Առաջադրանք 295.
- քննադատ=քնին+ա+դատ
- արտատեր=արտ+ա+տեր
- եռագույն=եռ+ա+գույն
- ղեկավար=ղեկ+ա+վար
- ծովակալ=ծով+ա+կալ
- մանրախնդիր=մանր+ա+խնդիր
- աստղաշող=աստղ+ա+շող
- թուլակամ=թուլ+ա+կամ
- երկփեղկ=երկ+փեղկ
Առաջադրանք 296.
Մեր դարշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը կռվում էր հունական պետությունների միության դեմ։Ավանդությունն ասում է,թե դա մտածեց միայն նրա համար,որ ուզում էր թզի համտեսել ,իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության խոչընդոտել էին։
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն դաժանորեն,քաղաքները գրավելով, ու ավերելով ՝պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին՝ Հելլեսպոնտոսի նեղուցին։ Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց։ Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց։ Քսերքսեսի բարկացավ , հրամայեց նեղուցի վրեժխնդիր լինել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկություն շղթաներ գցել։ Ջրի վերջը տվողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց,քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»։ Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց սպանել այն մարդկանց , որոնց հրամայել էր կամուրջ կառուցել։Ծովի ու մարդկանց ներսը մտավ ,որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ ջկանգնեն։
Հետո շինարարները ազատվեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը։Երբ դա պատրաստ էր ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր ՝ անցնի՞ , թե՞ չանցնի։ Ամենայն հավանականությամբ, վախենում էր ծովի վրեժխնդրությունից։Փոխանակ միանգամից ,նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին նվիրեց ։ Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց։Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց ու անցավ։
Առաջադրանք 297.
- Նա անցավ իմ կողքով,ասես ես չլինեի:Անցավ մարդիկ չկան:
- Նա կարող էր ամեն բանի հասնել, միայն աշխատասիրության շնորհիվ:
Առաջադրանք 301.
Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:
Այսօր Բելգիայի երկնքում տեսանելի էր թռչող ափսե։ Ռազմաօդային ուժերը երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեց, որպեսզի կարողանան որսալ ՉԹՕ-ին։ Ըստ տվյալների ՉԹՕ-ն շարժվում էր մի քանի անգամ ավելի արագ քան ինքնաթիռները։ Մոտավորապես մեկ ժամ հետո թռչող ափսեն անհետացավ։ Չնայած ռադիոձայնաորսիչների տված արդյունքներին, օդաչուները չէին տեսնում թռչող ափսեին։ Երբ հաջողվում էր գտնել ՉԹՕ-ին, այն իսկույն փոխում էր իր ուղղությունը, արագությունը եւ անհետանում էր։ Օդաչուների խոսքով մի քանի րոպեով նաեւ տեսանելի էր երկրորդ ՉԹՕ-ն։
Ատաջադրանք 302.
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով:
Գրված է անցյալ, ներկա ժամանակով։
Ֆրանսիացի գիտնականները պարզում են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով:
Գրված է ներկա ժամանակով:
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով:
Գրված է ներկա, անցյալ ժամանակով։
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսել է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով:
Գրված է ապառնի ժամանակով։
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով:
Գրված է ապառնի, ներկա ժամանակով։
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով:
Գրված է ապառնի ժամանակով:
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով:
Գրված է անցյալ, ապառնի ժամանակով։
Առաջադրանք 303.
Մեր դասարանը յուահատուկ է: Այստեղ կան այնպիսի վստահելի մարդիկ որոնց
Առաջադրանք 304.
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են՝ եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած՝ դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
Առաջադրանք 305.
Մի մարդ իրեն անհաջողակ էր համարում եւ մտածում էր, որ ինքը ինչ էլ անի ամբողջ կյանքում նույնն էր մնալու։ Ամեն ինչ փորձում էր անել ու հասցնել, սակայն ոչինչ չէր ստացվում։ Նա անընդհատ շտապում էր, այդ իսկ պատճառով նա միշտ կոնֆլիկտի մեջ էր լինում իր կնոջ ու երեխաների հետ։ Մի օրը հերթական վեճից հետո տղամարդը դուրս եկավ տնից։ Նա նյարդայնացած էր շատ ու կրկին շտապում էր։ Հանկարծ ճանապարհին նա տեսավ մի լավ ու կոկիկ հագնված մի ծերունու։ Ծերունին տղամարդուն առաջարկեց լավ աշխատանք, տուն։ Մի պահ տղամարդու շտապողականությունը անցավ եւ ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ծերունին խորհուրդ տվեց տղամարդուն, վերացնել իր մեջ շտապողականությունը։ Անցան տարիներ, ծերունին արդեն մահացել էր, իսկ տղամարդը հարստացել էր ու վայելում էր իր ծերությունը։ Տղամարդը խորհում էր այն մասին, թե ինչու էր այդ ժամանակ այդպես շտապում։ Հիմա նա հասկացել է, ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ: