Ճապոնիայի ինքնամեկուսացման պատճառները

Խոշոր հողատիրության առաջացումը, սամուրայների ընդյանվող ռազմական արտոնությունները հասցրին նրան, որ երկիրը բաժանվեց մի քնաի տասնյակ ավատատիական իշխանությունների, որոնց տիրակալները այնքան ուժեղ էին, որ իրենց անվանում էին թագավորներ: Երկրի քաղաքական վերամիավորման գործը իր ձեռքը վերցրեց մանր ավատատե Օդա Նոբունագան: 1573 թ. նա տապալեց սյոգունին և երկրի կառավարումը վերցրեց իր ձեռքը: Բուդայականության հզորությունը և ազդեցությունը թուլացնելու նպատակով նա սկսեց հովանավորել քրիստոնյաներին: Այդ ժամանակ Ճապոնիայում կային 150 հազար քրիստոնյա, 200 վանք և 5 դպրոց: Սակայն նրա հաջորդները արգելեցին քրիստոնեության տարածումը: Օդայի հաջորդնեից Տոկուգավան 1603 թ. իրեն հռչակեց սյոգուն, և Ճապոնիայում հաստատվեց Տոկուգավայի սյոգունատը, որը կառավարեց մինչև 1867-68 թթ.:

Վախենալով, որ քրիստոնեության հետագա տարածումը կխախտի հասարակության ներքին միասնությունը և կրոնական բախուների տեղիք կտա, 1612 թ. քրիստոնեությունը օրենքից դուրս հայտարարվեց, և փակվեցին բոլոր վանքերը: Մահապատժի սպառնալիքի տակ ճապոնացիներին արգելվեց թողնել երկիրը: Միաժամանակ արգելվեց նաև օտարերկրրացիների մուտքը Ճապոնիա: Բացառություն արվեց միայն չինացիներին և հոլանդացինեին, սակայն պայմանով, որ նրանց նավերը կայանեն միայն Նագասակի նավահանգստում: Այսպես Ճապոնիան ինքնամեկուսացվեց արտաքին աշխարհից:

Միջնադարյան Չինաստանում կատարված կարևոր գյուտերը

Չինաստանում կատարվեցին մի շարք գյուտեր, որոնք առաջիններից էին մարդկության պատմության մեջ։ Դրանցից ամենակարևորը տպագրության գյուտն էր(8֊րդ դար)։ Հիերոգլիֆլերը փորագրում էին տախտակի վրա, ապա թանաք էին քսում և մի թերթ թուղթ դնում տպագրելու համար։ Չինաստանում կատարված նշանավոր գյուտերից էին նաև կողմնացույցի, լուցկու և հեծանիվի շարժական շղթայի գյուտերը։ Նրանց կատարած մյուս նվաճումը վառոդի գյուտն էր, որի հիման վրա 1288թ հնարեցին թնդանոթը։

Մանջուրական տիրապետության և եվրոպական գաղութային համակարգի հաստատումից հետո չինական մշակույթը սկսեց անկում ապրել։

հնդկական մշակույթը

Հնդկաստանի ավատատիրական մշակույթի կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ այստեղ չստեղծվեց միասնական մշակույթ։ Ստեղծվեցին մշակութային մի քանի տիպեր՝ հինդու, իսլամական, հինդուիսլամական և բուդդայական։

Հնդկական մշակույթում առանձնահատուկ տեղ էր գրավում գեղարվեստական գրականությունը։ 5֊րդ դ. նշանավոր գրողներից էր Կալիդասան, որի ստեղծագործությունների հիմնական թեման հնդկական առասպելները և ավանդություններն էին։ Հնդկաստանի ամենանշանավոր բանաստեղծը, որն ապրում և ստեղծագործում էր Աքբարի արքունիքում, Թուլուսի դասն էր։ Հնդկական վիպերգի թեմաներով 10 գրքից բաղկացած նրա 《Ռամայանա》 պոեմը մեծ ժողովրդականություն էր վայելում և ընթերցվում էր հանդիսավոր տոնակատարությունների ժամանակ։

Հնդկաստանի մշակույթում մեծ վերելք էին ապրում նաև ճարտարապետությունը, քանդակագործությունը և կերպարվեստը:Զարգացում ապրեց նաև պատմագրությունը և այլն:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started