1.Ծանոթանալ Եղիշե Չարենցի գրական ժառանգությանը (նյութը՝ այստեղ)
2.Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է
- տրիոլետ-Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ: (Երեկ Ձեր պրոֆիլը այնքան…)
- սոնետ-Տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած Է երկու քառատող և երկու եռատող տներից:
- ռուբայաթ-արևելյան ոճի քառյակներ (Ամռան անուշ…)
- գազել-բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ (Ծիածան):
4. Արմենուհի Տիգրանյանի բանաստեղծություները ՝ Վերլուծել դրանցից մեկը:
Աշխարհը մութ ու դժվար
Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:
Արմենուհի Տիգրանյանը այս բանաստեղծությամբ ուզում է ասել որ այս մութ ու դժվար աշխարհը ագահ է, թեև նրա սիրտը կարոտած է: Կարծես մի մանուկ լինի չար, որ գանգատվում է անդադար: Եվ չկա խոսք որ նա ասի, միևնույն է նա արտասվում է և լռում: