ, որ այս լռությունը այլեւս համաձայնություն չէր․․․

Ընթերցեցի այս կարճ պատմվածքը  Ռոբերտ Ֆիլյանի «Երկուսը, որոնցից մեկը լուռ էր » պատմվածքները և այն ինձ դուր եկավ: Այստեղ խոսք էր գնում մարդու հոգեբանության մասին նա զրուցում էր բազկաթոռի հենակի հետ, կարծում եմ նա այդպես կարողանում էր արտահայտել իր մտքերը և իրեն ստեղծել էր նոր ընկեր, որի հետ զրուցում էր պատասխանում էր նրա փոխարեն ինքն իրեն: Դա իմ կարծիքով միայնակ մարդու վարքագծի էր նման: Ոչ բոլոր պատմվածքներն են քննարկում այս խնդիրը և այս ձևով և հաշվի առնենք այն որ սա 1969 թվի գրառում է: Կարծում եմ իմաստը այստեղ նրանում էր որ ամեն դեպքում դու միշտ պետք է ձեռք բերես քեզ ընկեր, և ինչքան կարևոր դեր նա ունի մեր կյանքում:

Բայի ժխտական խոնհարում

1. Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։

Ո՛չ, ես չե՜մ կորչի, ես ետ կդառնամ
Իմ ոսկեհատիկ երգերի հետքով…
Դեռ չեմ հագեցել քեզ նայելուց,
Քո հրաշք լեռան, գույնին գրին….
Դեռ չեմ հասցրել բերկրել ներքուստ
Քո ազատությամբ շփոթեցնող….

Ես քայլում եմ քո հետքերով ու խորհում,
Որ քեզ նման էլ չեմ լինի իմ օրում,
Չի ղողանջի զանգակ ծաղիկն ինձ համար,
Ինձ չեն գերի թիթեռնիկներն անհամար։

Դեղին տերևն ընկավ քարին,
Ոչ մի շշուկ չլսվեց (Եզակի թիվ Առաջին դեմք Չեզոք սեռ)….

Աչքդ պահի՛ր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չփակվի չանցնի(Եզակի թիվ Առաջին դեմք Կրավորական սեռ) հանկարծ աչքը նրա,
Որ չքնի (Եզակի թիվ երրորդ դեմք Չեզոք սեռ)  հանկարծ, քնով չանցնի(Եզակի թիվ երրորդ դեմք Կրավորական սեռ)

2. Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։

Կամաց-կամաց արդեն խելքի ես գալիս,
Գիտես արդեն խոսքեր կտրել ու կապել.
Թոթով-թոթով բառերն իրար ես տալիս,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Մորդ կամքը դարձրել ես խաղալիք,
Արդեն որքան սուտ արտասուք ես թափել,
Ձեռքդ առած տկար թելերն իմ հոգու՝
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Խակ մտքերի դեռ անհաստատ նժարով
Լավն ու վատը գիտես կշռել ու չափել,
Շուտ ես գտել ծուռ շավիղներն աշխարհի,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անկանոն բայը։

1. արարել, ելնել, ծալել, մտածել
2. խոսել, ասել, գրել, նկարել
3. դիտել, նայել, նշմարել, տեսնել
4. ուտել, հյուսել, տնտեսել, սպասել
5. շրջել, թվարկել, լինել, որոշել
6. գնալ, խաղալ, կարդալ, գալ
7. հիշել, թողնել, նշել, հնչել
8. թեթևանալ, զովանալ, դառնալ, վարպետանալ
9. թերանալ, լալ, ջանալ, ցանկանալ
10. սկսել, հյուսել, առնել, փորել:

Հայոց լեզու,Գործնական աշխատանք (305-310)

Առաջադրանք 305.

Մի մարդ իրեն անհաջողակ էր համարում եւ մտածում էր, որ ինքը ինչ էլ անի ամբողջ կյանքում նույնն էր մնալու։ Ամեն ինչ փորձում էր անել ու հասցնել, սակայն ոչինչ չէր ստացվում։ Նա անընդհատ շտապում էր, այդ իսկ պատճառով նա միշտ կոնֆլիկտի մեջ էր լինում իր կնոջ ու երեխաների հետ։ Մի օրը հերթական վեճից հետո տղամարդը դուրս եկավ տնից։ Նա նյարդայնացած էր շատ ու կրկին շտապում էր։ Հանկարծ ճանապարհին նա տեսավ մի լավ ու կոկիկ հագնված մի ծերունու։ Ծերունին տղամարդուն առաջարկեց լավ աշխատանք, տուն։ Մի պահ տղամարդու շտապողականությունը անցավ եւ ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ծերունին խորհուրդ տվեց տղամարդուն, վերացնել իր մեջ շտապողականությունը։ Անցան տարիներ, ծերունին արդեն մահացել էր, իսկ տղամարդը հարստացել էր ու վայելում էր իր ծերությունը։ Տղամարդը խորհում էր այն մասին, թե ինչու էր այդ ժամանակ այդպես շտապում։ Հիմա նա հասկացել է, ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

Առաջադրանք 306.

  1. Վաղուց ի վեր դելֆիներից, հեքիաթներ և զարմանահրաշ պատմություններ են պատմում:
  2. Հունական լեգենդի մի դելֆին է,որն ամեն օր մի տղայի տանում էր դպրոց ու հետ բերում ծովածոց:
  3. Նոր Զելանդիայի Ծովակալության ծովածոցում՝ անունը Պրուս Ջեկ, մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, և նրա պատպանությունը հատուկ օրենքով էր մշակված:

Առաջադրանք 307.

  • Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում:Այդ դամբարանից գիտության հայտնի ամենահին գործիքները գտան:
  • Դժվարագույն խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար խնդիրը սա էր:
  • Փոքրագույն ձկներ են լողում իմ ակվարիումում:Իմ ակվարիումի ամենափոքր ձուկն է սա:

Առաջադրանք 308.

  • Հեռվից երևում էին քաղաքի տները:
  • Բանսաստեղծության տները շատ երկար էին:

Առաջադրանք 309.

  • Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
  • Որսս իմ ոտքով եկավ:
  • Այսինքն՝ծովափի բնակիչներս,ծովից ենք հանում մեր սնունդմ ու հարստությունը
  • Ամենաուժեղ մարզիկդ հաղթանակով պիտի գաս:
  • Ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել:
  • Շնորհալի տղաներդխոսքներս դեռ չեք ասել:
  • Սիրտդ քար է, քար:
  • Ձեռքներդ ինկնողին պրծում չկա:

Առաջադրանք 310.

  • Թանգարանի սրահներից բոլորում ցուցադրվող վաթսունական առարկա կա:
  • Դպրոցի ամեն մի դասարանում տասվեց սեղան է դրված:
  • Յուրաքանչյուր մի երամում տասնհինգական կռունկ է:
  • Այստեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:

Պապ թագավոր

Պապ թագավորը գահ է բարձրացել 370 թվականին: Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակա-շրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։Պապ թագավորը տիրանում է Կոգովիտ գավառի Բայազետ ամրոցում պահվող Արշակունյաց գանձերին:Պապի գահակալման շրջանում, երբ Ներսես Մեծը նորից սկսում է արքունիք անցուդարձ անել, կաթողիկոսը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև պարսիկների կատարած ավերածությունները։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև: Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։ 371 թվականին Իմանալով պարսից ներխուժման մասին՝ Վաղես կայսրը Մեծ Հայք է ուղարկում Տրայանոս կոմսին։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում, որը գտնվում էր Նպատ լեռան հյուսիսային ստորոտին:Պապը ցանկանում էր անձամբ մասնակցել ճակատամարտին, սակայն կոմս Տրայանոսը պնդում է, որ նա բարձրանա Նպատ լեռ և Ներսես Մեծի հետ միասին այնտեղից հետևի ճակատամարտին։ Ճակատամարտը ավարտվում է հայերի հաղթանակով:

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Այս բանաստեղծության մեջ Վահան Տերյանը ներկայացնում է իր սիրած էակին, որին նա շատ երկար էր սպասում և նա վերջապես եկավ։ Տերյանը իր սիրած էակի նմանացնում էր պայծառ, ուրախ գարնան,որը երկար ժամանակ անց եկավ ։ Նա Տերյանի կյանքը լցրեց խաղաղությամբ,երբ նա դեռ չէր եկել Վահան Տերյանի կյանքը լի էր մութ մեգով և նրա սիրտը թույլ էր ու տկար։

Հին և նոր պատերազմներ

Հայ-Հռոմեական պատերազմ

Ք.ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ:Ք.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը:

Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը: Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում հանձնվել:Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը: Ք.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին:

Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել- մինչև հաղթական ավարտ:Ք.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան:Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված:

Առաջին աշխարհամարտը

Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: 

1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 

1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան: «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ: Արևելյան ռազմաճակատում ռուսական զորքերը պարտության մատնեցին Ավստրո-Հունգարիային (ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր, 400 հզ. գերի): Դրա շնորհիվ փրկվեց Իտալիան, որը պարտվել էր ավստրիացիներից:

1917 թ-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին: Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին: 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր: Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի (այժմ` Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը):1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:

Արշակ 2-րդ

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Մասիսի ստորոտին (Կոգովիտ գավառում) հիմնադրել է Արշակավան արտոնյալ, ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն:

Տիրան

Տիրան (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։

Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։ Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։ Վերջինիս հրամանով Հուսիկին բրածեծ անելով սպանում են։ Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապես հզորացել էր և ավատատիրական կարգերի պայքարում սկսել էր մեծ դեր խաղալ երկրի ներքին կյանքում։ Տիրանը վատ հարաբերություններ է ունեցել նաև նախարարների հետ: Օգտվելով երկրի ներքին անկայունությունից՝ Ատրպատակինի մարզպան Վարազը Տիրանին ձերբակալում է, աչքերն այրում ածուխով և ուղարկում Շապուհի մոտ: Շապուհը, իմանալով այն մասին, որ հայերը հռոմեացի Կոստանդիոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու նպատակով, ազատում է Տիրանին, որը սակայն կուրության պատճառով հեռանում է պետական գործից: Կյանքի վերջին տարիները Տիրանն անց է կացնում Արագածի լանջերին ՝ Կոշում:

Խոսրով 3-րդ Կոտակ

Խոսրով III Կոտակի (330-338 թթ.)օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում:

Հայոց բանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախում է պարսից զորքին: Սակայն վերջում Մամիկոնյանը և իր զորքը զոհվում են:

Խոսրովի անտառը, կոչվում է Կոտակի անունով: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started