Դավիթ Բեկը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար է: Ծառայել է վրաց թագավոր Վախթանգ VI-Ի բանակում: Սյունիքի մելիքների որոշման համաձայն՝ Դավիթ Բեկը իր զորախմբով 1722-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը։ Արագ կազմակերպել է հայկական զորախմբեր, վերականգնել հին բերդերն ու ամրություները, ստեղծել ռազմական կայունհենակետեր և այլն:
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722թ. աշնանը՝ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724-ի սկզբին Արցախից օգնության եկած Ավան Յուզբաշու զորամասի հետ հաղթական մարտեր մղելով Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ, ազատագրելով Շինուհայրը, Հալիձորը, Զեյվան, Որոտանը՝ Դավիթ Բեկը Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով։ Կազմակերպել է մշտական կարգավարժ բանակ, որը հսկել է ռազմական կարևոր հենակետերը։ 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից:
1724-25-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարներ Թորոսը, Մխիթար Սպարապետը, Ստեփան Շահումյանը, Տեր-Ավետիսը հաջող մարտեր են մղել շրջակա թշնամիների դեմ, փորձելով մաքրել Սյունիքը մահմեդական հրոսակ ցեղերից։ Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրանում է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարում է Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղու. թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշում է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվում են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: Վերականգնելով անկախությունը՝ Դավիթ Բեկը 1727-ին կապ է հաստատել Պարսից շահ Թահմազ II-ի հետ, որը ճանաչել է նրա իշխանապետությունը Սյունիքում, տվել դրամ հատելու իրավունք։ Աակայն քաղաքական անբարենպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ ուժերը չեն կարողացել երկար դիմադրել մահմեդական թշնամիների գերակշիռ ուժերին։ 1728-ի գարնանը թուրքական զորքերը վերստին ռազմակալել են Սյունիքը և Արցախը։ Այդ ժամանակ էլ Դավիթ Բեկը հանկարծամահ է եղել, նրան փոխարինել է Սխիթար Սպարապետը։










