Հայ-իրանական հարաբերություններ

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդնըրի միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր։

Հայ-իրանական հարաբերությունները նոր փուլ են թևակոխում Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումից հետ։ Մինչ այդ՝ երկու ժողովուրդների մշակութային և տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կարևոր դերակատարություն է ունեցել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը, ով առաջին աշխարհամարտի տարիներին, հատկապես Օսմայան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունից տուժված հայությանն օգնություն ցուցաբերելու համար անգնահատելի գործունեություն է ծավալել։ 

Հայաստանն Իրանից ներկրում է կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, ավտոմեքենաներ, սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ և արտահանվում է հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա։

2007 թ. հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ Իրան-Հայաստան գազատարի շինարարության շարունակումը, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի և Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցումը։ 2007 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրան-Հայաստան /Կապան-Մեղրի/ այլընտրանքային ճանապարհի բացման արարողությունը։ Մեղրի — Կապան էապես ավելի էժան ինքնարժեք ունեցող նոր ճանապարհի երկարությունը 91կմ է։ 2008 թ. նոյեմբերի վերջին ավարտվեցին Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարարական աշխատանքները։

2010 թ. հունվարի 27-ին Երևանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ Այդ հուշագրով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առևտրատնտեսական, բանկային, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության և մյուս բնագավառներում։ Ներկայումս հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը լուրջ դերակատարություն ունի հայ-իրանական տնտեսական հարաբերություններում։

Հայ-Վրացական հարաբերություններ

Հայ-վրացական հարաբերությունները, պաշտոնական հարաբերություններ են երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ 

Վրաստանը և Հայաստանը հնում մեկ պետության կազմում են եղել: 13-րդ դարում, մինչ մոնղոլական արշավանքները, ժամանակակից Հայաստանի մեծ մասը կախվածության մեջ է եղել Վրաց թագավորությունից: Հետագայում հայկական և վրացական հողերը եղել են Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի կազմում, իսկ 19-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցան Ռուսական կայսրության կազմը: 20-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցել են ԽՍՀՄ կազմը: Երկու հանրապետություններն էլ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերակառուցման ժամանակ Հայաստանը և Վրաստանը պայքարել են ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար:

2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը: Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները[2]: Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից: ՀՀ-ի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները: 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը: ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա:

Հայաստանում, և Վրաստանում պետական բյուջեի հաշվին տպագրվում է «Վրաստան» թերթը: Թերթում տպագրվում են հասարակական- քաղաքական բնույթի իրադարձություններ: «Վրաստան» թերթը նախատեսված է ինչպես Վրաստանում բնակվող հայերի, այնպես էլ Հայաստանում բնակվող վրացիների համար: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է: Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ: Համայնքն այդքան էլ զարգացած չէ:

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանման պատճառները և ձևերը

Կապիտալի արտահանումը, մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանումն է։ Կապիտալի արտահանումն գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող ներդրումները։Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և տոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։

Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը:

Աշխատանքի միջազգային միգրացիայի պատճառները

Աշխատանքի միջազգային միգրացիայի պատճառներն են՝

  • սեփական երկրում համապատասխան մասնագիտություն չգտնելը,
  • քիչ վարձատրվող աշխատանքը
  • Սոցիալական ծանր պայմանները և այլն:

Հայաստանից աշխատանքային միգրանտներն առավել հաճախ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն:Հաշվի առնելով, որ Հայաստանից աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունն աշխատանք է փնտրում Ռուսաստանում, աշխատանքային միգրացիայի հոսքերի քարտեզագրման համար անհրաժեշտ «ո՞ր երկիր» հիմնական հարցադրումը վերաձևակերպվեց «Ռուսաստանի ո՞ր հատվածը» հարցի: Հարցումներից պարզ դարձավ, որ միգրանտների մեծ մասն աշխատանք է փնտրել Մոսկվայում: Ռուսաստան մեկնողներից շատերն ընտրել են Ստ. Պետերբուրգը, Տյումենը, Չելյաբինսկը և Ռոստովը:

Շրջանառության համար նախատեսված փողի քանակ

Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակը որոշվում է ապրանքների գների գումարը հարաբերելով փողի նույնանուն միավորների պտույտների թվին։ Փողի քանակի տվյալ մեծության դեպքում դրամանիշերի իրական արժեքը հակադարձ համեմատական է շրջանառության մեջ թողարկած դրամանիշերի քանակին։

Արտաքին առևտուր

Առևտուրը, արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։

Մանրածախ առևտուրը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունների մեջ օգտագործման համար նախատեսված ապրանքների վաճառքն է դրամական արտա հայտությամբ, որն իրականացնում են խանութները, կրպակները, շուկաները, դեղատները և առևտրի մյուս օբյեկտները։

Մեծածախ առևտուրն ապրանքների մեծ խմբաքանակներով վաճառքն է՝ հե տագա վաճառքի նպատակով։

Ազատ արտաքին առևտուր

Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։

2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։

Աշխատանքի միջազգային բաժանում

Ի՞նչ է աշխատանքի միջազգային բաժանումը-

  1. տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև  միջազգային առևտրի միջոցով։
  2. Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

ԱՄԲ զարգացման նախադրյալները, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերություններն են։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։

Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.

  • թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
  • թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
  • թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։

Եզակի և մասնակից ԱՄԲ-ն նշանակալի չափով իրագործվում են վերազգային կորպորացիաների շրջանակներում, որոնք գործում են միաժամանակ նաև տարբեր երկրներում։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started