Սակեի Պատմությունը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում սակե խմիչքը, հայտնի է գրեթե բոլորին։ Շատերը կարծում են, որ այն բրնձից պատրաստված օղու բազմատեսակ է։ Սակայն, դա այդպես չէ։ Իրականում սակեն ոչ միայն օղի չէ, այն ալկոհոլային խմիչքների առանձին ուղղություն է։

Սակեի պատմությունը հաշվվում է ոչ մեկ հարյուր տարի և իր սկիզբն առնում է, իհարկե, Ճապոնիայում։ Խմիչքի իրական անվանումը «նիխոնսյու» է։ Իսկ մեզ հայտնի «սակե» բառը տեղական ճապոնական խոսելաոճ է՝ այնպես, ինչպես Ռուսաստանում օղին կարող է անվանվել «беленькая» կամ «горькая»։ Բայց քանի որ աշխարհում ավելի շատ արմատավորվեց «սակե» անվանումը, խմիչքն սկսեցին վաճառել այդ անվանումով։

Ալկոհոլային խմիչքը պատրաստում են բրնձի ֆերմենտացիայի կամ խմորման ճանապարհով։ Քանի որ արտադրությունում կիրառվում է պաստերիզմացման գործընթացը, այլ ոչ թե թորման, ուստի խմիչքը կարելի է դասել ավելի շուտ գարեջրի կատեգորիային, քան օղու։ Ավելին, սակեում անսովոր խմորում է տեղի ունենում, դրան հատուկ տերմինով են անվանում՝ բորբոսային խմորում, որն ավելի ճիշտ է։

Սակեյի պատմության մեջ գրանցվել է մի հետաքրքիր փաստ` նախկինում գոյություն է ունեցել ավանդական շեթոդ , ըմպելիք պատրաստելու համար , որն ունի իր առանձնահատկությունը. խմորման գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ էր ծամել բրնձի հատիկները բերանում և թքել տարայի մեջ: Այդպես էին վարվում դեռ երկու հազար տարի առաջ՝ սակե պատրաստող վարպետները:

Այնուամենայնիվ ըմպելիքի բաղադրատոմսը Ճապոնիայի բնակիչները չեն հորինել, նրանք միայն հիմք են ընդունել Չինաստանում բրնձի գարեջրի պատրաստման սկզբունքները, դրանք լրացնելով, որ սակեն ավելի ուժեղ դառնա և տարբերվի իր առանձնահատուկ համով:

Պատմության մեջ առաջին սակեն նախատեսված էր միայն կայսեր և միապետների համար։ Սովորական բնակչության մեջ սակեն տարածում գնավ միայն X դարում։ Զանգվածային արտադրության համար օգտագործվել է կորձի կաղապարը, որը ճապոնացիներին ազատեց խմիչքի համար բրնձի հատիկներ ծամելու անհրաժեշտությունից, ինչպես նաև գործընթացն ավելի հիգիենիկ դարձրեց: XVII դարից սկսվում է սակեյի արտահանումը եվրոպական երկրներ։

Կա մի տեսություն, որ սակեն տաք են ըմպում։ Իսկապես , կարելի է և այդպես։ Չնայած , ճապոնական ասացվածքն ասում է `«Լավ սակեն խմիր սառը։ Վատը ` տաք»։ Այսպիսով, տաքացրած սակեն համարվում է ոչ այնքան լավ որակի խմիչք, ինչն էլ ցանկանում են թաքցնել։

Հետաքրին այն է, որ Ճապոնիայում սակեն ավելի նախընտրելի է, քան այլ եվրոպական ալկոհոլային խմիչքները։ Ամենից շատ բրնձի «օղին» պահանջարկ ունի Ֆրանսիայում և Միացյալ նահանգներում։

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝ История саке

Յոգուրտի պատմությունը

XX հարյուրամյակի վերջին Ռուսաստանի բնակիչները կարողացան զգալ յոգուրտի համը պլաստիկ բաժակներում, որոնք զարդարված էին վառ գույնի պիտակներով։ Բայց սխալ կլիներ ասել, որ յոգուրտը նախկինում անհայտ, նոր ապրանք է։ Յոգուրտի հայտվելու պատմությունն սկսվել է 7000 տարի առաջ։

Դժվար է ասել, թե ով է առաջինը պատրաստել այն։ Յոգուրտի մասին տեղեկությունները պահպանվել են տարբեր ժողովուրդների մոտ և նրանք բոլորը խոսում են գրեթե նույն ժամանակաընթացքի մասին։

Թուրք ժողովուրդները յոգուրտն անվանում էին «սպիտակ թթվածին» և իրենց կուռքերին շռայլելու համար նրանք այն զոհաբերում էին նրանց։ Յոգուրտի մասին գիտեր նաև քոչվոր ժողովուրդը, որը կաթի տեղափոխման համար օգտվում էր կենդանիների կաշվից պատրաստված անոթներից։ Այդ տեղափոխությունների ընթացքում կաթի մեջ բակտերիաներ էին ընկնում՝ առաջացնելով խմորում և թթվածին։ Երկար ճանապարհին կենդանիներն անընդմեջ շարժվում էին, կաթը անոթներում խառնվում էր, իսկ արևի ճառագայթները տաքացնում էին այն․այդպիսով էլ ստացվում էր յոգեւրտը։ Հնդկաստանում այդ մթերքը ստանում էին այլ ճանապարհով․կաթը մեկ անոթից մյուսն էին տեղափոխում օգտագործելով կոշտ տնական կտավ

Յոգուրտի պատմության մեջ լուրջ դեմք դարձավ նոբելյան մրցանակակիր Իլյա Իլյիչ Մեչնիկովը։ Նա իրեն նվիրել է կաթնամթերքի ուսումնասիրությանը , դե այդ թվում նաև յոգուրտի։ Հետևելով Բալկանների ապրելակերպին , Մեչնիկովը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ նրանք ըմպում էին յոգուրտ կոչվող խմիչքը և հայտնի էին իրենց երկարակեցությամբ։ Գիտնականին հաջողվեց բացահայտել դրան նպաստող մանրեները։ Հենց նրա կողմից են բացահայտված յոգուրտային բակտերիաները` Lactodacillus bulgaricus և Streptococcus thermophilus.

Իսկական թագավորական փառք յոգուրտը ստացավ 1501թ, Ֆրանսիայի արքա ` Ֆրանսուայի հիվանդության ժամանակ։ Պալատական բժիշկները, բոլոր դեղերը փորձելուց հետո, կանխատեսել էին նրա մահը։ Եվ այդ ժամանակ բժիշկներից մեկը խորհուրդ տվեց արքային ամենօրյա յոգուրտի օգտագործում։ Արքան բուժվեց։ Ֆրանսուսյի հրամանով պալատում սկսեցին պահել ոչխարների հոտ , որպեսզի միշտ ունենան թարմ այծի կաթ, յոգուրտ պատրաստելու համար։

Մեչնիկովի պնդմամբ ՝ Ռուսաստանում 20-րդ դարի սկզբին, սկսեցին արտադրել շիճուկ՝ ոչխարի թթու կաթից, բուլղարական բաղադրատոմսով: Այն ժամանակ հնարավոր էր գնել այդ՝ ինչպես մյուս դեղամիջոցները, միայն դեղատանը:

XX դարի 30-ական թվականներին իսպանացի Իսահակ Կարասոն ՝ «Danone» կաթնամթերքի կայսրության հիմնադիրը, կարողացավ լակտոբակտերիաների արտադրության լիցենզիա ստանալ Պաստերի ինստիտուտում, որտեղ Մետչնիկովն իրականացնում էր իր աշխատանքը: Դրանից հետո յոգուրտը կարելի էր գնել ոչ միայն դեղատանը, այժմ այն վաճառվում էր նաև խանութներում: Մինչև յոգուրտը չէր ենթարկվում ջերմային մշակման, այն պարունակում էր կենդանի օգտակար միկրոօրգանիզմներ:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝ История йогурта

Kinder-Surprise-ի ստեղծման պատմությունը

Խոսելով «Kinder-Surprise»-ի ստեղծման պատմության մասին` միանշանակ նախ պետք է պատմել, թե ինչպես է զարգացել շոկոլադե արտադրանք պատրաստող մեծ իտալական «Ֆերերո» ընկերությունը: Ընկերության տարեկան շրջանառությունն այժմ կազմում է ավելի քան 6 միլիարդ եվրո, բայց այն միանգամից չէ այսպիսի հսկայական դարձել: Նրա պատմության արմատները գտնվում են անցյալ դարում, քառասունական թվականներին, երբ ամբողջ աշխարհին անհանգստացնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Պիետրո Ֆեռերոն եղել է առաջին առևտրի կետի հիմնադիրը Թուրին քաղաքում (Իտալիա): Նրա հիմնած գործը խթան հանդիսացավ ընկերության հետագա զարգացման համար, որը կարողացավ աշխարհին նվիրել շատ համեղ քաղցրավենիք (դրաժե՝ «Tic-Tac», «Nutella»՝ շոկոլադե մածուկ, «Kinder Surprise»՝ ձվիկներ, «Rafaello»՝ քաղցրավենիք): Պետք է նշել, որ այս բիզնեսը հիմնել է Պիետրոյի հայրը, ով փոքր հացաբուլկեղենի խանութ ուներ: Նա էլ փոխացել էր խանութը որդուն 1930թ-ին: Բայց Պիետրոն ձգտում էր ավելի հետաքրքիր և գրավիչ գործի: Եվ հետագայում սովորական հացաբուլկեղենի խանութը նա կարողացավ վերածել հրուշակեղենի խանութի:

Եվ հենց այստեղ Ֆերերոն բացահայտեց իր տաղանդը: Լինելով հրուշակագործ՝ նա սիրում էր փորձեր կատարել սննդամթերքով, իսկ նրան ցանկացած հարցում օգնում էր իր կինը: Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմը զույգին ստիպեց տեղափոխվել Իտալիայի հյուսիս: 1942 թ.-ին Ալբա քաղաքում զույգը վերաբացեց հրուշակեղենի խանութ: Այնտեղ նրանք շարունակեցին իրենց փորձերը՝ հորինելով նորանոր քաղցր ուտեստներ:

Նոր վայրում Ֆերերո ընտանիքի հրուշակեղենը խլացուցիչ հաջողության հասավ, այնուհետև լուրերը տարածվեցին ամբողջ Իտալիայում: Դե, ժամանակի ընթացքում էլ համեղ քաղցրավենիքի մասին ամբողջ աշխարհն իմացավ: 1946 թվականին Ալբայում բացվեց Ֆերերոյի առաջին գործարանը: Ընկերությունը 10 տարի անց գնաց Իտալիայի սահմաններից դուրս ՝ Գերմանիայում բացելով իր ներկայացուցչությունը:

Իսկ հիմա «Kinder Surprise»-ի ՝ մանկական հայտնի համեղ զվարճանքի ստեղծման պատմության մասին: «Ձվի մեջ խաղալիք» դնելու գաղափարը չի կարելի նոր կոչել: Չէ որ, դեռ ԽՍՀՄ-ում նախապատերազմյան տարիներին երեխաներին գնում էին քաղցրավենիք, որն անվանում էին «շոկոլադե ռումբ», որոնց ներսում երեխաները գտնում էին սրտիկներ, փայտե տիկնիկներ և այլ փոքրիկ իրեր, ինչը նրանց ուրախացնում էր: Բացի այդ, Իտալիայում կա մի հին ավանդույթ. այնտեղ, Զատիկի տոնին թխում էին խմորեղեն, որը նման էր ձվի, իսկ դրա ներսում դնում էին փոքրիկ անակնկալ (մետաղադրամ կամ խաղալիք):

24-ամյա Միկելե Ֆերերոն՝ Պյետրոի որդին, ով ընտանեկան բիզնեսի հաջորդողը դարձավ, այս ավանդույթը ընդունեց որպես հիմք: Եվ քանի որ փոքր տարիքից նա հրաժարվում էր կաթ խմել, որոհտեև չէր սիրում, մի հետաքրքիր միտք առաջացավ: Նա որոշեց ստեղծել մանկական քաղցրավենիք, որում կաթի պարունակությունը կբարձրացվի մինչը 42 %: Այդ ժամանակներից էլ իր ճանապարհորդությունը սկսեց մանկական հրուշակեղենի «Kinder» շարքը:

Անակնկալներով ձվիկը նույնպես որոշվեց «Kinder» շոկոլադից պատրաստել։ Դրանք սկսեցին արտադրվել 1974թ․-ին ՝ սպիտակ և կաթնային (երկշերտ) շոկոլադից: Միջուկը դեղին պլաստիկ պարկուճ էր, որը նման էր իսկական ձվի դեղնուցի: Ֆերերո ընտանիքն անմիջապես արտոնագրեց իրենց գյուտը: Բայց մի շարք խաղալիքներ ստեղծելու գաղափարը, որոնք կարող են տեղադրվել պլաստիկ ձվի մեջ, պատկանում է շվեյցարացի արդյունաբերական դիզայներ Հենրի Ռոթին: «Kinder Surprise» շարքի շատ խաղալիքներ, հատկապես նախնական խաղերը, նրա գաղափարներն են:

Մեծ հերթ էր առաջացել, երբ «Kinder Surprise»-ը առաջին անգամ հայտնվել էր ցուցափեղկերին։ Ընդամենը մեկ ժամվա ընթացքում վաճառվեց առաջին խմբաքանակը։ Թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները շտապեցին հավաքել «Kinder-Surprise»-ի պարունակությունը: Ձեռքով ներկված որոշ խաղալիքների գինը հասնում էր 500 դոլլարի (եթե հատկապես նմուշը հազվագյուտ էր)։ Հայտնի է մի դեպք, երբ 2007 թ.-ին eBay աճուրդում 30 000 եվրո տրվեց 90,000 խաղալիքներից բաղկացած հավաքածուի համար:

«Ferrero» մանկական բոլոր ապրանքներն արտադրվում են «Kinder» ապրանքանիշի ներքո: Ուստի, շոկոլադե ձվի անվանումը պետք է պարունակի «kinder» բառը: Բայց «surprise» բառը՝ անվան երկրորդ մասը համապատասխանում է նրա անալոգին, բայց միայն այն երկրներում, որտեղ իրականացվում է նրա վաճառքը։ Օրինակ՝ «Kinder Uberraschung» շոկոլադե ձվերը արտադրում է «Ferrero»–ն Գերմանիայում, «Kinder Sorpresa»–ն արտադրվում են Իսպանիայում և Իտալիայում, «Kinder Surpresa»–ն՝ Բրազիլիայում և Պորտուգալիայում, «Kinderoverraskelse»–ը՝ Նորվեգիայում և Շվեյցարիայում, «Kinder Surprise»–ը՝ Անգլիայում, «Kinder-Surprise»՝ Ռուսաստանում: Իր գոյության 30 տարվա ընթացքում «Kinder Surprise»-ը վաճառել է շուրջ 30 միլիարդ շոկոլադե ձու:

Թարգմանեցին՝  էլեն Պողոսյանը,  Գոհար Մավյանը և  Էլինա Սիմոնյանը
Աղբյուրը՝ История «Киндер-Сюрприза»

История йо-йо

Այսօր մենք կխոսենք մոլորակի ամենահին խաղալիքներից մեկի մասին: Սովորական տիկնիկի հետ միասին,այդպիսին է համարվում յոյոն է: Այն բաղկացած է երկու միացված սկավառակներից, որոնց միջև պարան է փաթաթվում: Պարանի մի ծայրը հենց խաղալիքի վրա է, իսկ մյուսը ամրացված է մատի վրա: Իներցիոն ուժերի օգնությամբ, օգտագործելով Մաքսվելի ճոճանակի սկզբունքը, սկավառակը պտտվում է մինչև վերջ, ապա նվագարկչի որոշակի ջանքերով վերադառնում է իր նախկին դիրքին:

This image has an empty alt attribute; its file name is f5652d3ee4755161bded1f3079bbe368.jpg

Թվում է, թե այս հասարակ բանը պետք է արագ ձանձրացնի, բայց արդյունքն այլ է: Յոյոն աշխարհում այնքան հայտնի և տարածված է, որ ստեղծվել են հատուկ ուսումնական դպրոցներ, դասընթացներ, անցկացվում են մրցումներ և առաջնություններ, ինչպես նաև ակումբներ կան նրանց համար, ովքեր պարզապես սիրում են այս խաղը և այս ոլորտի մասնագետների համար:

This image has an empty alt attribute; its file name is fd029de2772907a89b4d48c657a167d0.jpg

Այսօր յոյո խաղալիքը պատկանում է հմտության խաղալիքի կատեգորիային, ինչը նշանակում է կառավարման հատուկ հմտությունների անհրաժեշտություն: Ուղղակի սկավառակը պտտեցնելը և այն իր սկզբնական դիրքին․ այս հնարքը սկսնակի համար է: Իրականում, մասնագետները կարող են հրաշքներ գործել այս առարկայի հետ, ցույց տալ զարմանալի պատկերներ՝ օգտագործելով պարանը և խաղալիքի շարժումը: Տպավորություն է, որ ինչ-որ հնարք կամ անիրական հնարք է տեղի ունենում: Բայց իրականում դա կախված է այն խաղացողի հմտություններից և կարողությունից, որը շատ երկար է աշխատել դրա վրա:

This image has an empty alt attribute; its file name is c2260717aea85262d62a53ee075e77cb.jpg

Յոյոյի պատմությունը սկսվում է դեռ 2500 տարի առաջ Հին Հունաստանում: Այս փաստը հաստատվում է մեր ժամանակներում հասած ծաղկամանի միջոցով, որի վրա պատկերված է մարդ յոյոյով : Բացի այդ, հայտնաբերվել են նմանատիպ կավե խաղալիքներ՝ պատրաստված նույն ժամանակներում: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ յոյո խաղի ծննդավայրը կա՛մ Հին Չինաստանն էր, կա՛մ Ֆիլիպինները, քանի որ այնտեղ այդ առարկան օգտագործվում էր որպես հատուկ զենք վայրի կենդանիներ որսալու համար, որի համար լարը հասնում էր մինչև 6 մետր երկարության: Եվ բացի այդ, ֆիլիպիներեն լեզվով յոյո նշանակում է մեր «այնտեղ-այստեղ» -ին նման մի բան:

This image has an empty alt attribute; its file name is b90e27d28aa951c2cfd5747534ad6c98.jpg

Յոյոյի պատմության զարգացման նոր փուլ սկսվեց 1866 թվականից: Այդ պահին Միացյալ Նահանգներում հայտնվեց խաղի նոր կառուցվածք, որը նախատեսում էր սկավառակի քաշի վերաբաշխում այնպես, որ դրա պտույտը ավելի երկար լինի: Այս գյուտարարների անուններն են Ջեյմս Գեյվեն և Չարլզ Գետրանկ: Նրանք արտոնագրեցին իրենց գաղափարը, բայց միայն Բանդելոռ անունով:

Յոյոն իր անունն ստացավ 1928 թվականին: Այդ ժամանակ հայտնվեց այս խաղալիքի արտադրության առաջին գործարանը, որը գտնվում է ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքում: Այն բացեց Պեդրո Ֆլորեսը, որը Ֆիլիպիններում գտավ այս խաղի նախատիպը և բերեց այն նահանգներ: Գործարանն ամեն օր արտադրում էր մոտ 300,000 յոյո: Ինչը վկայում է խաղի հսկայական հանրաճանաչության մասին:

This image has an empty alt attribute; its file name is 6cc8f973d6f43de09f61725f903a4eae.jpg

Յոյոյի խաղն անցած դարի 90-ականներին մեծ փոփոխությունների է ենթարկվել: Դա հիմնականում արտացոլվել է խաղալիքի ձևավորման մեջ: Այժմ նա հագեցած էր սիլիկոնե արգելակային սկավառակներով, առանցքակալներով, արտադրության նոր նյութերով և այլ հնարքներով: 90-ականներից էր, որ իր պատմության մեջ սկսվեց վերածննդի հաջորդ արդեն երրորդ փուլը, հայտնվեցին նոր դպրոցներ և յոյո խաղալու տեխնիկա:

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ ռուս-պարսկական պատերազմներ

  1. Ներկայացրեք Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։

XIX դ․ սկզբի դրությամբ Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Իրանի (Պարսկաստանի) միջև: Արևելյան Հայաստանի մեծագույն մասը ենթակա էր Իրանին և կազմված էր Երևանի, Նաիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից։ Արևելյան Վրաստանն ընդգրկող Քարթլի-Կախեթի թագավորության սահմաններում էին ներառված հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Ղազախի հարավային մասը (այժմյան Իջևանի շրջանը)։ Երևանի խանությունը հիմնականում ներառում էր Արարատյան դաշտն ու նրա հարակից շրջանները: Նրա կառավարիչ սարդարը ( հրամանատար ) օժտված էր ռազմավարչական մեծ իշխանությամբ: Ղարաբաղի խանությունը զբաղեցնում էր պատմական Արցախի տարածքը և Զանգեզուրի զգալի մասը: Հայ բնակչությունը ենթարկվում էր ազգային, կրոնական ու սոցիալական հալածանքների: Հատկանշական է, որ Երևանի ու Նախիջևանի խանությունների ավելի քան հազար բնակավայրերի մոտ մեկ երրորդն ամայի ու անմարդաբնակ էր: Արտագաղթող հայերի բնակավայրերը բնակեցվում էին քոչվոր մահմեդական ցեղերով:

2. Անդրկովկասի նկատմամբ ինչ նպատակներ ուներ Ռուսաստանը։ ինչպե՞ս և հայկական ի՞նչ գավառներ անցան Ռուսաստանին։Երբ և ինչ պայմաններով կնքվեց Գյուլիստանի հաշտության պայմանգիրը։

Հայ ազատագրական շարժման գործիչների մոտ գնալով խորանում էր այն համոզմունքը, որ հարևան Ռուսաստանի օգնությամբ հայ
ժողովուրդը կկարողանա ազատագրվել թուրքական և պարսկական տիրապետությունից, վերականգնել իր պետականությունը կամ ձեռք բերել ինքնավարություն: XIX դ. սկզբին Ռուսական կայսրությունը, օգտագործելով Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդների, առաջին
հերթին հայերի ազատագրական ձգտումները, սկսեց իրականացնել երկրամասը գրավելու իր վաղեմի ծրագիրը: 1801 թ. ռուսական արքունիքը Արևելյան Վրաստանը բռնակցեց Ռուսաստանին։ Վրաց թագավորության հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական գավառներ Լոռին, Փամբակը, Շամշադինը: Պարսկաստանը ոչ միայն չհաշտվեց Այսրկովկասում ռուսական ազդեցության տարածման հետ, այլև ձգտում էր ռուսներին հետ մղել Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս:
Վրաստանում տեղակայված ռուսական զորքերը 1804 թ. սկզբին դիմում են ռազմական գործողությունների և գրավում Գանձակը (Գյանջա)։ Սկսվում է ռուս պարսկական պատերազմ (1804 – 1813 թթ.)։ Հունիսի վերջին էջմիածնի մոտ պարսից գահաժառանգ Աբաս–Միրզայի զորքերի պարտություն են կրում ռուսներից: Ռուսների ռազմական հաջողություններն անհանգստացնում են Ֆրանսիային, Անգլիային և Օսմանյան կայսրությանը, որոնք ձգտում են ընդհանուր դաշինք
ստեղծելու է Ռուսաստանի դեմ: Այդ ամենը 1996 թ. վերջին հանգեցնում է ռուս–թուրքական պատերազմի (1806–1812 թթ.): Թուրքերի հետ 1812 թ. հաշտություն կնքելուց և Նապոլեոնին ջախջախելուց հետո ռուսներն Անդրկովկասում անցնում են պարսիկների դեմ հարձակման և մի շարք հաղթանակներ տանում։ 1813 թ. հոկտեմբերի`12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր: Ի թիվս այլ տարածքների՝ Ռուսաստանին է անցնում նաև Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը: Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ Պարսկաստանի տիրապետության տակ:

3. Ներկայացրեք հայերի մասնակցությունը 1804-1803թթ․ ռուս-թուրքական պատերազմին:

XIX դ. սկզբին Անդրկովկասի համար մղված պատերազմներում Ռուսաստանի հաջողությունների մեջ հայերն ունեցան ծանրակշիռ ներդրում։ Նրանց ստեղծած աշխարհազորային ջոկատներն ինքնապաշտպանական մարտեր էին մղում իրենց բնակավայրերի համար և մասնակցում էին ռազմական գործողություններին։ Ռուսներին մեծ օգնություն է ցույց տալիս Գյուլիստանի մելիք Աբովի որդու՝ Ռոստոմ (Ռուստամ) բեկի գլխավորած հայկական հեծյալ ջոկատը: Պարսկական հրոսակախմբերի դեմ Բորչալուում, Ղազախում և Շամշադինում հերոսաբար մարտնչում էր Գրիգոր վարդապետ Մանուչարյանի գլխավորած 500-հոգանոց հեծյալ ջոկատը: Անվեհեր հոգևորականը
պարգևատրվում է Գևորգիևյան 4-րդ աստիճանի խաչով: Ռուսներին հայության ցույց տված ռազմական և նյութական աջակցությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի դրսևորումներից էր:

4. Ներկայացրեք 1806-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմի ընթացքը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Երևանի գրավումը։

Գանձակի (Ելիզավետպոլ) մոտ սելտեմբերի 13-ին տեղի է ունենում ավելի
մեծ ու վճռական ճակատամարտ: Գեներալ Ի. Պասկևիչի գլխավորած 8-հազարանոց զորքը ջախջախիչ հարված է հասցնում Արաս Միրզայի 35–հազարանոց զորքին և դուրս շպրտում գրավված շրջաններից։ 1827 թ. գարնանը ռուսական զորքերն անցնում են վճռական հարձակման։
Պատերազմական գործողությունները ծավալվում են Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում: Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը:
Ռուսական զորքի նորանշանակ հրամանատար Ի. Պասկևիչը գեներալ Ա. Կրասովսկու դիվիզիան թողնում է՝ Երևանի բերդը պաշարված պահելու համար, իսկ ինքը հետապնդում է Աբաս–Միրզայի զորքերին և գրավում Նախիջևանը: Արաս–Միրզան գաղտագողի հարձակվում է Էջմիածնի կայազորի վրա: Ներսես Աշտարակեցին կազմակերպում է Էջմիածնի պաշտպանությունը և օգնություն խնդրում Արազածի Ճամբարում՝ գտնվող գեներալ Կրասովսկուց։ 1827 թ, օգոստոսի 17-ին Օշականի և Էջմիածնի միջև ընկած վայրում տեղի է ունենում կատաղի ճակատամարտ: Վճռական պահին պարսիկների բանակում ծառայող թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանն իր հրանոթի փողն ուղղում է դեպի պարսկական զորքերը և խուճապ առաջացնում՝ հնարավորություն տալով ռուսներին կոտրելու հակառակորդի դիմադրությունը և մտնելու Էջմիածին: Հակոբը դիմում է փախուստի, բայց պարսիկները բռնում են նրան և խոշտանգում։ Հերոսը հրաշքով կենդանի է մնում: Ոուսական կառավարությունը նրան պարգևատրում է և նշանակում ցմահ տարեկան թոշակ: 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավում են Սարդարապատը, նորից պաշարում Երևանի բերդը: Հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական
զորքերը և հայ կամավորները սրընթաց գրոհով մտնում են Երևանի բերդ: Երևանի գրավումը ռուսական զորքերի ամենամեծ հաղթանակն էր 1826–1828 թթ. ռուս-պարսկական պատերազմում:

5. Ներկայացրեք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

Ո-ուսական զորամասերը շուտով անցնում են Արաքս գետը և հոկտեմբերի
13–ին մտնում Թավրիզ: Մինչև 1828 թ. սկզբները ռուսական զորքերը գրավում են Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարժվում դեպի Թեհրան: Շահը ստիպված հաշտություն է խնդրում։ 1828 թ. փետրվարի 10–ին Թավրիզ–Թեհրան Ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվում է
հաշտության պայմանագիր: Արևելյան Հայաստանի ևս մի մեծ հատված` Երևանի և Նախիջևանի խանությունները, անցնում են Ռուսաստանին: Սակայն Արաքս գետից հարավ ընկած պատմական Պարսկահայքի և Ատրպատականի գավառները վերադարձվում են պարսիկներին:

6. Ի՞նչ սպասելիքներ ունեին հայերը 1826-1828 թթ․ պատերազմից։ Ներկայացրե՛ք կամավորական շարժման ընթացքը:

1827 թ. սկզբներին, երբ ռուսական զորքերը պատրաստվում էին գրավելու Երևանը, Ներսես Աշտարակեցին և գրող, մանկավարժ Հարություն
Ալամդարյանը հայրենասիրական կոչերով դիմեցին երկրամասի հայությանը: Հայրենիքի ազատության գաղափարով տոգորված` բազմաթիվ երիտասարդներ ցանկություն հայտնեցին ռուսական զորքի հետ մասնակցելու հարձակմանը: 1827 թ. գարնանը Թիֆլիսում,Արցախում
և այլ վայրերում կազմակերպվում են կամավորական գումարտակներ (պրուժինաներ)։ Համընդհանուր ոգևորության պայմաններում աճում էր հայ կամավորականների թիվը: Ռուսական իշխանությունները, հայերին ոգևորելով, նպատակ ունեին միայն օգտագործելու նրանց ուժերը երկրամասը գրավելու համար:

История картофеля фри

«Կարտոֆիլ ֆրի» իրենից ներկայացնում է կարտոֆիլի ձողիկներ, տապակված շատ յուղի մեջ: Ավելի հաճախ դրա պատրաստման համար օգտագործվում են հատուկ ուտեստներ` խորը տապակ, առանց որի արդեն դժվար է պատկերացնել ցանկացած խորտկարան, որտեղ առաջարկվում է այս ամենահայտնի ուտեստը:

This image has an empty alt attribute; its file name is istorija-kartofelja-fri-2.jpg

Տապակած կարտոֆիլի պատմությունը մի քանի վարկած ունի: Օրինակ ՝ անգլախոս երկրներում այս ուտեստը կոչվում է ֆրանսիական կարտոֆիլ կամ կարտոֆիլ ֆրի: Այնուամենայնիվ, կարտոֆիլ ֆրին չեն հորինել Ֆրանսիայում: Ենթադրվում է, որ նման կարտոֆիլը առաջին անգամ պատրաստվել է Բելգիայում 17-րդ դարի վերջին:

This image has an empty alt attribute; its file name is istorija-kartofelja-fri-5.jpg

Ըստ Բելգիայի բնակիչների հաստատմամբ, կարտոֆիլ ֆրին կամ, ինչպես իրենք են անվանում, «ֆրիտ», որն իրենց ազգային խոհանոցի սիրված կերակրատեսակներից մեկն է՝ առաջին անգամ պատրաստվել է Լյոժ քաղաքի մոտակայքում գտնվող Մոզ հովտում: Այս հովտի բնակիչները հաճախ տապակում էին ձուկ, որին որսում էին տեղի գետում: Ավելին, այն նախ կտրել են բարակ ձուլակտորների, ապա տապակել մեծ քանակությամբ յուղի մեջ: Այնուամենայնիվ, ձմռանը, երբ գետը սառել էր, և ձուկ չկար, հովտի բնակիչները ստիպված էին հրաժարվել իրենց սիրած ուտեստից: Եվ այդ ժամանակ բելգիացիների մոտ միտք առաջ եկավ՝ ձկան փոխարեն օգտագործել կարտոֆիլ: Կարտոֆիլի «ֆրիտ» անունը գալիս է ձեռնարկատիրական բելգիացի Ֆրիտ անունով: Հենց նա է, որ 1861 թ.-ին առաջին անգամ սկսեց վաճառել կարտոֆիլի կտորներ տապակած յուղով:

This image has an empty alt attribute; its file name is istorija-kartofelja-fri-6.jpg

Այսպիսով, որտեղի՞ց ծագեց «ֆրանսիական կարտոֆիլ» անունը: Դա տեղի է ունեցել ճակատագրական սխալի պատճառով: Բան այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորներն առաջին անգամ փորձեցին այս անսովոր ուտեստը ՝ շնորհիվ իրենց բելգիացի դաշնակիցների: Մեծ թվով բելգիացի զինվորներ Բելգիայի ֆրանսախոս հատվածից էին: Ուստի կարտոֆիլին ավելացվեց «ֆրանսիական»:

Այսքանով տապակած կարտոֆիլի առաջացման պատմությունն չի ավարտվում: Ճակատագիրը կարտոֆիլին երկրորդ հնարավորություն տվեց անցյալ դարի կեսերին ՝ այն հասցնելով երկաթգիծ: Գնացքը, որով Փարիզ էր մեկնում կարևոր քաղաքական գործիչ, հետաձգվեց երթուղու մեջ, և խոհարարները՝ ճաշը սպասարկող, ստիպված էին երկրորդ անգամ տապակել կարտոֆիլի կտորները: Արդյունքն ինքնին խոսեց. Կարտոֆիլը դարձավ ավելի խրթխրթան և համեղ: Ամենահայտնի պատրաստմանը ձևը կարտոֆիլ ֆրիի՝ դարձավ կրկնակի անգամ տապակել ձիթապտղի յուղով:

Եթե ​​խոսենք մեդալի մյուս կողմի, ավելի ճիշտ ՝ կարտոֆիլի մասին, ապա ավելի քիչ էնտուզիազմ կլինի: Քիմիական հավելումների (թունաքիմիկատներ և տարբեր խթանիչներ) առկայությունը ոչ միայն բացասաբար է ազդել արտադրանքի որակի վրա, այլև վնասել մարմնին: Ի վերջո արտադրանքի կտրուկ վատթարացմանը հանգեցրեցին նախապես վերամշակված, ապա սառեցված կարտոֆիլի օգտագործմանը, ինչպես նաև այն յուղի կրկնակի օգտագործումը, որի վրա այն տապակվել էր:

Ինչու է լռում ՄԱԿ-ը

Միավորված ազգերի կազմակերպության առաջխնդիրն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերությունները, հասնել միջազգային համագործակցության և այլն: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է:

Ինչու՞ է լռում ՄԱԿ-ը: Այս հարցը սկսեց հետաքրքրել հայության դեռևս երկու ամսի առաջ՝ 2020թ.-ի Սեպտեմբերի 27-ից երբ սկսվեց պատերազմական գործողություններ երկու պետությունների՝ Արցախի և Ադրբեջանի միջև: Արդյունքում տուժում էին միայն խաղաղ բնակիչները, ինչպես նաև երեխաները: Ըստ կանոնադրության ՄԱԿ-ը պարտավոր էր խառնվել ցանկացած պատերազմական գործողություններին, քանի որ արդյունքում տուժվում են նաև անմեղ մարդիկ:

Նշեմ մի քանի կանոներ, որոնք խաղտել էր Ադրբեջանը և այդ մասին ՄԱԿ-ը լռել է՝

  • 1. Առաջինը դա երրորդ( ավելորդ ) պետության ներխուժումներ էր պատերազմ՝ այս թվում սիրացի ահաբեկիչները, որը անթույլատրելի է պատերազմական գործողություններում: Եվ չմոռանք, որ երկրորդ աջակից պետությունը Ադրբեջանին՝ դա Թուրքիան է:
  • 2. Երկրորդը դա գերիների հետ և զինվորների հանդեպ կատարած տանջանքներն են, որի մասին քաջ իմանալով ՄԱԿ-ը պարզապես լռում էր:
  • 3. Երրորդը ամենասարսափելին է: ՄԱԿ-ը իմանալով որը արդյունքում տուժվում են երեխանները՝ չցուցաբերեց այն օգնությունը որը պետք է կատարավեր: Մինչ այդ՝ ՄԱԿ-ի աջակից ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ որը զբաղվում է երեխանների իրավունքների պահպանմամբ, հանդիպեց միայն Գանձակում բնակվող երեխաների հետ, որտեղ երեխաներին ավելի քիչ վնաս էր հասցվել, քան մնացած բնակավայրերում և ընդհանրապես ընտանիքներին:
  • 4. Չորրորդը դա քիմիական զենքերի օգտագործումներ էր, որի արդյունքում Արցախի և հարակից տարածքների անտառների մեծ մասը սկսվեցին այրվել: Նշեմ որ այս զենքերը նույնպես անթույլատրելի է պատերազմական գործողություններում:

Այսպես շարունակ… Կան բազում հարցեր որոնք մենք՝ հայերսը ցանկանում ենք տալ ՄԱԿ-ին իմանալու համար արդյոք այս 45-ի օրերի ընթացքում ինչու ոչինչ չարեց հայերին մի փոքր օգնելու համար: Ինչու չկանգնեցրեց այս պատրեազմը որտեղ տուժվեցին 5000-ից ավելի անմեղ և քաջ զինվորներն և ինչու չէ նաև խաղաղ բնակիչներ:

Compañeros. Curso de español

Ejericico 4 ( Verdadero o falso? (V/F) )

  1. El español es hablado por 50000000 de personas. (F)
  2. El español es la lengua oficial de la mayoría de los países dudamericanos. (V)
  3. El español es la lengua oficial de EEUU. (F)

Ejericico 1 ( Completa las frases con la forma correspondiente del verbo ser. )

  1. ¿De donde sois vosotros?
  2. Gabriela y su familia son argentinos.
  3. Este chico es mi vecino.
  4. Yo soyenfermera.
  5. Alfonso y yo somos de Madrid.
  6. Vosotros sois los primeros de la lista.

Ejericico 2 ( Completa el mensaje de Cristina con las formas adecuadas del verbo ser. )

Me llamo Cristina y soy de Madrid. Estos de la foto son mi amiga Rosa y mi amigo Dani. Nosotros somos compañeros de clase y vecinos. !Tú eres nuestra nueva amiga! Un saludo, Cristina

Ejericico 4 ( Forma el plural de los siguientes grupos de palabras. )

  1. El profesor alto-la profesora alta-los profsores altos-las profesoras altas
  2. la pizzara verde-las pizzaras verdes
  3. la mano grande-las manos grandes
  4. la niña pequeña-el niño pequeño-las niñas pequeñas-los niños pequeños
  5. la caja fuerte-las cajas fuertes
  6. el ordenador nuevo-los ordenadores nuevos

Ejericico 5 ( Ahora escribe el plural de las siguientas frases, como en el ejemplo. )

  1. Este boligrafo es rojo. Estos boligrafos son rojos.
  2. Este libro es azul. Estos libros son azules.
  3. Esta silla es verde. Estas sillas son verdes.
  4. Esta casa es blanca. Estas casas son blancas.
  5. Esta pizzara es gris. Estas pizzaras son grises.
  6. Este lapiz es marron. Estos lapizes son marrones.

Ejericico 3 ( ¿Veradero o falso? )

  1. Graciela es francesa. (falso)
  2. Buenos Aires es una ciudad de Argentina. (verdadero)
  3. Julia vive en la Plaza Mayor. (verdadero)
  4. Julia y Graciela son compañeras. (verdadero)

Ejericico 1 (Completa las frases con la forma correspondiente del verbo ser.)

  1. Alberto y Juan son colombianos.
  2. Maria es la primera de la lista.
  3. Carlos y yo somos vecinos.
  4. ¿Tu eres peruana?
  5. Yo soy el capitan del equipo.

Բուլինգ

Բուլիինգը կամ ահաբեկչությունը, որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։ «Բուլիինգ» տերմինն առաջին անգամ գործածվել է 1530 թվականից՝ սկզբնապես նշանակելով «սիրելի», ապա տարբեր ձևափոխություններից հետո, իր ներկայիս իմաստը ստացել է 1710 թվականից։

Rebecca1917version.jpg

Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։ Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների՝ կիբեր բուլիինգ — ֆիզիկական բուլիինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով: Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատակի ձևավորման վրա։

Դիտելով մի շարք դեպքեր, տեսնում ենք, որ բուլիինգը ամենուր է՝ տանը դպրոցում, ինչու չէ նաև աշխատավայրում, բակում։ Խոսենք բուլերների մասին։ Բուլեր դառնում են այն մարդիկ ովքեր իսկապես կարիք են զգում ինքնահաստատման, և երբեմն որևէ մեկին վնասելու ցանկությունը լինում է հենց նախանձից։ Փորձերը ցույց են տվել, որ բուլերները հիմնականում լինում են այնպիսի ընտանիքներից, որտեղ օգտագործվում են ֆիզիկական ուժ, և նրանց ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել ուժի, բռնության միջով։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բուլերների (հիմնականում 6-9 դասարաններում) 60 տոկոսը արդեն քսանչորս տարեկանում գործած է լինում ամենաքիչը մեկ հանցանք։ Բուլիինգի զոհ դարձածները հիմնականում լինում են ոչ ապահովված ընտանիքներից, երբեմն նաև ծնողազուրկ, քանի որ նման մարդկանց վիրավորելը շատ ավելի հեշտ է: Բուլիինգի զոհ դարձած մարդիկ ունենում են վատ և տհաճ զգացողություններ, նրանք ունենում են ամոթի, վախի զգացում մտածւմ են, որ իրենք շատ վատն են, ունենում են շատ ցածր ինքնագնահատականը, նրանք չեն ցանկանում հաճախել դպրոց, սկսում են խուսափել հասարակական վայրերից, սկսում են հեռու մնալ հասարակությունից, փակվում են իրենց մեջ, որը կարող է հանգեցնել հոգեկան շեղումների, և այս ամենից ազատվելու միակ ուղին, ցավոք, նրանք գտնում են ինքնասպաության մեջ:

Շատ կարևոր է իմանալ, որ բուլիինգը արգելվում է օրենքով։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Կոլումբիան, Միչիգանը, Մոնտանան, Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան, բուլիինգը դատապարտում են օրենքով։ ԱՄՆ-ի քառասունհինգ նահանգները նույնպես ընդունել են հակաբուլիինգային օրենքներ։

Ejercicios

Página 9, Exercicios 5

  1. Me llamo Pablo, tengo doce años y soy madrileño.
  2. Yo soy Maria, tengo once años y soy colombiana, de Bogota.
  3. Este es mi amigo Diego. Tiene doce años y es andaluz, de Cordoba.
  4. Esta es mi amiga Fatima. Tiene once años y es marroqui, de Rabat.
  5. Esta es mi profesora de Ingles. Es Susan y es norteamericana.
  6. Mi profesor de Ciencias es Carlos, tiene veinticinco años y es catalan, de Barcelona.

Página 9, Exercicios 6

  1. La profesora se llama Raso.
  2. La ventana es grande.
  3. Yo me llamo Pedro.
  4. Tengo catorce años.
  5. Mi compañero es argentino.
  6. ¿Cuantos años tienes?
  7. ¿Como se llama tu compañero?
  8. Mis amigos se llaman Angel y Alicia.
  9. Mi profesor se llama Carlos y mi profesora se llama Ana.

Página 9, Exercicios 7

  1. el profesor-la profesora
  2. el compañero-la compañera
  3. el alumno-la alumna
  4. el cantante-la cantante
  5. el director-la directora
  6. el perro-la perra
  7. el estudiante-la estudiante
  8. el niño-la niña

Página 10, Exercicios 9

  1. Esta camarera es inglesa.
  2. Mi gata es negra.
  3. Mi compañero se llama Pablo.
  4. El doctor es muy alto.
  5. La leona es bastante grande.
  6. Mi amigo Lucho es peruano.
  7. Esta mona es inteligente.

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started