Պոնչոյի պատմությունը

Պոնչոն՝ լատինամերիկյան ավանդական վերնազգեստի տեսակ է: Այն իրենից ներկայացնում է բավականին մեծ ուղղանկյունաձև կտոր, որի կենտրոնում գլխի համար կտրվածք է արված։

Պոնչոն ստեղծել են հնդիկները Հարավային Ամերիկայում և այն նրանց ազգային հագուստն էր: Նրանք գնահատում էին պոնչոն հարմարավետության համար: Այս հագուստը չէր սահմանափակում շարժումները և միևնույն ժամանակ բավականին տաք էր: Ենթադրվում է, որ մարդիկ սկսել են օգտագործել պոնչոն XIII-XIV դարերում: Առաջին տարբերակները պարզ էին և շատ նման էին միմյանց: Դրանք ուղղանկյունաձև կտորներ էին, որոնց կողմերն էին 1.5մX1.5մ կամ 1.5մX2մ: Դրանցում թևեր կամ հագուստի այլ տարրեր չէին նախատեսվել, այլ միայն գլխի համար կլոր կտրվածք:

շՊոնչոն պատրաստում են կենդանու մազերից: Գյուղացիներն ու այլ հասարակ մարդիկ հագուստի արտադրության համար օգտագործում էին ավասկու գործվածք, այն կոպիտ էր, քանի որ հյուսված էր լամայի բրդից: Իսկ լավ եկամուտ ունեցող մարդիկ՝ փոխարինում էին ալպակայի կտորով, որը ավելի մեղմ էր ու տաք: Հնդկական ցեղերի ղեկավարները կրում էին ամենաթանկ պոնչոները, որոնք պատրաստված էին վիկունայի բրդից:

Հին ժամանակներում, այն տարածքներում, որտեղ այժմ գտնվում է Պերուն, պոնչոյի արտադրությունն իսկական արվեստ էր: Այս արհեստով զբաղվում էին միայն Պատագոնիայի որոշ շրջանների արհեստավորներ, իրենց արտադրանքը գնահատվում էր ամբողջ մայրցամաքում: Զարմանալին այն է , որ կոպիտ գործվածքով պոնչոները պատրաստվում էինք կանանց կողմից, իսկ նուրբ գործվածքները `տղամարդկանց

Պոնչոյի ձևավորման համար օգտագործվում էր ասեղնագործություն, ծոպեր, ինչն էլ այս հագուսը դարձնում էր գրավիչ: Հենց դա էլ հիմնական դեր խաղաց, որ եվրոպացիներին հետաքրքրեց այս տեսակի հագուստը: Ինչ-որ ժամանակ անց պոնչոն լավ հագուստի փառք էր վայելում ոչ միայն Հուսիսային Ամերիկայում, այլ նաև Եվրոպայում:

Բայց պոնչոյի պատմությունն այսքանով չի ավարտվում: Հագուստի այս տեսակը նորաձևություն մտավ 20-րդ դարի երկրորդ կեսի սկզբերին, երբ այն սկսվեց ցուցադրվել Եվրոպայում մոդելյեռների ցուցադրությունների ժամանակ: Պոնչոն ենթարկվել է նշանակալից փոխակերպումների՝ պարանոցի բացվածքը և կտրվածքները դարձել են տարբեր ձևերի, հայտնվել կտրվածքներ ձեռքերի համար , գրպաններ , կնգուղներ , ճարմանդներ , օձիգներ: Բացի այդ, դիզայներները սկսեցին ստեղծել տարբեր հագուստներ, որոնցում օգտագործվում էր պոնչոյի ոճը: Նյութերը փոխվեցին. դրանք դարձան ավելի գործնական, ավելի մեղմ և հարմարավետ: Հայտնվեցին գորվծած պոնչոներ, որոնք գնորդների շրջնում ձեռք բերեցին մեծ հանրաճանաչություն:

Համենայն դեպս տրադիթիոնալ պոնչոն ոչ մի տեղ չանհետացավ և մարդիկ շարունակում են կրել այն: Դասական պոնչոն ունի ազատ բացվածք, նրա ծայրերը կախվում են մինչև ազդրեր, զարդարանքը բացակայում է, իսկ դեկորը մինիմալ է: Պոնչոն ունիվերսալ է: Այն կարելի է կրել ջինսի, սովորական տաբատի, կիսաշրջազգեստի հետ: Այն թաքցնում է նիհարությունը և ավելորդ քաշը, միաժամանակ կնոջը օգնում է մնալ էլեգանտ: Հնարավոր է, այս առավելություններն էլ պահպանում են գնորդի հետաքրքրությունը այս հագուստի տեսակին:

Թարգմանեցին ՝ ԷլինանԳոհարը և Էլենը
Աղբյուրը

Վիլյամ Սարոյան «Դաշնամուր»

Այս անգամ որոշեցի ընթերցել և վերլուծել Վիլյամ Սարոյանի «Դաշնամուր»-ը պատմվածքը: Պատմվածքը շատ հետաքրքիր և խորիմաստ էր, ինձ շատ դուր եկավ: Կարճ ներկայացնեմ թե ինչի մասին է պատմվածքը:

Պատմվածքը Բենի մասին էր, ով գումար չունենալու պատճառով չի կարողանում իրագործել իր երազանքը: Նա երազում էր դաշնամուր ունենալ: Նրա ընկերուհին՝ Էմման ամեն ինչ անում էր, որ Բենը չհուսահատվի և հետ չկանգնի իր երազանքից, քանի որ բոլոր երազանքներն ու նպատակներն էլ կատարվում են, եթե ինքդ ես ուզում: Օրերից մի օր, խանութներից մեկում Բենը տեսնում է մի դաշնամուր, որը իրեն շատ է դուր գալիս: Նա երկար նայում էր դաշնամուրի և որոշեց նվագել: Ե՛վ նվագում էր, և՛ մտածում այն բանի մասին, թե ինչպես գնի դաշնամուրը: Մեր օրերում գումարը մեծ նշանակություն ունի, որը ամենասխալն է: Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի:

Աղբյուր՝ «Դաշնամուր»

Հայոց լեզու: Վարժություն (40-50)

41.Որ շարքում ուղղագրական սխալ կա

1)սայթաքել,տարրական,այբբենարան,ֆիննական
2)մրրկարշավ,անդորրագիր,Աքիլլես,իննական
3)աբբայություն,հուռութք,Հաագա,տոննա
4)մրջյուն,տրտմաշուք,ուղղընթաց,տարրընթաց

42.Որ շարքում ուղղագրական սխալ կա

1)մրրկահողմ,տաղտուկ,բուդդիզմ,աբբահայր
2)տույժ,դշխո,չարագույժ,նշդարենի
3)դժխեմ,ոսկևորել,ապաշխարել,գոտևորել
4)հովասուն,ատամնաբույժ,ուխտադրույժ,աքիլլեսյան

43.Որ շարքում ուղղագրական սխալ չկա

1)ործկալ,խառնիճաղանջ,ընդդարմանալ,մտացածին
2)պորտաբույծ,խափշիկ,հանդիպակաց,կցկվել
3)նվագածություն,ժամասություն,մատրվակ,դժխեմ
4)պառկել,հոգածություն,վառվռուն,կաթնահունց

44.Բառերից քանիսո՞ւմ է գրվում գ
Ճրագ, ուրագ սարկավագ գոգնոց, բարվոք շագանակ, անարգ, կարգ մգանալ, uգազգեստ:

1) իննում
2, մասում
3) ութում
4) դարում

45.Տրված բառերից քանիսո՞ւմ է գրվում խ.
սանդուղք. շաղգամ, թխկի, դժոխային, տաղտուկ, ճողփյուն, զեղչ, գաղտնի, բախտակ, Վախթանգ:

1) մեկում
2, երկուսում
3) երեքում
4) չորսում

46.Տրված բառերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա՝

Զեղչել,հափշտակել,բարօրություն,դժխոյական,ջրարբի,դժողք,
վարքաբեկել,վարակիչ,ամբարտավան,կցկտուր

1), երկուսում
2) երեքում
3) ոչ մեկում
4) մեկում

47.Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների
ո՞ր շարքում են ճիշտ նշված

Քիչ հեռվում (I)` ուղիղ (2) իմ դիմաց, Արարատն է՝ մեր պատմության մեծ որբն (3) ու տարագիրը (4): Ալեվարս (5) այս լեռը երևի աշխարհի արենաբարձր սարն է. հայ մարդուն նա երևում է աշխարհի բոլոր
ծագերից (6): Տարրական (7)ճշմարտախոսություն է. կարոտոււմ են հարազատին: Դեռ չեմ լսել, որ որևէ (8) թուրք կարոտի այս սարին: Իսկ հեռվում ուղղաբերձ (9) բարդիների կատարներին թևածող արագլիները սաստկացնում են հոգուդ (10) ցավը:

1) 1-ը, 2-րդ, 3-ը, 4-րը, -եվ, 6-4, 7-ր, 8-ը, Գ-ղղ, 10-րդ
2) 1-ը, 2-րդ, 3-ի, 4-րը, 5-6, 6-4, 7-րդ, 8-ե, 9-ղ, 10-in
3) 1-ռ, 2-ղ, 3-բ, 4-ր, 5-եվ, 6-գ, 7-րր, 8-է, 9-Ող, 10-րդ
4) 1-ը, 2-րդ, 3-ը, 4-ը, 5-եվ, 6–կ, 7-րը, 8-5, 9-ղ, 10

48.Համարակալված բառերում բաց թողնված տառերը պատասխանների
ո՞ր շարքում է ճիշտ նշված

2)1-թ,2-դ,3-ը,4-օ,5-թ,6-ղ,7-ձ,8-կ,9-մ,10-բ.

49.Համարակալված բառերում բաց թողնված տառերը պատասխանների
ո՞ր շարքում է ճիշտ նշված

2)1-ը,2-վվ,3-յա,4-մ,5-գ,6-ն,7-կ,8-ց,9-գ,10-այ.

50.Համարակալված բառերում և բառաձևերում բաց թողնված տառերը
պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված

3)1-գ,2-գ,3-ղ,4-ծ,5-խ,6-ր,7-ու,8-յու,9-կ,10-տ

Երեխաների իրավունքները

Տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, համարվում է երեխա։ Երեխաները ունեն կյանքի, անվան և քաղաքացիության իրավունք նաև ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք: Երեխան ունի հնարավորություն իրեն վերաբերող դատական կամ վարչական քննության ժամանակ, ունկնդրվելու անմիջականորեն և ներկայացուցչի օգնությամբ։ Անչափահասները կարող են ազատ արտահայտվել, ունենալ սեփական կարծիք, ինչպես նաև ստեղծագործել տարբեր բնագավառներում։

Երեխան ունի կրոնի, մտքի, խղճի ազատություն։ Կարող են նաև խաղաղ հավաքներ կազմակերպել, իսկ դրանք կարող են սահմանափակումներ ունենալ միայն հասարակական կարգին հակասող դեպքերում, անվտանգությունից ելնելով։ Ընտանիքից զրկված կամ իր լավագույն շահերի համար այդպիսի միջավայրում չապրող երեխան պետության կողմից տրամադրվող պաշտպանության և օգնության իրավունք ունի: Երեխան ունի կրթության, հանգստի, ժամանցի, տարիքային խաղերին, զվարճալի միջոցառումներին, մշակութային կյանքին մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունք։ Երեխաները կարող են նաև աշխատել, որոշ սահմանափակումներով։

ՀՀ Ազգային ժողովի կողմից 29 մայիսի 1996 թ. ընդունվել են երեխայի իրավուննեները։Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը:

Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը:

Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝

  • Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
  • Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
  • Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։

Proyecto: Fallas

Ֆայաս ( Fallas ) կամ Լաս Ֆայաս (Las Fallas ), բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա տոնակատարություներից է որը իրականացվում է իսպանական Վալենսիա քաղաքում:

Նինոտները (Վալենսիական խամաճիկներ կամ տիկնիկներ)  և նրանց ֆայաները կառուցվում են ըստ համապատասխան թեմայի, որը որպես կանոն ծաղրապատճենավորված արտահայտությունն է այն բանի, ինչը տարվա ընթացքում գրավել է Վալենսիայի բնակիչներից ձևավորված խմբերի անդամների` Ֆայերների (գրանցված պատրաստող մասնակիցներ) ուշադրությունը։ Ֆայասի համար նախատեսված ֆայաների մոնտաժման աշխատանքները սկսվում են մարտի սկզբին և ավարտվում են մարտի կեսերին (15-19)։ Խմբերը մեծ շքերթով դուրս են բերում իրենց պատրաստած նինոտները, ապա սկսում են մոնտաժել դրանք, խմբերց յուրաքանչյուրն իր շրջանի փողոցներից մեկում տեղադրում է բարդ-յուրօրինակ հրավառելիքներով լցված հուշարձան։ Ծաղրապատճենները բաղկացած են ամենաարտասովոր ֆիգուրներից։

Այս ամբողջ ասամբլը կոչվում է Ֆայա։ Դրանցից յուրաքանչյուրը կատարվում է բազմաթիվ կասալ Ֆայերներից (ֆալյա պատրաստող կազմակերպություններ) մեկի ղեկավարությամբ, որոնք մրցում են միմյանց հետ, ներգրավելով լավագույն արվեստագետների և ստեղծելով իրենց առաջ դրած նպատակին համապատասխան ամենաաղաղակող ալեգորիկ հուշարձանը։ Վալենսիայում կան մոտ 750 այդպիսի իրար հարևանությամբ գործող հասարակական կազմակերպություններ, որոնց անդամագրված են ավելի քան 200 000 մարդ կամ քաղաքի բնակչության մեկ քառորդը:

Ամենատարբեր նյութերից կառուցվում են հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ կատարված ծախսերը երբեմն գերազանցում են 100 հազար դոլարը։ Փառատոնի ժամանակ քաղաքը հեղեղվում է հսկայական, գունագեղ և վարպետորեն պատրաստված ծավալային ֆիգուրներով և կրակի թագավորության է վերածվում։ Մեկշաբաթյա տոնակատարությունների ավարտին երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված կառույցներից մեկը հաղթող է ճանաչվում և կրակի չի մատնվում, այլ իր պատվավոր տեղն է զբաղեցնում Վալենսիայի թանգարանում:

Ֆայասը սկսելու նախաշեմին Վալենսիայում մեծ վրանի տակ, որը տեղադրվում է քաղաքի առևտրային կենտրոնում (Nuevo Centro), ավտոկայանի մոտակայքում, բացվում է նինոտների ցուցահանդեսը։ Ըստ ավանդույթի ցանկացած մարդ` ոչ մեծ գումար վճարելով, կարող է ցուցահանդես այցելել և քվեարկել իրեն դուր եկած ցանկացած նինոտի օգտին։ Ֆայերների խմբերի մրցույթի հաղթողը հայտնի է դառնում մարտի 15-ին` համաժողովրդական քվեարկության արդյունքում։ Հետևաբար զբոսաշրջիկները և քաղաքի բնակիչները բավականաչափ հնարավորություն են ունենում հիանալ հավանության արժանացած նինոտ-կոմպոզիցիայով, որը տեղադրվում է քաղաքապետարանի հրապարակում։

Ծագում

Ֆայա տոնի ծագման մասին կան տարբեր տեսակետներ։ Ըստ տեսակետներից մեկի` Ֆայասն սկսվել է միջնադարում, երբ արհեստավորներն ազատվելով իրենց կոտրված իրերից և փայտի կտորներից, որոնք կուտակվել էին ձմեռվա ընթացքում՝ այրում էին դրանք, որպեսզի տոնեն գարնանային գիշերահավասարը։ Վալիացի հյուսները օգտագործում էին ավանդական լապտերներ՝ «պարոտ» կոչվող (parots) փայտե տախտակներ, որոնցից կախում էին իրենց մոմերը ձմռան ընթացքում, քանի որ դրանք անհրաժեշտ էին աշխատանքի լուսավորման համար։ Գարնան գալուն պես, երբ մութ ժամերին աշխատելու անհրաժեշտություն այլևս չկար, դրանք արդեն պետք չէին լինում, այդ պատճառով դրանք այրում էին։ Յուրաքանչյուր արհեստավոր իր դռան առաջ խառույկ էր անում։ Ժամանակի ընթացքում, և Եկեղեցու միջամտությամբ, պարոթները այրելու ամսաթիվը համընկացվել է հյուսների հովանավոր սուրբ Հովսեփին նվիրված փառատոնի տոնակատարության հետ: Բոլոր արհեստավորները հավաքում էին իրենց աշխատանքից մնացած տաշեղները, թաղամասի մարդիկ բերում էին իրենց հին կահույքը և տարբեր անպետք իրեր և նետում էին խարույկի մեջ։ Այս ավանդույթը շարունակական զարգացում է ունեցել։ Պարոտին ձեռքեր և ոտքեր էին ամրացնում, զգեստներով ձևավորում էին, որպեսզի այն մարդու տեսք ստանար, գլխարկ, զարդեր էին դնում` հաճախ որոշ առանձնահատկություններ ավելացնելու միջոցով շրջապատի մարդկանցից ինչ-որ հայտնի մեկին նմանեցնելով։ Այդ նյութերը հավաքելու համար երեխաները գնում էին տնից տուն, խնդրելով հին գորգ (una estoreta velleta) պարոտը լրացնելու համար։

Ֆայասների ընթացքում շատ մարդիկ հագնում են կասալ Ֆայեր  տոնական զգեստներ, որոնք Վալենսիայի պատմության տարբեր դարաշրջանների տարածաշրջանային և պատմական տարազներ են։ Ամենուրեք հնչում է դոլթաինան (Dulzaina-հոբոյանման փողային երաժշտական գործիք) և թմբուկը (այսպես կոչված Վալենսիայի թմբուկ), ընդ որում ֆայա-կասալների մեծ մասն ունեն իրենց ավանդական նվագախմբերը։

Հիսուսի ուսուցումները

Երկրի աղը և աշխարհի լույսը

(Մր 4.21, 9.50, Ղկ 8.16, 11.33, 14.34-35)

13- Դուք եք երկրի աղը։ Սակայն եթե երկրի աղը իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն։ Այլևս ոչ մի բանի չի ծառայի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ 14Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ 15Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին։ 16Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։
Մատթեոս 5.13-16

20Ով որ չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ 21Սակայն ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարվեցին Աստծու կամքի համաձայն։
Մատթեոս 3.20-21

Սիրել թշնամիներին

(Ղկ 6.27-28, 32-36)

43- Լսել եք արդարև, թե ինչ է ասվել. «Սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ»։ 44 Իսկ ես ձեզ ասում եմ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ։ 45Այդպես դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ 46Եթե ձեզ սիրողներին սիրեք միայն, Աստծուց ի՞նչ վարձատրություն կարող եք սպասել։ Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47Նմանապես, եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ արած կլինեք։ Չէ՞ որ նրանք էլ նույնն են անում։ 48Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

Proyecto: David Nalbandyan

David Nalbandian nació en el pequeño pueblo de Unquilio en la región de Córdoba en Argentina. A la edad de cinco años, comenzó a jugar al tenis en el patio construido por su abuelo armenio. Sus compañeros de equipo eran sus hermanos mayores, que actualmente trabajan como entrenadores de tenis. A los dieciocho años, David se convirtió en tenista profesional.

Representó a Argentina en los torneos juveniles en grupos de 14, 16 y 18 años. En 1996, David se convirtió en el ganador del Campeonato Mundial Juvenil por Equipos como miembro de la selección argentina. A finales de 1998, fue reconocido como el tercer deportista más fuerte del mundo en individuales. En 2000, llegó a la final del Abierto de Estados Unidos, derrotando a Roger Federer para convertirse en el ganador de la competencia. En el mismo año fue reconocido como el quinto tenista más fuerte del mundo en dobles.

David, que compitió en el torneo de tenis ATP hasta 2013, ocupó el tercer lugar más alto de su carrera en marzo de 2006. En 2002, llegó a la final del prestigioso torneo de Wimbledon en individuales. Se ha situado en lo más alto del podio un total de once veces, incluida una para la Copa Masters de Tenis de 2005 y dos para el Masters 1000. En 2008, David Nalbandian recibió un pasaporte de ciudadano de la República de Armenia. Nalbandian es el único tenista argentino que ha llegado a las semifinales en los cuatro torneos de Grand Slam y, en algunos casos, a la final. David Nalbandian, quien fue su número uno en la selección argentina, llegó a la final en 2006, 2008 y 2011 en la Copa DS, que puede considerarse un Campeonato del Mundo por Equipos. Jugó con su mano derecha, y su golpe a dos manos fue considerado un golpe aplastante.

Después de despedirse del tenis, Nalbandian probó suerte en las carreras y participó en el Rally de Argentina.

Հայոց լեզու (30-40)

31. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում մ.

1) ամբրոս, անպաճույճ, դրմբոց, թմբուկ
2) ըմբոշխնել, լուսամփոփ, բամբասել, շիմպանզե
3) կշտամբել, անբերրի, ամբարտակ, սմբակ
4) անպայման, սուսամբար, շամբուտ, Մանվել

32. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ն.

1) բամբասել, հանպատրաստից, անբերրիություն, անփույթ
2) անպայման, անպաճույճ, շամբուտ, անպետք
3) Մանվել, զամբյուղ, անբարիշտ, անպարփակ
4) անբարյացակամ, բանբեր, անբասիր, անպարկեշտ

33. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ.

1) հեղեղել, ամպհովանի, ընհուպ, ապաշխարանք
2) արհավիրք, հռհռալ, չնաշխարհիկ, սուրհանդակ
3) հեղեղուկ, առհավատչյա, ժպիրհ, դազգահ
4) խորհրդավոր, արգահատելի, հայթհայթել, դժպատեհ

34. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գվում զ.

1) փոթրկահույզ, ծխնելույզ, բզկտել, մզկիթ
2) հյուսկեն, Վարդգես, Մանազկերտ, բազկերակ
3) կզաքիս, հիպնոս, Թավրիզ, կորզել
4) վզկապ, Հազկերտ, դիակիզարան, Թիֆլիս

35. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յա.

1) վայրկյան, առօրեականան, բարյացակամ, ատյան
2) պատանյակ, Էլիա, Եղիա, ալյակ
3) հրեա, կրիա, Ազարիա, մատյան
4) ոսպնյակ, շուրջերկրյա, Եպրաքսյա, միմյանց

36. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում իա.

1) բամիա, խավիար, Իտալիա, հեքիաթ
2) Ռոզալյա, կրիա, Եղիա, մատյան
3) օվկիանոս, միայն, հիանալի, անցյալ
4) փասյան, մետաղյա, Անանիա, ֆրանսիացի

37. Բառերից քանիսո՞ւմ երկհնչյուն կա.

այծյամ, բարյացակամ, թռչուն, ուխտադրուժ, ակնաբույժ, աներևութանալ, միմյանց, պտուտակ:

2) չորսում

38. Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա.

1) ընդդիմադի, ուղղակի, երկկենցաղ, հովեկ
2) մրրկահողմ, անդորրավետ, չորրորդ, խորազնին
3) տարական, վազքուղի, իններորդ, բերրի
4) ուղղություն, տանջալլուկ, հովվերգություն, երրորդ

39. Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա.

1) քննախույզ, վշտալլուկ, խճուղի, բերրիություն
2) ուղղալար, հակընդդեմ, մրրկաշունչ, հովվերգություն
3) գործուղում, բուդդայական, ուղղափառ, հելլեն
4) օրրան, տարերք, ուղղակի, տարրալուծել

40. Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա.

1) մրրկահավ, Ջեմմա, այբբենարան, Մեքքա
2) այլատար, հովասուն, բալլադ, մոլլա
3) , հովվական, Վիեննա, ֆինն
4) միատարր, տարրալուծել, ուղղեգրություն, բերրի

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started