Հիսուսի ուսուցումները

Երկրի աղը և աշխարհի լույսը

(Մր 4.21, 9.50, Ղկ 8.16, 11.33, 14.34-35)

13- Դուք եք երկրի աղը։ Սակայն եթե երկրի աղը իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն։ Այլևս ոչ մի բանի չի ծառայի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ 14Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ 15Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին։ 16Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։
Մատթեոս 5.13-16

20Ով որ չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ 21Սակայն ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարվեցին Աստծու կամքի համաձայն։
Մատթեոս 3.20-21

Սիրել թշնամիներին

(Ղկ 6.27-28, 32-36)

43- Լսել եք արդարև, թե ինչ է ասվել. «Սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ»։ 44 Իսկ ես ձեզ ասում եմ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ։ 45Այդպես դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ 46Եթե ձեզ սիրողներին սիրեք միայն, Աստծուց ի՞նչ վարձատրություն կարող եք սպասել։ Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47Նմանապես, եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ արած կլինեք։ Չէ՞ որ նրանք էլ նույնն են անում։ 48Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started