Ազատագրական պայքարների արդյունավետությունը և նպատակահարմարությունը 18-րդ դարի Հայաստանում

17-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով: Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր նախադրյալները՝ արտաքին և ներքին: Ներքին նախադրյալներից էր կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտության գիտակցումը, էական էր նաև դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: Արտաքին գործոններից էին Օսմանյան կայսրության թուլացումը, եվրոպական մի շարք երկրների սկսած պայքարը Թուրքիայի դեմ: Այդ երկրները կարող էին հնարավոր դաշնակիցներ լինել Հայաստանին: Ազատագրական պայքարի շրջանակներում տարբեր գործիչներ փորձեցին իրականացնել իրենց ծրագրերը:

Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը 1677թ. Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է ազատագրության հարցը և որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Կազմվում է պատվիրակություն, որը 1678թ. Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կ.Պոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: 2 տարի այստեղ մնալուց հետո կաթողիկոսը մահանում է, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում միայն Իսրայել Օրին:

Իսրայել Օրին շարունակում է Ջուղայեցու ծրագիրը: Նա լինում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆլորենցիայում և Վիեննայում: Վիեննայում հրաժարվում են օգնել, քանի որ Թուրքիայի հետ կնքել էին հաշտության պայմանագիր: Օրին համոզվում է, որ Հայաստանի համար հնարավոր դաշնակից կարող է լինել միայն Ռուսաստանը: Օրու ծրագիրը կարող էր հաջողություն ունենալ, եթե չլիներ Հյուսիսային պատերազմը և Պետրոս 1-ինը զորք տրամադրեր:

Եսայի Հասան-Ջալալյանի ծրագրի համաձայն Հայաստանին օգնելու էին Ռուսաստանն ու Վրաստանը:  հայկական, վրացական և ռուսական զորքերը պետք է օգտվեին Պարսկաստանի թուլացումից և գրավեին մերձկասպյան շրջանները: 1724թ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Ռուսաստանն այլևս չէր կարող օգնել հայերին: Իմ կարծիքով այս ծրագիրը հաջողություն չունեցավ Եսայի Հասան-Ջալալյանի անհեռատեսության հետևանքով:

Հովսեփ Էմինը Հայաստանին հնարավոր դաշնակից էր համարում Վրաստանին կամ Ռուսաստանին: Վրաստանը սկզբում համաձայնում է օգնել, բայց հետագայում, խուսափելով Թուրքիայի հետ ընդհարումից,հրաժարվում է օգնական զորք տրամադրել: Ծրագրի անհաջողության պատճառը սխալ դաշնակից ընտրելն էր: Վրաստանը նույնպես պառակտված էր և չէր ձևավորի վատ հարաբերություններ Թուրքիայի հետ:

Հաշվի առնելով ստեղծված արտաքին ու ներքին գործոնները՝ այս շրջանում ազատագրական շարժում սկսելը նպատակահարմար էր, բայց գրեթե անհնար: Հայաստանը գտնվում էր պարսկա-թուրքական լծի տակ, իսկ պառակտված երկրում ազատագրական պայքար սկսելը դժվար թե հաջողություն ունենար: Ազատագրական պայքարը արդյունավետ եղավ միայն Սյունիքում և Արցախում, երբ որոշ ժամանակով վերականգնվեց հայկական իշխանությունը:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started