«Pepsi-Cola», կամ նույնի կարճ տարբերակը «Pepsi» — ոչ ալկոհոլային խմիչք , որը հայտնի է ամբողջ աշխարհին: Վաճառքի քանակով համարվում է Coca-Cola-ի հիմնական մրցակիցը արդեն քանի տարի: «Pepsi» բրենդի բոլոր իրավունքների սեփականատերը համարվում է ամերիկական «PepsiCo» ընկերությունը:

Pepsi-Cola-ի պատմությունը սկիզբ է առնում Հյուսիսային Կարոլինայում, Նյու-Բեռնում, որտեղ էլ առաջին անգամ պատրաստվել է: Այն ստեղծել է դեղագործ Կալեբ Բրեդհեեմը, 1890 թվականին: Իր խմիչկը Կալեբը անվանել է «Brad’s drink», իսկ 1898 թվականի, Օգոստոս ամսին, անվանափոխել է «Pepsi-Cola»-ի: 1903 թվական, Հունիսի 16, սա նոր ապրանքանիշի գրանցման ամսաթիվն է , որպես Pepsi-Cola: Կա մի վարկած, ըստ որի , այդ անվանումը «Pepsi»-ին, Կալեբ Բրեդհեեմը ստացել է անգլերեն «Dyspepsia», թարգմանաբար հետազոտություններ բառից:

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով, 1923 թվականին շաքարի գնի թանկացումը, բերեց PepsiCo ընկերության սննկացմանը: Ընկերթյունը ակտիվները ստիպված էր վաճառել: Երկրորդ անգամ ընկերությունը սննկացավ ութ տարի անց: 30-ական թվականներին դեպրեսիայի ժամանակ, PepsiCo-ն հաջողությամ հարձակում գործեց Coca-Cola ընկերության վրա, հենց իր շուկայական դիրքերում: Pepsi-ի շիշը, 12 ունց տարողությամբ (340,19 գրամմ) վաճառվում էր 5 ցենտով , այն դեպքում , երբ Coca-Cola-ի 6 ունց տարողությամբ շիշը, որը 2 անգամ քիչ է, նույնպես վաճառվում էր 5 ցենտով: Coca-Cola-ն իր խմիչքը այլ տարայով թողարկելու հնարավորություն չուներ, քանի որ ըմպելիք վաճառող սարքավորումները, ընդունում էին միայն 5 ցենտանոց կոպեկներ: 1939 թվականին Pepsi-Cola-ն հատկապես տարածվեց երեխաների շրջանում:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Pepsi-ն կարողացավ շրջանցել Royal Crown և Dr. Pepper ընկերություններին, բարձրանալով 2-րդ տեղ , առաջին տեղր զբաղեցնում էր Coca-Cola-ն: Pepsi-Cola-ն 50-ական թվականների սկզբում 5 անգան հետ էր մնում առաջատարներից: Coca-Cola-ի խմիչքը 1960 թվականին օգտագործում էին 2,5 անգամ ավելի հաճախ, քան Pepsi-ն, իսկ 1985 թվականին 1,5 անգամ:

Pepsi-Cola-ի պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից մեկը հանդիսացավ իր պատրաստման բաղադրատոմսի բացահայտումը: 1923 թվականից հետո , երբ ընկերությունը փլուզվեց, խմիչքի բաղադրատոմսը զրկվեց գաղտնիությունից: Սնանկացումը ձևակերպելու անհրաժեշտությունը, ստիպեց Կալեբ Դևիս Բրեդեմանին, որպես ընկերության սեփականատեր և Pepsi-ի ստեղծող, ներկայացնել օշարակի բաղադրատոմսը դաշնային դատավորին, այն էլ հաստատել երդումով, որ այդ տեղեկությունը հավաստի է:

Այսպիսինն է օշարակի բաղադրատոմսը, ճշգրիտ թարգմանությամբ.
Բաղադրություն. 7500 ֆունտ շաքարավազ, 1200 գալոն ջուր, 1/2 գալոն էթիլային սպիրտ, 5ունց նարնջի յուղ, 12 գալոն տապակած շաքար (կարամել), ֆոսֆորային թթու 58 ֆունտ տարողությամբ, 12 գալոն լայմի հյութ, 6 ունցի չափով կիտրոնի յուղ, 4 ունց դարչինի յուղ, 2 ունց մշկընկույզի յուղ, Pettigrain յուղ 1 ունց, 2 ունց Coriandrum յուղ: 2 ժամ այս ամենը խառնել, նախապես եռացնել շաքարով ջուրը:

1941 թվականին դրվել է Pepsi-ի ստեղծման սկիզբը ԽՍՀՄ-ում, դրան նպաստել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի եւ PepsiCo ընկերության նախագահ Դոնալդ Քենդալի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ տեղի ունեցած բանակցությունները վերաբվերել են տնտեսական համագործակցության հնարավորությանը: Համաձայնագրի շրջանակներում առևտրի պայմանավորվածությունը ԽՍՀՄ-ի և Միացյալ Նահանգների միջև է ձեռք բերվել 1972 թվականին: Սրա արդյունքում Pepsi-Cola-ի առաջին խմբաքանակը ԽՍՀՄ-ում սկսել են վաճառել 1973 թվականի ապրիլին, իսկ առաջին Pepsi-ի գործարանների կառուցումը ԽՍՀմ-ում սկսվել է 1974 թվականին (Առաջին գործարանը կառուցվել է Նովոռսիյսկիեյում):
