Քեյթ Շոպենը (1850-1904) ամերիկացի արձակագիր է, պատմվածքների և վեպերի հեղինակ։ Համարվում է 20-րդ դարի ֆեմինիստական գրականության նախակարապետներից։
Տիկին Լուիզ Մալարդը հիվանդ կին է: Նրա սիրտը շատ թույլ է: Ուստի, երբ նրան հայտնում են որ ամուսինը մահացել է ճանապարհատրանսպորտա- յին պատահարի արդյունքում, նրա քույրը, Ջոզեֆինան և ամուսնու ընկերը փորձում են հաղորդել նրան այդ տխուր լուրը ՝ իրեն չվնասելու համար: Ինչպես սպասվում էր, Լուիզան շատ ծանր է տանում այդ լուրը: Նա վազում է վերև՝ և փակվում իր սենյակում:
Արցունքները հանդարտվում են, և Լուիզը սկսում է նայել արտաքին աշխարհի բոլոր գեղեցկություններին: Սկսում է զնել բարձր ծառերը որ երևում էին իր պատուհանից, զգում է անձրևի սքանպելի բույրը, որը տարածվել էր օդում, լսում էր ներքևի փողոցում մի մանրավաճառ իր կանչը: Նա հանկարծ գիտակցում է, որ ազատ է: Երբ ամուսինը մահացել է, նա խոստովանում է, որ երջանիկ կլինի. չնայած նա ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան, բայց լինում էին պահեր, երբ նա չէր սիրում, ինչը նրան շատ ընկճված էր դարձնում: Հիմա, երբ նա այլևս չքացավ, նա կարող էր դուրս գալ աշխարհ և լինել ազատ և ինչպես նա է ասում՝ արդեն երջանիկ:
Ջոզեֆինան, վախենալով Լուիզայի առողջությունից, աղաչում է նրան լքել սենյակը: Վերջապես, նա անում է: Սանդուղք իջնելիս նրան դիմավորում է ամուսինը, որը դուռը բացում է խառնաշփոթ, բայց ողջ ու առողջ: Պարզվում է որ նա պատահարի ժամանակ այնտեղ չի եղել և նույնիսկ չի իմացել պատահարի մասին: Լուիզան գոռում է և ընկնում սրտի կաթվածից: Բժիշկը պնդում է, որ նա այնքան երջանիկ էր, երբ պարզեց, որ իր ամուսինը դեռ կենդանի է, բայց ընթերցողը շատ լավ գիտի, որ նա, իրոք, մահացավ, քանի որ շատ հիասթափված էր իր նոր ազատության կորստից:
Վերլուծություն
Պատմվածքը շատ հետաքրքիր էր: Հերոսուհին պամվածքում ապրեց մի քանի զգացմունք՝ ցավ, կորուստ, տառապանք, բայց և միաժամանակ զգաց ազատության և երջանկության նոր շունչը: Չնայած նրան որ, նա ուներ հիվանդ սիրտ, իմ կարծիքով Լուիզը զգաց և ստացավ այն ազատությունը և երջանկությունը որը նա էր ուզում, թեկուզ քիչ ժամանակով, բայց ստացավ: Ամենակարևորն էլ հենց դա է:
Աղբյուրներ՝ Քեյթ Շոպեն, Քեյթ Շոպեն




