Մենակության մասին— Հեմինգուեյ
Երբեմն ես օրեր շարունակ գրել եմ, որովհետև մենակ եմ եղել: Համարձակ մարդիկ հարկադրված մենակությունը հաճախ են օգտագործում ի օգուտ իրենց, որպեսզի ավարտեն որևէ կարևոր գործ: Առանձնության մեջ է ծնվում ձգտումն առ կատարյալ: Միայնության մեջ հոգին զրուցում է ինքն իր հետ՝ էներգիան վերածելով իրականության: Այնպես որ, եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք է ինքն իր հետ մենակ մնալու ժամանակ թողնել: ( շարունակությունը՝ այստեղ):

էռնեստ Հեմինգուեյը ծնվել է 1889թ. հուլիսի 21-ին՝ ամերիկացի գրող և լրագրող է, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում: Այստեղ Հեմինգուեյը պատմում է իր և առհասարակ մարդկան մենության մասին: Պատմում է թե ինչպես է օրեր շարունակ ստեղծագործել մենության մեջ, ասելով որ հոգին զրուցում է ինքն իր հետ՝ և եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք է ինքն իր հետ մենակ թողնել: Բայց արդյոք դա որևէ արդյունք կտա թե ոչ նա դա չգիտի, քանի որ ամեն մարդ ունի տարբեր բնավորության գծեր, և եթե նա ունի հարուստ մաքուր սիրտ և բաց ներաշխարյ, ապա նա միայնությունից դառնում է էլ ավելի պարզ ու մաքուր, իսկ կոպիտ սիրտ ունեցողը՝ էլ ավելի կոպիտ:
Հեմինգուեյի խոսքերով մենակությունը ուժեղ մարդկանց հոգիները կոփում է, իսկ թույլերինը խոշտանգում:
Նրան միշտ ձանրձրացրել են հեռուստատեսությունն ու թատրոնը, այդիսկ պատճառով նա նախընտրում էր զրուցել ինչ-որ մեկի հետ կամ էլ լսել որևէ մեկին:
Հեմինգուեյի գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա:
«Հաճախակի հիշեք նրանց ում սիրում եք»-Աննա Կիրյանովա
Եթե միայն իմանայի՜ք` ինչպես է փոխվում ձեր դեմքը, երբ խոսում եք սիրելիներից` երեխայից, տատից, պապից, ծնողներից, սիրած մարդուց…Նույնիսկ, երբ խոսում եք շունիկի կամ փիսիկի մասին: (շարունակությունը՝ այստեղ):
Երբ մենք խոսում ենք սիրելիներից՝ երեխայից, ծնողներից, մեր ազգականներից, սիրած մարդուց…Նույնիսկ, երբ խոսում ենք որևէ կենդանու մասին մեր դիմագծեր փոխվում են անցնում է լարվածությունը, սկսում են ժպտալ և ընկնում ենք հիշողությունների գիրկը,- ասում է Կիրյանովան: Աննա Կիրայանովան ասում է, որ կյանքում պետք է շատ ժպտալ, քանի որ մեր պայծառ էներգիայի մի փոքր մասը փոխանցվում է ուրիշներին: Ես համաձայն եմ այս մտքի հետ, իրոք մեր փոքր,բայց դրա հետ մեկ տեղ պայծառ ու անկեղծ ժպիտը փոխանվում է մեկ ուրիշին, դարձնելով նրան նույնպես երջանիկ:
Հարկավոր է հաճախակի հիշել նրանց, ում մենք սիրում ենք…
Ում մենք անկեղծորեն կապված ենք…
Ով մեր սիրտը լցնում է…
Եվ ամեն ինչ կդառնա էլ ավելի գեղեցիկ: Նուրբ ու բարի: Կդառնանք բարյացկամ մեկս մյուսի հանդեպ: