Բուլինգ

Բուլիինգը կամ ահաբեկչությունը, որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։ «Բուլիինգ» տերմինն առաջին անգամ գործածվել է 1530 թվականից՝ սկզբնապես նշանակելով «սիրելի», ապա տարբեր ձևափոխություններից հետո, իր ներկայիս իմաստը ստացել է 1710 թվականից։

Rebecca1917version.jpg

Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։ Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների՝ կիբեր բուլիինգ — ֆիզիկական բուլիինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով: Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատակի ձևավորման վրա։

Դիտելով մի շարք դեպքեր, տեսնում ենք, որ բուլիինգը ամենուր է՝ տանը դպրոցում, ինչու չէ նաև աշխատավայրում, բակում։ Խոսենք բուլերների մասին։ Բուլեր դառնում են այն մարդիկ ովքեր իսկապես կարիք են զգում ինքնահաստատման, և երբեմն որևէ մեկին վնասելու ցանկությունը լինում է հենց նախանձից։ Փորձերը ցույց են տվել, որ բուլերները հիմնականում լինում են այնպիսի ընտանիքներից, որտեղ օգտագործվում են ֆիզիկական ուժ, և նրանց ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել ուժի, բռնության միջով։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բուլերների (հիմնականում 6-9 դասարաններում) 60 տոկոսը արդեն քսանչորս տարեկանում գործած է լինում ամենաքիչը մեկ հանցանք։ Բուլիինգի զոհ դարձածները հիմնականում լինում են ոչ ապահովված ընտանիքներից, երբեմն նաև ծնողազուրկ, քանի որ նման մարդկանց վիրավորելը շատ ավելի հեշտ է: Բուլիինգի զոհ դարձած մարդիկ ունենում են վատ և տհաճ զգացողություններ, նրանք ունենում են ամոթի, վախի զգացում մտածւմ են, որ իրենք շատ վատն են, ունենում են շատ ցածր ինքնագնահատականը, նրանք չեն ցանկանում հաճախել դպրոց, սկսում են խուսափել հասարակական վայրերից, սկսում են հեռու մնալ հասարակությունից, փակվում են իրենց մեջ, որը կարող է հանգեցնել հոգեկան շեղումների, և այս ամենից ազատվելու միակ ուղին, ցավոք, նրանք գտնում են ինքնասպաության մեջ:

Շատ կարևոր է իմանալ, որ բուլիինգը արգելվում է օրենքով։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Կոլումբիան, Միչիգանը, Մոնտանան, Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան, բուլիինգը դատապարտում են օրենքով։ ԱՄՆ-ի քառասունհինգ նահանգները նույնպես ընդունել են հակաբուլիինգային օրենքներ։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started