1․Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
Էկոհամակարգն ունի մի շարք հատկանիշներ՝ օրինակ էկոհամակարգերում տեղի են ունենում ֆիզիկա-քիմիա, ինչպես նաև կենսաբանական գործընթացներ, էկոհամակարգերի բաղադրիչները կապված են միմյանց հետ և ամեն մի բաղադրիչի վնասը մեծ ազդեցություն է ունենում ամբողջ էկոհամակարգի վրա:
2․Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:
Մեզ շրջապատում են բնական և արհեստական էկոհամակարգեր։ Բնական էկոհամակարգերը բնական միջավայրերն են, որոնցում առանց մարդու միջամտության տեղի են ունենում էկոհամակարգի բաղադրիչների միջև փոխհարաբերությունները։Արհեստական էկոհամակարգերը մարդածին միջավայրերն են: Մեզ շրջապատող բնական էկոհամակարգի օրինակ է անտառը` իր բուսական և կենդական աշխարհով:
3․Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Օրինակ մարդու ազդեցությունը կարող է լինել և դրական և բացասական: Դրականը դա այն պահն է, երբ մարդը սկսում է հոգ տանել բնության մասին, խնամում է ծառերը, ծաղիկները և այլն։ Բայց այս ամենի հետ մեկ տեղ մարդը իր տնտեսական գործունեության ընթացքում մշտապես ազդում է էկոհամակարգերի վրա՝ կտրում անտառները, ոճիճացնում են կենդանիներին, ոչնչացնում հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողահանդակներ և այլն։
4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էներգիա
Ավտոտրոֆներն իրենցից ներկայացնում են էկոհամակարգի առաջին տրոֆիկական մակարդակը: Հենց ավտոտրոֆներն էլհանդիսանում են էներգիայի միակ աղբյուրը (կլանում են արևի էներգիան), ինչը անհրաժեշտ է էկոհամակարգերիգոյության ու դրանցում ընթացող գործընթացների համար: Հաջորդ տրոֆիկական մակարդակներն են կոնսումենտներն ուռեդուցենտները, որոնք օրգանական նյութները բյուրեղային վիճակի են բերում, այսինքն այն ձևի, որը կորղ է յուրացվելավտոտրոֆների կողմից: Էներգիայի հոսքի նվազումը կարող է հանգեցնել այս շրջապտույտի խախտմանը:
Ֆոսֆոր և Ազոտ
Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:Ֆոսֆոր: Մեծ է ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ:
Ածխածին
Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայի առաջին ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում էֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու այլ օրգանական նյութեր:Հետագայում վերջիններս առաջացնում են մյուս բոլոր կենդանիօրգանիզմների հյուսվածքները` տեղափոխվելով սննդային շղթաներով: Ցերեկվա ժամերին բույսերը` ֆոտոսինթեզի արդյունքում, կլանում են ածխաթթու գազ, իսկ գիշերը դրա որոշ քանակություն կրկին արտազատվում է մթնոլորտ: