«Դառնացած ժողովուրդ»
Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։ (շարունակություն …):
Թումանյանը բնութագրում է մեր օրերի հայ ժողովրդին Օրինակ՝ գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է աճում կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Մարդիկ իրենք պետք է հոգով փոխվեն, այլ ոչ թե ֆիզիկապես:
«Մի՞թե դժվար է»
Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։ (շարունակություն …):
Թումանյանը իր այս հոդվածով բացատրում է, որ մարդիկ այնքան են հեռվացել իրարից, որ միասին հավաքվելիս ուրախանում են ու սկսում զվարճանալ։ Թումանյանը այս հոդվածը գրելով դիմել է ժովորդին հարցնելով մի՞թե դժվար է միշտ միասնական լինել: