Մարդու առողջությունն և շրջակա միջավայրը

Ինպիս՞ի միջավայրում ենք ապրում մենք:

Մենք ապրում ենք էկոլոգիապես ոչ մաքուր պետություննում: Ամենուրեք մենք կարող ենք նկատել աղբակույտեր։ Փողոցներում մենք կարող ենք նկատել, որ գետնին թափված են շատ քիմիական արտանետումներ և այդ աղտոտման միակ պատճառը մարդն է և նրա գործունեությունը: Բացի մարդկանցից, միջավայրը աղտոտում են նաև գօրծարանները, տրանսպորտային միջոցները և այլն:

Շրջակա միջավայրի ազդեցությունը մեր առողջության վրա:

Մարդ-բնություն կապը բավականին ուժեղ է և հենց այդ է պատճառը որ, երբ մարդը բնությանն է վնասում, բնությունն էլ մարդուն է վնասում: Ջրի թունավորումներից տարեկան մահանում են հազարավոր մարդիկ, հանքերում տեղի են ունենում պայթյուններ մահվան ելքերով: Վերջին  տասնամյակում Հայաստանում գրանցվում է հիվանդացությունների աճ: Հիվանդացությունների ռեկորդային մակարդակ է գրանցվել 2010 թ.: Կան հիվանդություններ, որոնց տարածումը ուղղակի պայմանավորված է շրջակա միջավայրի աղտոտվածությամբ՝ բրոնխիալ ասթմա, ալերգիաների բազմաթիվ տեսակներ, չարորակ նորագոյացություններ: Իսկ հիվանդությունների մի մասն էլ զարգանում է որպես հետևանք շրջակա միջավայրի բացասական ազդեցության՝ օրգանիզմ ներթափանցած վնասակար նյութերի երկարամյա ազդեցության շնորհիվ:

Ի՞նչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպե՞ս այն դարձնել ավելի արդյունավետ: Ի՞նչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես՞ մեծացնել այն:

Շրջակա միջավայրի վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու սահմանված են բնապահպանական օրենքներ, որոնք մարդկանց մեծամասնությունը խախատում են: Իմ կարծիքով պետք է բարձրացնել տուգանքների գինը, դա մարդկանց կսովորեցնի չախտոտել միջավայրը:

Ի՞նչ ես անում  դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

Շրջակա միջավայրը բարելավելու համար, ես ինքս պահպանում եմ այդ կանոնները, ինչը ինձ մոտ կարծում եմ ստացվում է:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started