Օսմանյան կայսրության պատմությունը

Թյուրքական օղուզ ցեղի առաջնորդ Սելջուկը և նրա ժառանգները 11-րդ դարի կեսերին գրավեցին Իրանը և հիմնեցին Սելջուկյան պետությունը: 1077թ նրանք հիմնեցին Իկոնիայի սուլթանությունը, որն էլ իր հերթին 1299թ ծանր հարված ստացավ և որոշ ժամանակ անց նույնիսկ վերացավ: Օսմանի հիմնած բեգությունը դարձավ օսմանյան պետության կորիզը։

Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների, հայտնի որպես Անատոլական բեյլիկություններ: Այս բեյլիկություններից մեկը  Բյութանիա տարածաշրջանում, Բյուզանդական կայսրության սահմանին, ղեկավարում էր թուրք ցեղապետ Օսման I-ը, ումից սկիզբ առան Օսմանները: Օսմանը մեծացրեց իր իշխանության տարածքները` նվաճելով բյուզանդական քաղաքները Սակարիա գետի երկայնքով: Օսման I-ի մահից մեկ դար հետո օսմանյան պետության տարածքը ընդարձակվեց Անատոլիայում և Բալկանյան թերակղզում: 

15-16-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսեց արշավանքների նոր փուլ: Սուլթան Սելիմ I-ը (1512–1520) կարողացավ նշանակալիորեն ընդլայնել կայսրության արևելյան և հարավային սահմանները՝ պարտության մատնելով Սեֆյան Պարսկաստանի Իսմայիլ շահին Չալդրանի ճակատամարտում: Սելիմ I-ը հաստատեց օսմանյան նավատորմի ներկայությունը Կարմիր ծովում, ինչպես նաև Եգիպտոսում: Դրանից հետո տարածաշրջանում լարվածություն առաջացավ Պորտուգալական կայսրութան և Օսմանյան կայսրության միջև իշխանության ամրապնդման համար:

Սուլեյման Փառահեղը 1521 թվականին գրավում է Բելգրադը, ինչպես նաև օսմանա-հունգարական պատերազմների ժամանակ գրավում է Հունգարական թագավորության հարավային և կենտրոնական հատվածները: 1526 թվականին սուլթան Սուլեյմանը պատմական հաղթանակ է տանում Մոհաչի ճակատամարտում՝ օսմանյան իշխանություն հաստատելով ներկայիս Հունգարիայի տարածքում և Կենտրոնական Եվրոպայում: 1529 թվականին պաշարում է Վիեննան, սակայն հաջողության չի հասնում: 1532 թվականին նա ևս մեկ փորձ է կատարում գրավելու քաղաքը: Տրանսիլվանիան, Վալախիան և Մոլդավիան դարձան Օսմանյան կայսրության հարկատուները: Արևելքում օսմանցիներին հաջողվում է պարսիկներից գրավել Բաղդադ քաղաքը 1535 թվականին: Վերջինիս շնորհիվ Օսմանյան կայսրությունը վերահսկողություն է սահմանում Միջագետքի նկատմամբ, ինչպես նաև մուտք է ունենում Պարսից ծոց: 1555 թվականին Կովկասը առաջին անգամ բաժանվում է Սեֆյանների և Օսմանյան կայսրության միջև: Այն պահպանվեց մինչև ռուս-թուրքական պատերազմը (1768–1774 թվականներին): Համաձայն Ամասիայի պայմանագրի Արևմտյան Հայաստանը, Արևմտյան Քրդստանը և Արևմտյան Վրաստանը հայտնվեցին Օսմանյան իշխանության տակ, մինչդեռ Դաղստանը, Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը հայտնվեցին Պարսկաստանի տիրապետության տակ:

Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին, և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքներն անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի ազգայնամոլական պատերազմն ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started