Պետության տնտեսական դերակատարությունը

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են՝

  • 1) Հասարակական բարիքների արտադրությունը։  Հասարակական բարիքների արտադրությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝ համապատասխան օրենքների ընդունում և իրագործում, երկրի ներսում կարգուկանոնի հաստատում, ազգային անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորում, բազմաթիվ ծառայությունների մատուցում։
  • 2) Տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը։ Այս նպատակով պետությունն իր կառույցների միջոցով որոշակի հստակ տեղեկատվություն է ապահովում սպասվող ինֆլյացիայի, տոկոսադրույքի փոփոխության, ապահովագրման ենթակա ռիսկերի վերաբերյալ։
  • 3) Արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը։ Արտաքին բացասական ազդեցությունների վերացման գործում պետական միջամտությունը կատարվում է երկու եղանակով՝ վարչական և տնտեսական։ Վարչական մեթոդներով պետությունը պատժամիջոցներ է կիրառում այն տնտեսական գործունեության նկատմամբ, որի արդյունքները վտանգավոր են շրջակա միջավայրի համար։ Պետությունը արտաքին բացասական ազդեցությունների դեմ պայքարի գործում կիրառում է նաև տնտեսական լծակ։ Դրա հիմնական կիրառման ձևերից է աղտոտման հարկի կիրառումը:Արտաքին դրական ազդեցությունների խրախուսման նպատակով պետությունը դրամական օժանդակություն է տրամադրում առողջապահության, կրթության, գիտության ոլորտներին, տարբեր տեսակի բարեգործական ծրագրերին և այլն: Այդ բնագավառներում կատարված ներդրումները նպաստում են տնտեսության զարգացմանը:
  • 4) Հիմնարար հետազոտությունների իրականացումը։ Կան գիտական գործունեության այնպիսի բնագավառներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և չեն կարող կարգավորվել մրցակցային շուկայի պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության միջոցով։ Դրանց շարքին են դասվում տիեզերագնացությունը, միջուկային էներգիայի ստացումը և օգտագործումը, հիմնարար գիտությունների զարգացումը և այլն։ Այդ ոլորտները գործում են պետության հովանավորությամբ։
  • 5) Եկամուտների վերաբաշխումը։ Մրցակցային շուկան եկամուտների հավասարություն չի կարող ապահովել։ Սակայն առկա են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է կատարել եկամուտների վերաբաշխում։

Պետության կողմից իրականացվող բազմաթիվ գործառույթներ հսկայական ծախսեր են պահանջում։ Այդ ծախսերը կատարելու համար պետությունը տնային տնտեսության ներկայացուցիչներից և ձեռնարկություններից հավաքագրում է անհրաժեշտ դրամական միջոցներ։ Այս ճանապարհով ձևավորվում է պետական բյուջեն։
Պետական բյուջեն համապետական ֆինանսական միջոցների հաշիվն է, որտեղ նշված են դրանց ձևավորման աղբյուրները և օգտագործման ուղղությունները որոշակի ժամանակահատվածում։  Պետական բյուջեն հաստատում է օրենսդիր մարմինը, իսկ դրա կատարումն իրականացվում է գործադիր մարմնի կողմից։Պետական բյուջեն բաղկացած է եկամուտների և ծախսերի մասից։ Պետական բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներն են ձեռնարկությունների, բնակչության տարբեր խավերի պարտադիր հարկային և ոչ հարկային վճարումներից ստացվող միջոցները։

Պետական բյուջեի ծախսերն են՝

  •  1. Պետական ապարատի ծախսերը։ Պետական ապարատը ներառում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ամբողջ համակարգը։ Այդ համակարգն ընդգրկում է բազմաթիվ նախարարություններ, վարչություններ, դատարաններ և այլն։ 
  • 2. Պաշտպանության ծախսերը։
  • 3. Սոցիալական ծախսերը։ Դրանք ընդգրկում են կրթության, գիտության, առողջապահության, սոցիալապես անապահով խավերի ապահովության նպատակով կատարվող ծախսերը։ 
  • 4. Տնտեսության զարգացման ծախսերը։  Տնտեսական անհրաժեշտությունից ելնելով՝ պետությունն իր միջոցների հաշվին կարող է ֆինանսավորել տնտեսության զարգացման որոշ բնագավառներ, որոնք համապետական նշանակություն ունեն։ 
  • 5. Այլ ծախսեր։

Էկոլոգիա-Առցանց ուսուցում

Առաջադրանք 1. Հիմնավորել այլընտրանքային ռեսուրսների անհրաժեշտությունը:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով, մենք հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող ենք փոխարինել էներգիայի աղբյուրներին և որոնք էլ իրենց հերթին ձևավորում են այլընտրանքային էներգետիկան: Էլեկտրական էներգիայի պահանջարկի օրեցօր աճը ստիպել է մարդկանց փնտրել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Ներկայումս այդպիսիք են հողմային, երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայանները։ 

Հողմային էներգիայի ներուժը համարվում է ամենամեծերից մեկը վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Ավելի քան 70-80 երկրում այսօր քամուց էլեկտրաէներգիա է ստացվում: 2012 թ.-ին Դանիան իր էլեկտրական էներգիայի 29.3%-ը ստացել հողմային էներգիայից, Իսպանիան` 21.2%-ը, Պորտուգալիան` 20.8 %-ը, Գերմանիան` 19 %-ը, Իռլանդիան` 17.7%-ը: Շատ կարևոր է հաշվի առնել այն , որ սրանք էկոլոգիապես մաքուր են , այսինքն վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին:

Մակընթացային էներգիան տեսակ կամ ձև է, որը փոխակերպում է մակընթացության էներգիան այլ օգտագործելի էներգիայի տեսակների, գլխավորապես էլեկտրական էներգիայի:Չնայած դեռ լայնորեն չի օգտագործվում, մակընթացության էներգիան մեծ ներուժ ունի ապագա էլեկտրական արտադրության համար։ Մակընթացությունը ավելի կանխատեսելի է, քան հողմային էներգիան կամ արևային էներգիան։

Երկրաջերմային էլեկտրակայանը՝ երկրի ընդերքի ջերմությունը էլեկտրական էներգիայի փոխակերպող էլեկտրակայանն է։

Արևային էներգիան առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին։ Առաջինը եղել է  Կալիֆոռնիայում։ Արևային էներգիան կարող է ձևափոխվել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջերմային և այլ տեսակի էներգիաների: Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են և ամենաշատը: Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է։ Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան։ Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում։

Առաջադրանք 2. ՋէԿ, ՋրԷԿ, ԱէԿ- բաշխվածությունը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրները և հետևանքները:

Ջրէկները կառուցում են մեծ, ջրառատ կամ լեռնային արագահոս գետերի վրա: Ջրէկի շինարարությունը, սովորաբար, սկսվում է հողե, քարե կամ բետոնե ամբարտակի կառուցումով:Առաջին ջրէկները՝ ընդամենը մի քանի 100 Վտ հզորությամբ, կառուցվել են Գերմանիայում և Անգլիայում 1876– 1881 թթ-ին: Հետագայում նավարկելի գետերի վրա ջրէկներ կառուցվեցին նաև Շվեյցարիայում (1892 թ-ին), ԱՄՆ-ում (1893 թ-ին), Ֆրանսիայում (1903 թ-ին), Ռուսաստանում (1909 թ-ին): Այժմ ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ ջրէկներ, առանց որոնց չէր զարգանա տարբեր երկրների արդյունաբերությունը, և, առհասարակ, անհնարին կլիներ դրանց կենսագործունեությունը:Սևան-Հրազդան կասկադի ջրէկներն աշխատեցնելու համար Սևանա լճից ջրի մեծ բացթողումներն աղետալի հետևանքներ ունեցան. լճի մակարդակը խիստ նվազեց, խախտվեց լճի կենսաբանական հավասարակշռությունը: Պահանջվեցին մի շարք միջոցառումներ (այդ թվում՝ Արփա-Սևան ջրատարի կառուցումը) լճին սպառնացող վտանգը կանխելու համար:

Ջէկում էներգիան արտադրում են շոգետուրբինով շարժման մեջ դրվող գեներատորները: Տուրբինը պտտող շոգի ստանալու համար կաթսաներում ջուրը եռացնում են՝ մազութ կամ մանրացված ածուխ  այրելով: Օգտագործված շոգին սառեցնում են, խտացնում (վերստին փոխարկում են ջրի) և կրկին ուղարկում են կաթսայակայանք:Որոշ ջէկերում, որպես լրացուցիչ վառելիք, այրում են թափոններ ու ամենաբազմազան մնացուկներ: Հզոր ջէկեր են գործում նաև Երևան ու Հրազդան քաղաքներում:Ջէկից մթնոլորտ են արտանետվում ածխածնի երկօքսիդ պարունակող վնասակար գազեր, որոնք նպաստում են կլիմայի համընդհանուր տաքացմանը: Ածխով աշխատող ջէկերը, ածխաթթվական գազից բացի, մթնոլորտ են արտանետում նաև ծծմբի երկօքսիդ, որն առաջացնում է թթվային անձրևներ:

ԱԷԿ-ում մի ամբողջ վագոն ածխի փոխարեն հարկավոր է ընդամենը 10 գ ատոմային վառելիք: ԱԷԿ-ում գեներատորները պտտման մեջ են դրվում շոգետուրբիններով, իսկ շոգի ստանալու համար անհրաժեշտ ջերմությունն անջատվում է ատոմային ռեակտորում տեղի ունեցող միջուկային ռեակցիայից: Ռեակտորը շրջափակված է բետոնե հաստ պատերով, և ինքնաշխատ սարքերը վերահսկում են միջուկային ռեակցիան ու անհրաժեշտության դեպքում դադարեցնում այն: Շղթայական ռեակցիան դանդաղեցնելու նպատակով ռեակտորների կենտրոնում դրվում են հատուկ կարգավորիչ ձողեր: Աշխարհում գործող ավելի քան 400 ԱԷԿ-ների մոտ կեսն ունի ջրահովացման ռեակտորներ: Նորագույն գազահովացման ռեակտորում ջրի փոխարեն օգտագործվում է ածխածնի երկօքսիդը: Աշխարհում առաջին ԱԷԿ-ը գործարկվել է Խորհրդային Միությունում 1954 թ-ին:գազերը: Չնայած նրան որ ԱԷԿ-ներում վառելանյութ չեն այրում, ուստի շրջակա միջավայրը մեծ վնաս չի կրում: Սակայն դրանց գործունեությունից առաջանում են ճառագայթաակտիվ թափոններ, որոնք հարկ է լինում հազարավոր տարիներ պահել հատուկ փակ տեղերում: Յուրաքանչյուր ԱԷԿ-ում տարեկան ստացվում են մոտ 60 տ ճառագայթաակտիվ թափոն, որի 1տ-ից ավելին ունի ճառագայթաակտիվության շատ բարձր մակարդակ:

Առաջադրանք 3. ՓՀԷԿ-երի լայն տարածումը Հայաստանում, բերել կոնկրետ օրինակներ

1991 թվականին մշակվել էր <Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի զարգացման սխեման>, որն իր մեջ ներառում էր 371 փոքր ՀԷԿ (փՀԷԿ)՝ 392 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 1177 մլն կՎտժ տարեկան գումարային էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
Մինչև 1988 թվականը ապապետականացվել է կառուցված փոքր ՀԷԿ-երի մեծ մասը (25-ից 14-ը): Ինչպես ցույց է տալիս փորձը, նրանց տեխնիկական վիճակը լավացել է, իսկ արտադրությունն ավելացել է 25%-ով:

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն: Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 178 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը՝ 880 մլն.կվտժ: 2016թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-րի կողմից կազմել է շուրջ 957 մլն.կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլ. էներգիայի (7315 մլն.կվտժ) մոտ 13% է:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started