Կոմիտասը լեգենդ, է հեռավոր առասպել…

«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ավ. Իսահակյան

Ավետիք Իսահակյանը պատմում է Կոմիտասի մադին, ասել որ նա ժամանակակից մարդ է, որ նրա հետ ընկերացել է ճեմարանում և ապրել են միասին նույն հարկի տակ: Ճամփորդել են միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները, որտեղ Կոմիտասը երգեր էր հավաքում: Եղել են միասին Եվրոպայում, Ստամբուլում և այլուր: Իսահակյանը ասում է, որ Կեմիտասը մեր հպարտություն է, քանի որ նա հայտնագործել է մեր ազգային երգերը, հայկական երաժշտությունը և այլն: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Կոմիտասն իր աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով ապացուցեց, որ հայ երաժշտությեւնը՝ եկել է հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ է հասել:

Ավ. Իսահակյանը հիշում էր, որ մի օր Կոմիտասի տան պարտեզում նստած լսել էր «Մոկաց Միրզան» Կոմիտասի կատարմամբ, որի մշակումը Կոմիտասը նոր էր ավարտել: Կոմիտասը ոգևորված և երջանիկ էր զգում իրեն: Իսահակյանը նույնպես հիացած էր և երջանկացած, այնքան որ հոգու մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Իսկ Կոմիտասը ասում էր, որ այն շատ հին է՝ եկած հեթանոսական դարերից: Երգի մեջ կային այնպիսի ձայներ, որոնք ծագում էին առել հայ լեռներից, շառաչուն ջրերից և խոժոռ ժայռերից: Կոմիտասը նաև ասում էր, որ այն բխել է մեր քաջ նահատակների հոգուց, որ «Մոկաց Միրզան» երգել է Ձենով Օհանը և լսել Սասունցի Դավիթը: Իսահակյանը պատմում Էր, թե ինչպես էր փայլում Կոմիտասի աչքերը: Կոմիտասը գյուղական ժողովրդից վերցրած երգը բյուրեղացրած վերադարձրեց նրանց:

Իսահակյան ճիշտ էր: Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն ու ուժն է: Կոմիտասը իր ջանասիրական աշխատանքով մեծ ներդրում արեց թե՛ հայ երաժշտության մեջ, թե՛ հայ մշակույթի:

Շնորհավորում եմ 151 տարելիցդ Կոմիտաս:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started