Պետության տնտեսական դերակատարությունը

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են՝

  • 1) Հասարակական բարիքների արտադրությունը։  Հասարակական բարիքների արտադրությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝ համապատասխան օրենքների ընդունում և իրագործում, երկրի ներսում կարգուկանոնի հաստատում, ազգային անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորում, բազմաթիվ ծառայությունների մատուցում։
  • 2) Տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը։ Այս նպատակով պետությունն իր կառույցների միջոցով որոշակի հստակ տեղեկատվություն է ապահովում սպասվող ինֆլյացիայի, տոկոսադրույքի փոփոխության, ապահովագրման ենթակա ռիսկերի վերաբերյալ։
  • 3) Արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը։ Արտաքին բացասական ազդեցությունների վերացման գործում պետական միջամտությունը կատարվում է երկու եղանակով՝ վարչական և տնտեսական։ Վարչական մեթոդներով պետությունը պատժամիջոցներ է կիրառում այն տնտեսական գործունեության նկատմամբ, որի արդյունքները վտանգավոր են շրջակա միջավայրի համար։ Պետությունը արտաքին բացասական ազդեցությունների դեմ պայքարի գործում կիրառում է նաև տնտեսական լծակ։ Դրա հիմնական կիրառման ձևերից է աղտոտման հարկի կիրառումը:Արտաքին դրական ազդեցությունների խրախուսման նպատակով պետությունը դրամական օժանդակություն է տրամադրում առողջապահության, կրթության, գիտության ոլորտներին, տարբեր տեսակի բարեգործական ծրագրերին և այլն: Այդ բնագավառներում կատարված ներդրումները նպաստում են տնտեսության զարգացմանը:
  • 4) Հիմնարար հետազոտությունների իրականացումը։ Կան գիտական գործունեության այնպիսի բնագավառներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և չեն կարող կարգավորվել մրցակցային շուկայի պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության միջոցով։ Դրանց շարքին են դասվում տիեզերագնացությունը, միջուկային էներգիայի ստացումը և օգտագործումը, հիմնարար գիտությունների զարգացումը և այլն։ Այդ ոլորտները գործում են պետության հովանավորությամբ։
  • 5) Եկամուտների վերաբաշխումը։ Մրցակցային շուկան եկամուտների հավասարություն չի կարող ապահովել։ Սակայն առկա են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է կատարել եկամուտների վերաբաշխում։

Պետության կողմից իրականացվող բազմաթիվ գործառույթներ հսկայական ծախսեր են պահանջում։ Այդ ծախսերը կատարելու համար պետությունը տնային տնտեսության ներկայացուցիչներից և ձեռնարկություններից հավաքագրում է անհրաժեշտ դրամական միջոցներ։ Այս ճանապարհով ձևավորվում է պետական բյուջեն։
Պետական բյուջեն համապետական ֆինանսական միջոցների հաշիվն է, որտեղ նշված են դրանց ձևավորման աղբյուրները և օգտագործման ուղղությունները որոշակի ժամանակահատվածում։  Պետական բյուջեն հաստատում է օրենսդիր մարմինը, իսկ դրա կատարումն իրականացվում է գործադիր մարմնի կողմից։Պետական բյուջեն բաղկացած է եկամուտների և ծախսերի մասից։ Պետական բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներն են ձեռնարկությունների, բնակչության տարբեր խավերի պարտադիր հարկային և ոչ հարկային վճարումներից ստացվող միջոցները։

Պետական բյուջեի ծախսերն են՝

  •  1. Պետական ապարատի ծախսերը։ Պետական ապարատը ներառում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ամբողջ համակարգը։ Այդ համակարգն ընդգրկում է բազմաթիվ նախարարություններ, վարչություններ, դատարաններ և այլն։ 
  • 2. Պաշտպանության ծախսերը։
  • 3. Սոցիալական ծախսերը։ Դրանք ընդգրկում են կրթության, գիտության, առողջապահության, սոցիալապես անապահով խավերի ապահովության նպատակով կատարվող ծախսերը։ 
  • 4. Տնտեսության զարգացման ծախսերը։  Տնտեսական անհրաժեշտությունից ելնելով՝ պետությունն իր միջոցների հաշվին կարող է ֆինանսավորել տնտեսության զարգացման որոշ բնագավառներ, որոնք համապետական նշանակություն ունեն։ 
  • 5. Այլ ծախսեր։

Էկոլոգիա-Առցանց ուսուցում

Առաջադրանք 1. Հիմնավորել այլընտրանքային ռեսուրսների անհրաժեշտությունը:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով, մենք հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող ենք փոխարինել էներգիայի աղբյուրներին և որոնք էլ իրենց հերթին ձևավորում են այլընտրանքային էներգետիկան: Էլեկտրական էներգիայի պահանջարկի օրեցօր աճը ստիպել է մարդկանց փնտրել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Ներկայումս այդպիսիք են հողմային, երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայանները։ 

Հողմային էներգիայի ներուժը համարվում է ամենամեծերից մեկը վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Ավելի քան 70-80 երկրում այսօր քամուց էլեկտրաէներգիա է ստացվում: 2012 թ.-ին Դանիան իր էլեկտրական էներգիայի 29.3%-ը ստացել հողմային էներգիայից, Իսպանիան` 21.2%-ը, Պորտուգալիան` 20.8 %-ը, Գերմանիան` 19 %-ը, Իռլանդիան` 17.7%-ը: Շատ կարևոր է հաշվի առնել այն , որ սրանք էկոլոգիապես մաքուր են , այսինքն վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին:

Մակընթացային էներգիան տեսակ կամ ձև է, որը փոխակերպում է մակընթացության էներգիան այլ օգտագործելի էներգիայի տեսակների, գլխավորապես էլեկտրական էներգիայի:Չնայած դեռ լայնորեն չի օգտագործվում, մակընթացության էներգիան մեծ ներուժ ունի ապագա էլեկտրական արտադրության համար։ Մակընթացությունը ավելի կանխատեսելի է, քան հողմային էներգիան կամ արևային էներգիան։

Երկրաջերմային էլեկտրակայանը՝ երկրի ընդերքի ջերմությունը էլեկտրական էներգիայի փոխակերպող էլեկտրակայանն է։

Արևային էներգիան առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին։ Առաջինը եղել է  Կալիֆոռնիայում։ Արևային էներգիան կարող է ձևափոխվել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջերմային և այլ տեսակի էներգիաների: Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են և ամենաշատը: Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է։ Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան։ Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում։

Առաջադրանք 2. ՋէԿ, ՋրԷԿ, ԱէԿ- բաշխվածությունը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրները և հետևանքները:

Ջրէկները կառուցում են մեծ, ջրառատ կամ լեռնային արագահոս գետերի վրա: Ջրէկի շինարարությունը, սովորաբար, սկսվում է հողե, քարե կամ բետոնե ամբարտակի կառուցումով:Առաջին ջրէկները՝ ընդամենը մի քանի 100 Վտ հզորությամբ, կառուցվել են Գերմանիայում և Անգլիայում 1876– 1881 թթ-ին: Հետագայում նավարկելի գետերի վրա ջրէկներ կառուցվեցին նաև Շվեյցարիայում (1892 թ-ին), ԱՄՆ-ում (1893 թ-ին), Ֆրանսիայում (1903 թ-ին), Ռուսաստանում (1909 թ-ին): Այժմ ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ ջրէկներ, առանց որոնց չէր զարգանա տարբեր երկրների արդյունաբերությունը, և, առհասարակ, անհնարին կլիներ դրանց կենսագործունեությունը:Սևան-Հրազդան կասկադի ջրէկներն աշխատեցնելու համար Սևանա լճից ջրի մեծ բացթողումներն աղետալի հետևանքներ ունեցան. լճի մակարդակը խիստ նվազեց, խախտվեց լճի կենսաբանական հավասարակշռությունը: Պահանջվեցին մի շարք միջոցառումներ (այդ թվում՝ Արփա-Սևան ջրատարի կառուցումը) լճին սպառնացող վտանգը կանխելու համար:

Ջէկում էներգիան արտադրում են շոգետուրբինով շարժման մեջ դրվող գեներատորները: Տուրբինը պտտող շոգի ստանալու համար կաթսաներում ջուրը եռացնում են՝ մազութ կամ մանրացված ածուխ  այրելով: Օգտագործված շոգին սառեցնում են, խտացնում (վերստին փոխարկում են ջրի) և կրկին ուղարկում են կաթսայակայանք:Որոշ ջէկերում, որպես լրացուցիչ վառելիք, այրում են թափոններ ու ամենաբազմազան մնացուկներ: Հզոր ջէկեր են գործում նաև Երևան ու Հրազդան քաղաքներում:Ջէկից մթնոլորտ են արտանետվում ածխածնի երկօքսիդ պարունակող վնասակար գազեր, որոնք նպաստում են կլիմայի համընդհանուր տաքացմանը: Ածխով աշխատող ջէկերը, ածխաթթվական գազից բացի, մթնոլորտ են արտանետում նաև ծծմբի երկօքսիդ, որն առաջացնում է թթվային անձրևներ:

ԱԷԿ-ում մի ամբողջ վագոն ածխի փոխարեն հարկավոր է ընդամենը 10 գ ատոմային վառելիք: ԱԷԿ-ում գեներատորները պտտման մեջ են դրվում շոգետուրբիններով, իսկ շոգի ստանալու համար անհրաժեշտ ջերմությունն անջատվում է ատոմային ռեակտորում տեղի ունեցող միջուկային ռեակցիայից: Ռեակտորը շրջափակված է բետոնե հաստ պատերով, և ինքնաշխատ սարքերը վերահսկում են միջուկային ռեակցիան ու անհրաժեշտության դեպքում դադարեցնում այն: Շղթայական ռեակցիան դանդաղեցնելու նպատակով ռեակտորների կենտրոնում դրվում են հատուկ կարգավորիչ ձողեր: Աշխարհում գործող ավելի քան 400 ԱԷԿ-ների մոտ կեսն ունի ջրահովացման ռեակտորներ: Նորագույն գազահովացման ռեակտորում ջրի փոխարեն օգտագործվում է ածխածնի երկօքսիդը: Աշխարհում առաջին ԱԷԿ-ը գործարկվել է Խորհրդային Միությունում 1954 թ-ին:գազերը: Չնայած նրան որ ԱԷԿ-ներում վառելանյութ չեն այրում, ուստի շրջակա միջավայրը մեծ վնաս չի կրում: Սակայն դրանց գործունեությունից առաջանում են ճառագայթաակտիվ թափոններ, որոնք հարկ է լինում հազարավոր տարիներ պահել հատուկ փակ տեղերում: Յուրաքանչյուր ԱԷԿ-ում տարեկան ստացվում են մոտ 60 տ ճառագայթաակտիվ թափոն, որի 1տ-ից ավելին ունի ճառագայթաակտիվության շատ բարձր մակարդակ:

Առաջադրանք 3. ՓՀԷԿ-երի լայն տարածումը Հայաստանում, բերել կոնկրետ օրինակներ

1991 թվականին մշակվել էր <Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի զարգացման սխեման>, որն իր մեջ ներառում էր 371 փոքր ՀԷԿ (փՀԷԿ)՝ 392 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 1177 մլն կՎտժ տարեկան գումարային էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
Մինչև 1988 թվականը ապապետականացվել է կառուցված փոքր ՀԷԿ-երի մեծ մասը (25-ից 14-ը): Ինչպես ցույց է տալիս փորձը, նրանց տեխնիկական վիճակը լավացել է, իսկ արտադրությունն ավելացել է 25%-ով:

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն: Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 178 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը՝ 880 մլն.կվտժ: 2016թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-րի կողմից կազմել է շուրջ 957 մլն.կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլ. էներգիայի (7315 մլն.կվտժ) մոտ 13% է:

Հայ-իրանական հարաբերություններ

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդնըրի միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր։

Հայ-իրանական հարաբերությունները նոր փուլ են թևակոխում Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումից հետ։ Մինչ այդ՝ երկու ժողովուրդների մշակութային և տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կարևոր դերակատարություն է ունեցել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը, ով առաջին աշխարհամարտի տարիներին, հատկապես Օսմայան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունից տուժված հայությանն օգնություն ցուցաբերելու համար անգնահատելի գործունեություն է ծավալել։ 

Հայաստանն Իրանից ներկրում է կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, ավտոմեքենաներ, սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ և արտահանվում է հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա։

2007 թ. հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ Իրան-Հայաստան գազատարի շինարարության շարունակումը, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի և Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցումը։ 2007 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրան-Հայաստան /Կապան-Մեղրի/ այլընտրանքային ճանապարհի բացման արարողությունը։ Մեղրի — Կապան էապես ավելի էժան ինքնարժեք ունեցող նոր ճանապարհի երկարությունը 91կմ է։ 2008 թ. նոյեմբերի վերջին ավարտվեցին Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարարական աշխատանքները։

2010 թ. հունվարի 27-ին Երևանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ Այդ հուշագրով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առևտրատնտեսական, բանկային, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության և մյուս բնագավառներում։ Ներկայումս հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը լուրջ դերակատարություն ունի հայ-իրանական տնտեսական հարաբերություններում։

Հայ-Վրացական հարաբերություններ

Հայ-վրացական հարաբերությունները, պաշտոնական հարաբերություններ են երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ 

Վրաստանը և Հայաստանը հնում մեկ պետության կազմում են եղել: 13-րդ դարում, մինչ մոնղոլական արշավանքները, ժամանակակից Հայաստանի մեծ մասը կախվածության մեջ է եղել Վրաց թագավորությունից: Հետագայում հայկական և վրացական հողերը եղել են Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի կազմում, իսկ 19-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցան Ռուսական կայսրության կազմը: 20-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցել են ԽՍՀՄ կազմը: Երկու հանրապետություններն էլ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերակառուցման ժամանակ Հայաստանը և Վրաստանը պայքարել են ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար:

2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը: Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները[2]: Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից: ՀՀ-ի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները: 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը: ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա:

Հայաստանում, և Վրաստանում պետական բյուջեի հաշվին տպագրվում է «Վրաստան» թերթը: Թերթում տպագրվում են հասարակական- քաղաքական բնույթի իրադարձություններ: «Վրաստան» թերթը նախատեսված է ինչպես Վրաստանում բնակվող հայերի, այնպես էլ Հայաստանում բնակվող վրացիների համար: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է: Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ: Համայնքն այդքան էլ զարգացած չէ:

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանման պատճառները և ձևերը

Կապիտալի արտահանումը, մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանումն է։ Կապիտալի արտահանումն գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող ներդրումները։Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և տոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։

Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը:

Աշխատանքի միջազգային միգրացիայի պատճառները

Աշխատանքի միջազգային միգրացիայի պատճառներն են՝

  • սեփական երկրում համապատասխան մասնագիտություն չգտնելը,
  • քիչ վարձատրվող աշխատանքը
  • Սոցիալական ծանր պայմանները և այլն:

Հայաստանից աշխատանքային միգրանտներն առավել հաճախ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն:Հաշվի առնելով, որ Հայաստանից աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունն աշխատանք է փնտրում Ռուսաստանում, աշխատանքային միգրացիայի հոսքերի քարտեզագրման համար անհրաժեշտ «ո՞ր երկիր» հիմնական հարցադրումը վերաձևակերպվեց «Ռուսաստանի ո՞ր հատվածը» հարցի: Հարցումներից պարզ դարձավ, որ միգրանտների մեծ մասն աշխատանք է փնտրել Մոսկվայում: Ռուսաստան մեկնողներից շատերն ընտրել են Ստ. Պետերբուրգը, Տյումենը, Չելյաբինսկը և Ռոստովը:

Շրջանառության համար նախատեսված փողի քանակ

Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակը որոշվում է ապրանքների գների գումարը հարաբերելով փողի նույնանուն միավորների պտույտների թվին։ Փողի քանակի տվյալ մեծության դեպքում դրամանիշերի իրական արժեքը հակադարձ համեմատական է շրջանառության մեջ թողարկած դրամանիշերի քանակին։

Արտաքին առևտուր

Առևտուրը, արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։

Մանրածախ առևտուրը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունների մեջ օգտագործման համար նախատեսված ապրանքների վաճառքն է դրամական արտա հայտությամբ, որն իրականացնում են խանութները, կրպակները, շուկաները, դեղատները և առևտրի մյուս օբյեկտները։

Մեծածախ առևտուրն ապրանքների մեծ խմբաքանակներով վաճառքն է՝ հե տագա վաճառքի նպատակով։

Ազատ արտաքին առևտուր

Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։

2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։

Աշխատանքի միջազգային բաժանում

Ի՞նչ է աշխատանքի միջազգային բաժանումը-

  1. տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև  միջազգային առևտրի միջոցով։
  2. Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

ԱՄԲ զարգացման նախադրյալները, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերություններն են։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։

Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.

  • թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
  • թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
  • թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։

Եզակի և մասնակից ԱՄԲ-ն նշանակալի չափով իրագործվում են վերազգային կորպորացիաների շրջանակներում, որոնք գործում են միաժամանակ նաև տարբեր երկրներում։

Գրականություն-«Ուսումնական գարուն» նախագիծ, Էռնեստ Հեմինգուեյ և Աննա Կիրյանովա

Մենակության մասին— Հեմինգուեյ

Երբեմն ես օրեր շարունակ գրել եմ, որովհետև մենակ եմ եղել: Համարձակ մարդիկ հարկադրված մենակությունը հաճախ են օգտագործում ի օգուտ իրենց, որպեսզի ավարտեն որևէ կարևոր գործ: Առանձնության մեջ է ծնվում ձգտումն առ կատարյալ: Միայնության մեջ հոգին զրուցում է ինքն իր հետ՝  էներգիան վերածելով իրականության: Այնպես որ, եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք է ինքն իր հետ մենակ մնալու ժամանակ թողնել: ( շարունակությունը՝ այստեղ):

էռնեստ Հեմինգուեյը ծնվել է 1889թ. հուլիսի 21-ին՝ ամերիկացի գրող և լրագրող է, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում: Այստեղ Հեմինգուեյը պատմում է իր և առհասարակ մարդկան մենության մասին: Պատմում է թե ինչպես է օրեր շարունակ ստեղծագործել մենության մեջ, ասելով որ հոգին զրուցում է ինքն իր հետ՝ և եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք է ինքն իր հետ մենակ թողնել: Բայց արդյոք դա որևէ արդյունք կտա թե ոչ նա դա չգիտի, քանի որ ամեն մարդ ունի տարբեր բնավորության գծեր, և եթե նա ունի հարուստ մաքուր սիրտ և բաց ներաշխարյ, ապա նա միայնությունից դառնում է էլ ավելի պարզ ու մաքուր, իսկ կոպիտ սիրտ ունեցողը՝ էլ ավելի կոպիտ:

Հեմինգուեյի խոսքերով մենակությունը ուժեղ մարդկանց հոգիները կոփում է, իսկ թույլերինը խոշտանգում:

Նրան միշտ ձանրձրացրել են հեռուստատեսությունն ու թատրոնը, այդիսկ պատճառով նա նախընտրում էր զրուցել ինչ-որ մեկի հետ կամ էլ լսել որևէ մեկին:

Հեմինգուեյի գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա:

«Հաճախակի հիշեք նրանց ում սիրում եք»-Աննա Կիրյանովա

Եթե միայն իմանայի՜ք`​ ինչպես է փոխվում ձեր դեմքը, երբ խոսում եք սիրելիներից` երեխայից, տատից, պապից, ծնողներից, սիրած մարդուց…Նույնիսկ, երբ խոսում եք շունիկի կամ փիսիկի մասին: (շարունակությունը՝ այստեղ):

Երբ մենք խոսում ենք սիրելիներից՝ երեխայից, ծնողներից, մեր ազգականներից, սիրած մարդուց…Նույնիսկ, երբ խոսում ենք որևէ կենդանու մասին մեր դիմագծեր փոխվում են անցնում է լարվածությունը, սկսում են ժպտալ և ընկնում ենք հիշողությունների գիրկը,- ասում է Կիրյանովան: Աննա Կիրայանովան ասում է, որ կյանքում պետք է շատ ժպտալ, քանի որ մեր պայծառ էներգիայի մի փոքր մասը փոխանցվում է ուրիշներին: Ես համաձայն եմ այս մտքի հետ, իրոք մեր փոքր,բայց դրա հետ մեկ տեղ պայծառ ու անկեղծ ժպիտը փոխանվում է մեկ ուրիշին, դարձնելով նրան նույնպես երջանիկ:

Հարկավոր է հաճախակի հիշել նրանց, ում մենք սիրում ենք…

Ում մենք անկեղծորեն կապված ենք…

Ով մեր սիրտը լցնում է…

Եվ ամեն ինչ կդառնա էլ ավելի գեղեցիկ: Նուրբ ու բարի: Կդառնանք բարյացկամ մեկս մյուսի հանդեպ:

Հայոց լեզու-(325-330)Առցանց ուսուցում

Առաջադրանք 325.

Երբ դու օգնում ես մարդուն, նրա համար ինչ-որ լավ բան ես անում, դրանով դու լավություն ես անում ոչ միայն դիմացինին այլև քեզ, քանի որ ի վերջո լավությունը միշտ ետ է վերադառնում: Պետք չէ սպասել շնորհակալության, պետք չէ որ մարդիկ իմանան այդ մասին: Դու քեզ զգում ես լավ, երբ հենց դիմացինն է լավ: Օգնելով ուրիշին դուք որևէ բան եք փոխում դեպի լավը, դեպի դրականը: Այնպես որ «Լավություն արա և գցիր ջուր» մոտացիր այդ մասին և անցիր առաջ:

Առաջադրանք 326.

  • Վագրը ծառի ետևից մռնչաց, քանի որ տեսավ իր վիրավոր ձագին: (ի՞նչ պատճառով):
  • Նավակը մյուս ափին էր կանգնած, քանի որ այս ափը լի էր մեծ նավերով: (ի՞նչ պատճառով)
  • Ինքն էլ իր ասածին չի հավատում, որովհոտև նա միշտ ստում է: (ինչո՞ւ)
  • Մինչև կյանքի վերջը ծիծաղելու է վրադ,… (ինչո՞ւ):

Առաջադրանք 327.

  1. Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
  2. Որպես նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը, ճեղքում էր ջուրը:
  3. Սուր քթամասը՝ որպես նավի հսկա թուր, ճեղքում էր ջուրը:
  4. Սուր քթամասը ճեզքում եր ջուրը՝ որպես Նավի հսկա թուր:
  1. Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
  2. Որպես ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը՝ կատվին շատ էր փրկել:
  3. Այդ տակառը՝ ապահով տաքստոցի նմանվող, կատվին շատ էր փրկել:
  4. Տակառը կատվին շատ էր փրկել, որպես ապահով թաքստոց:
  1. Մութ վարագույրի նմանվոող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
  2. Որպես մութ վարագույրի նմանվող անտառը, թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը,բայց ձայները լսվում էին
  3. Անտառը, որպես մութ վարագույր, թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց նրան ձայները լսվում էին:
  4. Անտառը՝ թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը որպես մութ վարագույրի նմանվող, բայց նրանց ձայնը լսվում էր:
  1. Սպիտակ բրդի եթերային ծվեների նման ամպերը սահմում էին մեր գլխի վրայով:
  2. Որպես սպիտակ բրդի եթերային ծվեներ, ամպերը սահմում էին մեր գլխի վրայով:
  3. Ամպերը՝ որպես սպիտալ բրդի եթերային ծվենները սահմում էին մեր գլխի վրայով:
  4. Ամպերը սահում էին մեր գլխի վրայով, որպես սպիտակ բրդի եթերային ծվենններ:
  1. Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:
  2. Որպես տարօրինակ արձանների նմանվող ժայռերը, կանգնել էին քամուն հանդիման:
  3. Ժայռերը՝ որպես տարօրինակ արձանների նմանվող, կանգնել էին քամուն հանդիման:
  4. Ժայռերը կանգնել էին քամուն հանդիման, որպես տարօրինակ արձանների:
  1. Քարացած ալիքների նման բարձր խոտը թրթռում էր քմուն ներդաշնակ:
  2. Որպես քարացած ալիքների նման բարձր խոտը թրթռում էր քամուն ներդաշնակ:
  3. Խոտը՝ որպես քարացած ալիքների նման բարձ, թրթռում էր քամուն ներդաշնակ:
  4. Բարձր խոտը թրթռում էր քամուն ներդաշնակ, որպես քարացած ալիքներ:
  1. Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
  2. Որպես այդ վայրի միակ տրիակալի նման քամին, շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
  3. Քամին՝ որպես այդ վայրի միակ տիրակալի նման, շեփորում և գոռգոռում էր ժայռերի վրա:
  4. Քամին շեփորում և գոռգոռում էր ժայռերի ծերպերում, որպես այդ վայրի միակ տիրակալ:

Առաջադրանք 328.

Անըմբռնելի, օրըստօրե, անընդմեջ, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,անընդհատ անհյուրընկալ, սրընթաց:

Առաջադրանք 329.

  1. Նա ճանապարհի կեսից ետ դարձավ:
  2. Սառույցը հալվեց ու ջուր դարձավ:
  3. Նա վախից քառ դարձավ:
  4. Նրա խոսքը վեճի առիթ դարձավ:

Առաջադրանք 330.

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն։
Օրինակ, նրանցից շատերը կարծում են, որ կաթը ֆաբրիկայում պատրաստվում է.
Կրթության նախարարությունը, դրությունը շտկելու նպատակով, պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպեն նրանց կիթը:

Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրու թյուններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները
գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերագրում չունեին:
Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում պատրաստվու էր:
Կրթության նախարարությունը, դրությունը շտկելու նպատակով, պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեին նրանց կիթը:

Առցանց ուսումանական նախագիծ գրականությունց

1.Ծանոթանալ Եղիշե Չարենցի գրական ժառանգությանը (նյութը՝ այստեղ)

2.Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

  • տրիոլետ-Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ: (Երեկ Ձեր պրոֆիլը այնքան…)
  • սոնետ-Տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած Է երկու քառատող և երկու եռատող տներից:
  • ռուբայաթ-արևելյան ոճի քառյակներ (Ամռան անուշ…)
  • գազել-բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ (Ծիածան):

3. Արմենուհի Տրգրանյանի մասին

4. Արմենուհի Տիգրանյանի բանաստեղծություները ՝ Վերլուծել դրանցից մեկը:

Աշխարհը մութ ու դժվար

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:

Արմենուհի Տիգրանյանը այս բանաստեղծությամբ ուզում է ասել որ այս մութ ու դժվար աշխարհը ագահ է, թեև նրա սիրտը կարոտած է: Կարծես մի մանուկ լինի չար, որ գանգատվում է անդադար: Եվ չկա խոսք որ նա ասի, միևնույն է նա արտասվում է և լռում:

Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ: Նախագիծ

Կենսաբանական աղտոտումը

Բնական միջավայրի ու մարդու առողջության վրա բացասաբար են ազդում նաև կենսաբանական աղտոտիչները, որոնք մարդու մոտ առաջ են բերում զանազան հիվանդություններ:Դրանք հիվանդաբեր մանրէներն են, վիրուսները, նախակենդանիները, բակտերիաները և այլ օրգանիզմներ, որոնք կարող են գտնվել մթնոլորտում, ջրում, հողում, այլ կենդանիների ու մարդկանց օրգանիզմներում:

Կենսաբանական զենք

հիմնականում պատոգենային միկրոօրգանիզմները կամ դրանց սպորները, վիրուսները, տոքսինները, վարակված կենդանիները և մարդիկ, ինչպես նաև դրանց մատակարարման միջոցները (օրինակ՝ հրթիռներ, օդանավեր և այլն), որոնք նախատեսված են թշնամուն կորուստներ ու վնասներ հասցնելու համար։ Կենսաբանական զենքը զանգվածային ոչնչացման զենք է, ինչպես և քիմիական ու միջուկային զենքերը:

Կենսաբանական զենքը օգտագործվում է 3 հիմնական եղանակով:

  1. Կենսաբանական աէրոզոլների միջոցով— աէրոզոլների մասնիկներով օդի մերձգետնյա շերտի վարակում կենսաբանական ռեցեպտուրաների փոշիացման ճանապարհով:
  2. Տրանսմիսիվ եղանակ — վարակված փոխանցողների միջոցով
  3. Դիվերսիոն եղանակ — մեկուսացված տարածություններում դիվերսիոն հանդերձանքի օգնությամբ կենսաբանական միջոցներով օդի, ջրի, սննդամթերքի վարակումը:

Կորոնավիրուսի առաջացումը

Կորոնավիրուսը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի ծովամթերքի շուկաներից մեկում։ Վարկածներ կան որ վիրուսը առաջացել է շուկայւմ վաճառվող ծովամթերքներից (չղջիկներ և օձեր) որն էլ իր հերթին փոխանցվել է մարդկանց։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started