“Jonathan Livingston’s Seagull”

Richard Bach’s novel “The Jonathan Livingston Seagull” is a novel about a life and flight that seeks self-improvement. The book is made up of three parts and tells the perfect embodiment of the idea of ​​the flight of freedom — Jonathan Livingston’s Chai, whose main purpose was not the food but the flight. He was flying just for the happiness of the propeller as the embodiment of freedom. Trying to differentiate himself from the other seagulls, he began to study the art of flying, but was derided and ridiculed by his peers and exiled to the Faerie Swarm.

In my opinion, the book seeks to reveal a person who is unique and has his or her unique mission on this earth, but being in the crowd, he cannot manifest himself, has no opportunity to self-identify and self-identify. Here, breaking that hard stereotype is taken by Jonathan Livingston’s seagull, who, leaving the mob and creating himself, returns to the mob and teaches him the way of exalting the soul, seeing beyond the confines, which he succeeds by his own efforts. This work brings the delicate wings of a person to the goal of fulfilling their dreams and desires, goals and successes. This creation of Bach makes us what we really are, reveals to us all that, for some reason, was still hidden within us.

Էներգետիկ ռեսուրսներ

1.Ուսումնասիրել վառելիքաէներգետիկ ռեսուրսները, նշել նաև նրանք որոնք ցուցակում չկան:

Նավթ

Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։

Բնական Գազ

Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են

Ածուխ

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով:Ածուխը պարունակում է իր մեջ մեծ քանակությամբ ածխածին:Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: 

Էկոհամակարգ

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը՝ կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը: Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ 

Բնապահպանություն

Բնապահպանություն, երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջություն է, 

2.Ուսումնասիրել այլընտրանքային էներգիայի աղբյուրները:

Արեգակի համակարգ

Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։ Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնողարևային էներգիայի քանակը հավասար է էներգիասպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերիջրերին, ինչպես նաև բույսերին: Արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:

Մակընթացություն

Մակընթացությունը և տեղատվությունը, Երկրի ծովերի մակարդակների ու մթնոլորտային ճնշման պարբերական տատանումներն եմ, ինչպես նաև պինդ մասի դեֆորմացիաները, որոնք պայմանավորված են Լուսնի ու Արեգակի ձգողականությամբ։Մակընթացություն և տեղատվություն առաջանում են նաև Արեգակի ձգողականության շնորհիվ, սակայն Արեգակի շատ մեծ հեռավորության պատճառով դրանք, միջին հաշվով, 2, 16 անգամ ավելի թույլ են։

Քամի

Քամին օդի շարժումն է Երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ։ Մթնոլորտի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, մթնոլորտային ճնշումը սովորաբար բաշխված է անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր։ Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։ Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության։ Մթնոլորտի երկրամերձ շերտերում քամու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վ և ավելի (փոթորիկ) սահմաններում:

Ջուր

Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003% քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Գեոթերմալ

Իսլանդիայում այս հադիսանում է էներգիայի ստացման հիմանական աղբյուրը, ինչպես նաև մեծ ծավալներով այն օգտագործվում է բնակարանները ջեռուցելու նպատակով: Երկրագնդի որոշ մասերում, հատկապես սեյսմիկ գոտիներում` երկրի մակերևույթին մոտ կան ստորերկրյա տաք ապարներ: Այս ապարների միջով հոսող ջուրը ոչ միայն տաքանու է, այլև կարող է վերածվել գոլորշու: Տաք ջուրը ը գոլորշին հնարավոր է օգտագործել տաքացնելու, ինչպես նաև էլէկտրաէներգիա ստանալու համար:

Սննդային աղբ

Սննդային աղբ կազմում է այն ամենը , ինչը ոչ մի օգուտ չի հասցնում մեր օրգանիզմին , այդ մթերքների երկար օգտագործման արդյունքում կարող է վնաս հասցնել առողջությանը և կազմվածքին:

3.Հիմնավորել՝ այլընտրանաքային ռեսուրսների անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանում առաջացել եմ հիմախնդիր, որով մարդիկ փորձում են գտնել այլ էլեկտրաէներգիայի աղբյուրներ՝ դրանցից են օրինակ՝ երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայաններ և այլն:

4.ՋէԿ, ՋրԷԿ, ԱէԿ- բաշխվածությունը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրները և հետևանքները

Ջէկից մթնոլորտ են արտանետվում ածխածնի երկօքսիդ պարունակող վնասակար գազեր, որոնք նպաստում են կլիմայի համընդհանուր տաքացմանը: Ածխով աշխատող ջէկերը, ածխաթթվական գազից բացի, մթնոլորտ են արտանետում նաև ծծմբի երկօքսիդ, որն առաջացնում է թթվային անձրևներ: Աղտոտվածության մակարդակը կարելի է իջեցնել, եթե ջէկում այրվի փոքր քանակությամբ ծծումբ պարունակող ածուխ, կամ վառարանների վրա տեղադրվեն գազերում վտանգավոր միացությունների քանակությունը նվազեցնող զտիչներ: Սակայն դրանք շատ թանկարժեք են և չեն կարող վնասազերծել բոլոր թունավոր գազերը:ԱԷԿ-ներում վառելանյութ չեն այրում, ուստի շրջակա միջավայրը մեծ վնաս չի կրում: Սակայն դրանց գործունեությունից առաջանում են ճառագայթաակտիվ թափոններ, որոնք հարկ է լինում հազարավոր տարիներ պահել հատուկ փակ տեղերում: Յուրաքանչյուր ԱԷԿ-ում տարեկան ստացվում են մոտ 60 տ ճառագայթաակտիվ թափոն, որի 1տ-ից ավելին ունի ճառագայթաակտիվության շատ բարձր մակարդակ: Բացի այդ, շատ վտանգավոր է նաև ճառագայթաակտիվ նյութերի արտահոսքը ԱԷԿ-ներից, որը կարող է տեղի ունենալ աշխատանքային ռեժիմի խախտման և ատոմակայանների վթարների դեպքում: Ճառագայթաակտիվ նյութերն առաջացնում են քաղցկեղային հիվանդություններ, վարակում են մոտակա տարածքը, իսկ քամին կարող է այդ նյութերը տարածել վթարի վայրից հազարավոր կիլոմետրեր հեռու: Խոշոր վթարների հետեվանքներից հազարավոր մարդիկ են տուժում և տևականորեն տառապում:Նախատեսվում է կառուցել նոր տիպի ԱԷԿ-ներ, որոնք, ի տարբերություն ներկայումս գործողների, գործնականում կլինեն անթափոն ու անհամեմատ անվտանգ:

5.ՓՀԷԿ-երի լայն տարածումը Հայաստանում, բերել կոնկրետ օրինակներ

1991 թվականին մշակվել էր <Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի զարգացման սխեման>, որն իր մեջ ներառում էր 371 փոքր ՀԷԿ (փՀԷԿ)՝ 392 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 1177 մլն կՎտժ տարեկան գումարային էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
Մինչև 1988 թվականը ապապետականացվել է կառուցված փոքր ՀԷԿ-երի մեծ մասը (25-ից 14-ը): Ինչպես ցույց է տալիս փորձը, նրանց տեխնիկական վիճակը լավացել է, իսկ արտադրությունն ավելացել է 25%-ով:
Հայաստանում փոքր հզորության ՀԷԿ-երի կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն, քանի որ այն կնպաստի Հայաստանում էներգետիկ անկախության հաստատմանը:
Փոքր ՀԷԿ-եր են համարվում մինչև 30 ՄՎտ ընդհանուր հզորությամբ բոլոր տիպի հիդրոէլեկտրակայանները:
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:
Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 178 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը՝ 880 մլն.կվտժ: 2016թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-րի կողմից կազմել է շուրջ 957 մլն.կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլ. էներգիայի (7315 մլն.կվտժ) մոտ 13% է:
Ըստ տրամադրված լիցենզիաների 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 39 ՓՀԷԿ, նախագծային մոտ 74 ՄՎտ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started