Վիլյամ Սարոյան «Գրողի խոտովանություն»
- Ինչպես ես հասկանում սարոյանական հետևյալ միտքը. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:
Մեր օրերում ազատությունը շատ կարևոր պայման է, ազատության մեջ մենք կարողանում ես ինքնուրույն մտածել, ինքնուրյուն շարժվել, և ոչ ոք չի կարող պարտադրել մեզ ինչ որ բան անել: Սարոյանը ճիշտ է՝ «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է»:
2. Ինչ ես կարծում՝ ազատությունը բերում է սանձարձակություն, թե կարգապահություն: Ինչու ես այդպես կարծում, պնդումդ հիմնավորիր:
Ազատությունը շատ մեծ հասկացողություն է ամեն միջավայրում և ցանկացած մարդու համար ուրիշ: Ամեն դեպքում մարդուն պետք է ազատություն տալ, բայց չափավոր: Կա մարդկանց 2 տեսակ՝ առաջինը դա ընդունող և հասկացող տեսակն է, իսկ 2-րդ դա այն մարդիկ են, որոնք օգտագործում են ազատությունը անիմաստ և անօգուտ: