Վիլյամ Սարոյան «Դաշնամուր»

Այս անգամ որոշեցի ընթերցել և վերլուծել Վիլյամ Սարոյանի «Դաշնամուր»-ը պատմվածքը: Պատմվածքը շատ հետաքրքիր և խորիմաստ էր, ինձ շատ դուր եկավ: Կարճ ներկայացնեմ թե ինչի մասին է պատմվածքը:

Պատմվածքը Բենի մասին էր, ով գումար չունենալու պատճառով չի կարողանում իրագործել իր երազանքը: Նա երազում էր դաշնամուր ունենալ: Նրա ընկերուհին՝ Էմման ամեն ինչ անում էր, որ Բենը չհուսահատվի և հետ չկանգնի իր երազանքից, քանի որ բոլոր երազանքներն ու նպատակներն էլ կատարվում են, եթե ինքդ ես ուզում: Օրերից մի օր, խանութներից մեկում Բենը տեսնում է մի դաշնամուր, որը իրեն շատ է դուր գալիս: Նա երկար նայում էր դաշնամուրի և որոշեց նվագել: Ե՛վ նվագում էր, և՛ մտածում այն բանի մասին, թե ինչպես գնի դաշնամուրը: Մեր օրերում գումարը մեծ նշանակություն ունի, որը ամենասխալն է: Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի:

Աղբյուր՝ «Դաշնամուր»

Հայոց լեզու: Վարժություն (40-50)

41.Որ շարքում ուղղագրական սխալ կա

1)սայթաքել,տարրական,այբբենարան,ֆիննական
2)մրրկարշավ,անդորրագիր,Աքիլլես,իննական
3)աբբայություն,հուռութք,Հաագա,տոննա
4)մրջյուն,տրտմաշուք,ուղղընթաց,տարրընթաց

42.Որ շարքում ուղղագրական սխալ կա

1)մրրկահողմ,տաղտուկ,բուդդիզմ,աբբահայր
2)տույժ,դշխո,չարագույժ,նշդարենի
3)դժխեմ,ոսկևորել,ապաշխարել,գոտևորել
4)հովասուն,ատամնաբույժ,ուխտադրույժ,աքիլլեսյան

43.Որ շարքում ուղղագրական սխալ չկա

1)ործկալ,խառնիճաղանջ,ընդդարմանալ,մտացածին
2)պորտաբույծ,խափշիկ,հանդիպակաց,կցկվել
3)նվագածություն,ժամասություն,մատրվակ,դժխեմ
4)պառկել,հոգածություն,վառվռուն,կաթնահունց

44.Բառերից քանիսո՞ւմ է գրվում գ
Ճրագ, ուրագ սարկավագ գոգնոց, բարվոք շագանակ, անարգ, կարգ մգանալ, uգազգեստ:

1) իննում
2, մասում
3) ութում
4) դարում

45.Տրված բառերից քանիսո՞ւմ է գրվում խ.
սանդուղք. շաղգամ, թխկի, դժոխային, տաղտուկ, ճողփյուն, զեղչ, գաղտնի, բախտակ, Վախթանգ:

1) մեկում
2, երկուսում
3) երեքում
4) չորսում

46.Տրված բառերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա՝

Զեղչել,հափշտակել,բարօրություն,դժխոյական,ջրարբի,դժողք,
վարքաբեկել,վարակիչ,ամբարտավան,կցկտուր

1), երկուսում
2) երեքում
3) ոչ մեկում
4) մեկում

47.Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների
ո՞ր շարքում են ճիշտ նշված

Քիչ հեռվում (I)` ուղիղ (2) իմ դիմաց, Արարատն է՝ մեր պատմության մեծ որբն (3) ու տարագիրը (4): Ալեվարս (5) այս լեռը երևի աշխարհի արենաբարձր սարն է. հայ մարդուն նա երևում է աշխարհի բոլոր
ծագերից (6): Տարրական (7)ճշմարտախոսություն է. կարոտոււմ են հարազատին: Դեռ չեմ լսել, որ որևէ (8) թուրք կարոտի այս սարին: Իսկ հեռվում ուղղաբերձ (9) բարդիների կատարներին թևածող արագլիները սաստկացնում են հոգուդ (10) ցավը:

1) 1-ը, 2-րդ, 3-ը, 4-րը, -եվ, 6-4, 7-ր, 8-ը, Գ-ղղ, 10-րդ
2) 1-ը, 2-րդ, 3-ի, 4-րը, 5-6, 6-4, 7-րդ, 8-ե, 9-ղ, 10-in
3) 1-ռ, 2-ղ, 3-բ, 4-ր, 5-եվ, 6-գ, 7-րր, 8-է, 9-Ող, 10-րդ
4) 1-ը, 2-րդ, 3-ը, 4-ը, 5-եվ, 6–կ, 7-րը, 8-5, 9-ղ, 10

48.Համարակալված բառերում բաց թողնված տառերը պատասխանների
ո՞ր շարքում է ճիշտ նշված

2)1-թ,2-դ,3-ը,4-օ,5-թ,6-ղ,7-ձ,8-կ,9-մ,10-բ.

49.Համարակալված բառերում բաց թողնված տառերը պատասխանների
ո՞ր շարքում է ճիշտ նշված

2)1-ը,2-վվ,3-յա,4-մ,5-գ,6-ն,7-կ,8-ց,9-գ,10-այ.

50.Համարակալված բառերում և բառաձևերում բաց թողնված տառերը
պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված

3)1-գ,2-գ,3-ղ,4-ծ,5-խ,6-ր,7-ու,8-յու,9-կ,10-տ

Երեխաների իրավունքները

Տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, համարվում է երեխա։ Երեխաները ունեն կյանքի, անվան և քաղաքացիության իրավունք նաև ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք: Երեխան ունի հնարավորություն իրեն վերաբերող դատական կամ վարչական քննության ժամանակ, ունկնդրվելու անմիջականորեն և ներկայացուցչի օգնությամբ։ Անչափահասները կարող են ազատ արտահայտվել, ունենալ սեփական կարծիք, ինչպես նաև ստեղծագործել տարբեր բնագավառներում։

Երեխան ունի կրոնի, մտքի, խղճի ազատություն։ Կարող են նաև խաղաղ հավաքներ կազմակերպել, իսկ դրանք կարող են սահմանափակումներ ունենալ միայն հասարակական կարգին հակասող դեպքերում, անվտանգությունից ելնելով։ Ընտանիքից զրկված կամ իր լավագույն շահերի համար այդպիսի միջավայրում չապրող երեխան պետության կողմից տրամադրվող պաշտպանության և օգնության իրավունք ունի: Երեխան ունի կրթության, հանգստի, ժամանցի, տարիքային խաղերին, զվարճալի միջոցառումներին, մշակութային կյանքին մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունք։ Երեխաները կարող են նաև աշխատել, որոշ սահմանափակումներով։

ՀՀ Ազգային ժողովի կողմից 29 մայիսի 1996 թ. ընդունվել են երեխայի իրավուննեները։Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը:

Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը:

Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝

  • Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
  • Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
  • Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started