Հանրային լրագրության ակումբի գործունեությունը

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին: Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

ՀԼԱ առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին: ՀԼԱ առաքելությունը ընդգրկում է նաեւ՝

— հանրային թղթակցության հանրայնացում ու զարգացում

— քաղաքացիական հասարակության ակտիվության խթանում

— համագործակցային մշակույթի եւ ներգրավվածության խթանում եւ զարգացում քաղաքացիական հասարակության, մեդիա դաշտի եւ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների միջեւ:

Հանրային լրագրության ակումբի տեսլականը ժողովրդավար, խաղաղ, բարեկեցիկ եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կրթված եւ մրցունակ հասարակությամբ Հայաստանն է, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու մեդիան իրականացնում են իրական վերահսկողություն, իսկ պետական կառույցները՝ իրական թափանցիկ գործունեություն ու հաշվետվություն:

Ադրբեջանցիները Հայաստանում

Նախքան Արցախյան հակամարտությունը՝  Հայաստանի տարածքում բնակվել են մեծ թվով ադրբեջանցիներ։ Արցախյան պատերազմին հաջորդած  հայ-ադրբեջանական լարված իրադրության հետևանքով ադրբեջանական համայնքը լքել է Հայաստանի տարածքը։Ի տարբերություն սրա՝ Ադրբեջանի հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային ջարդերի և տեղահանումների։ Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համոզմամբ  2004 թվականի տվյալներով Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում են 30 ադրբեջանցիներ:

Ադրբեջանցիները չունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ, սակայն նշվում են միջազգային մի շարք կառույցների վիճակագրական տվյալներում։ Ի հակասություն այս փաստի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ ներկայումս ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի ապրում։

Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանությանգոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար ադրբեջանցի (այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի  Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը և մյուս թյուրքերը) և շուրջ 50 հազար  քուրդ և եզդի։ Չնայած 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին՝  Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվել է շուրջ 12 հազար իսլամադավան ադրբեջանցի։ Հայաստանի ադրբեջանական համայնքի բնակչությունը վերստին աճել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։  1939 թվականին Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր ավելի քան 130 հազար ադրբեջանցի, 1959 թվականին՝ 107 հազար, 1970 թվականին՝ 148 հազար։

Էթնիկական զտումներից հետո հայկական իշխանությունները ձեռնամուխ եղան ադրբեջանական մշակութային և կրթական հաստատությունների փակմանը։ 1989 թվականին քանդվում է Երևանի ադրբեջանական շրջիկ թատրոնի շենքը, իսկ 1990 թվականին բուլդոզերները հիմնահատակ ոչնչացնում են նախկինում ադրբեջանցիների համար աղոթատեղի հանդիսացող երևանյան բոլոր մզկիթները, բացառությամբ մեկի։ Միակ շիա իսլամական կառույցը, որը կանգուն մնաց դա կապույտ մզկիթն էր։ Այն սկսեց ծառայել Հայաստանի պարսկական համայնքի հոգևոր կարիքները հոգալու համար։

Մուսուլմանաբնակ գյուղերի էթնիկ զտումներից հետո տեղի ունեցավ լեզվական մանիպուլյացիա։ Նախկինում ադրբեջանաբնակ բնակավայրերի օտարածին անունները փոխարինվեցին հայկական տեղանուններով։ Հարկ է նշել, որ այս գործընթացը սկսվել էր դեռևս 1930 թվականին։ Արցախյան պատերազմի ավարտից հետո հայկական և նորաստեղծ արցախյան իշխանությունները հայտարարեցին, որ իրենց ղեկավարած երկրները զտված են ադրբեջանական բնակչությունից։ Այնուամենայնիվ որոշ անձինք պնդում են, որ  Հայաստանի տարածքում բնակվում են որոշակի քանակությամբ ադրբեջանցիներ։ Ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը կազմում է շուրջ 500 մարդ։ Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները համարվում են ռիսկային էթնիկ խումբ։ Նշանավոր ազգագրագետ, ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով կառավարությանն առընթեր վարչության պետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ ադրբեջանցիներն ապրում են Երևանում, Արմավիրի մարզում և Վարդենիսում: 

Հրանուշ Խառատյանի խոսքով, ադրբեջանցիներն Հայաստանում մեծ թիվ են կազմում, ինչի մասին վկայում է նաև վերջին անգամ անցկացված մարդահամարը: Նրանց ընդհանուր թվաքանակի մասին հաղորդելը միջազգայնորեն արգելված է, քանի որ վերջիններս համարվում են ռիսկային էթնիկ խումբ։ Մեկ այլ աղբյուրի պնդմամբ ադրբեջանցիները բնակվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started