Օլգա Տոկարչուկ

1.Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ով է բանախոսության հեղինակ Օլգա Տոկարչուկը:

Օլգա Տոկարչուկը , լեհ գրող և բանաստեղծուհի, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր: Ծնվել է Լեհաստանի Սուլեխուվ քաղաքում։ Հայրական տատը: Ավարտել է Վարշավայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև Վալբժիխում աշխատել է որպես հոգեթերապևտ։ Այժմ ապրում է Վրոցլավում։ Կանաչների կուսակցության անդամ է և «Քաղաքական քննադատություն» ամսագրի խմբագրական կազմի անդամ։ Առաջին անգամ հանդես եկավ բանաստեղծությունների ժողովածուով։ Օլգա Տոկարչուկին համարում են այսպես կոչված «1990 թվականների երիտասարդ արձակի» ներկայացուցիչներից մեկը։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով։ 2018 թվականի մայիսի 22-ին Օլգա Տոկարչուկը պարգևատրվեց Բուքերյան միջազգային մրցանակով իր «Ճամփորդները» վեպի համար։ Տոկարչուկը դարձավ առաջին լեհ գրողը, որը ստացավ հեղինակավոր պարգևը։ 50 հազար ֆունտ ստեռլինգ պարգևավճարը նա պետք է հավասար կիսի թարգմանչուհի Ջենիֆեր Կրոֆտի հետ, որը «փայլուն թարգմանեց» նրա աշխատանքը անգլերեն։

2.Բանախոսությունից ընտրիր որևէ միտք և փորձիր ներկայացնել քո կարծիքը` համաձայնությունը կամ անհամաձայնությունը:

«Ամեն քայլափոխի հեղեղի պես մեր գլխին են թափվում հիմարության, դաժանության, ատելության խոսքի ու բռնության տեսարանները և, թերևս, որոշ «լավ նորություններ» հուսահատորեն փորձում են հավասարակշռել վիճակը, բայց անգամ նրանք ի վիճակի չեն փոխհատուցելու և բառավորելու այն տպավորությունը, որ այս աշխարհում ինչ-որ բան սխալ է:» Մենք այնքան կապվածենք համացանացին, որ ամեն վայրկան տեսնում ենք մարդկանց ատելությունը միմյանց, տեսնում, ինչպես նաև լսում վատ նորություններ ու դրանք այնքան շատ են, որ լավ նորությունները չնչին են երևում: Օլգա Տոկարչուկը մարդկանց է ներկայացրել մի միտք, որում անհամաձայնություն չի կարող լինել, քանի որ իրականությունից փախչել չի լինի:

3.«Պատումի մշտական թիրախն իմաստն է: Նույնիսկ եթե դա ուղղակիորեն է արտահայտվում, կամ նույնիսկ, երբ միտումնավոր հրաժարվում է իմաստ փնտրել և կենտրոնանալով ձևի վրա՝ փորձարկումներ է անում որոնման նոր ձևերի»: Վերլուծիր նախադասությունը` հիմնավորելով կարծիքդ:

Համաձայն եմ՝ պատումը պետք է իմաստ ունենա, անգամ եթե ուղղակիորեն է արտահայտվել՝ կորցնելով իմաստը: Ամեն մարդ յուրովի է արտահայտում իր մտքերը։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started