- Ներկայացրեք Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։
XIX դ․ սկզբի դրությամբ Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Իրանի (Պարսկաստանի) միջև: Արևելյան Հայաստանի մեծագույն մասը ենթակա էր Իրանին և կազմված էր Երևանի, Նաիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից։ Արևելյան Վրաստանն ընդգրկող Քարթլի-Կախեթի թագավորության սահմաններում էին ներառված հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Ղազախի հարավային մասը (այժմյան Իջևանի շրջանը)։ Երևանի խանությունը հիմնականում ներառում էր Արարատյան դաշտն ու նրա հարակից շրջանները: Նրա կառավարիչ սարդարը ( հրամանատար ) օժտված էր ռազմավարչական մեծ իշխանությամբ: Ղարաբաղի խանությունը զբաղեցնում էր պատմական Արցախի տարածքը և Զանգեզուրի զգալի մասը: Հայ բնակչությունը ենթարկվում էր ազգային, կրոնական ու սոցիալական հալածանքների: Հատկանշական է, որ Երևանի ու Նախիջևանի խանությունների ավելի քան հազար բնակավայրերի մոտ մեկ երրորդն ամայի ու անմարդաբնակ էր: Արտագաղթող հայերի բնակավայրերը բնակեցվում էին քոչվոր մահմեդական ցեղերով:
2. Անդրկովկասի նկատմամբ ինչ նպատակներ ուներ Ռուսաստանը։ ինչպե՞ս և հայկական ի՞նչ գավառներ անցան Ռուսաստանին։Երբ և ինչ պայմաններով կնքվեց Գյուլիստանի հաշտության պայմանգիրը։
Հայ ազատագրական շարժման գործիչների մոտ գնալով խորանում էր այն համոզմունքը, որ հարևան Ռուսաստանի օգնությամբ հայ
ժողովուրդը կկարողանա ազատագրվել թուրքական և պարսկական տիրապետությունից, վերականգնել իր պետականությունը կամ ձեռք բերել ինքնավարություն: XIX դ. սկզբին Ռուսական կայսրությունը, օգտագործելով Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդների, առաջին
հերթին հայերի ազատագրական ձգտումները, սկսեց իրականացնել երկրամասը գրավելու իր վաղեմի ծրագիրը: 1801 թ. ռուսական արքունիքը Արևելյան Վրաստանը բռնակցեց Ռուսաստանին։ Վրաց թագավորության հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական գավառներ Լոռին, Փամբակը, Շամշադինը: Պարսկաստանը ոչ միայն չհաշտվեց Այսրկովկասում ռուսական ազդեցության տարածման հետ, այլև ձգտում էր ռուսներին հետ մղել Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս:
Վրաստանում տեղակայված ռուսական զորքերը 1804 թ. սկզբին դիմում են ռազմական գործողությունների և գրավում Գանձակը (Գյանջա)։ Սկսվում է ռուս պարսկական պատերազմ (1804 – 1813 թթ.)։ Հունիսի վերջին էջմիածնի մոտ պարսից գահաժառանգ Աբաս–Միրզայի զորքերի պարտություն են կրում ռուսներից: Ռուսների ռազմական հաջողություններն անհանգստացնում են Ֆրանսիային, Անգլիային և Օսմանյան կայսրությանը, որոնք ձգտում են ընդհանուր դաշինք
ստեղծելու է Ռուսաստանի դեմ: Այդ ամենը 1996 թ. վերջին հանգեցնում է ռուս–թուրքական պատերազմի (1806–1812 թթ.): Թուրքերի հետ 1812 թ. հաշտություն կնքելուց և Նապոլեոնին ջախջախելուց հետո ռուսներն Անդրկովկասում անցնում են պարսիկների դեմ հարձակման և մի շարք հաղթանակներ տանում։ 1813 թ. հոկտեմբերի`12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր: Ի թիվս այլ տարածքների՝ Ռուսաստանին է անցնում նաև Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը: Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ Պարսկաստանի տիրապետության տակ:
3. Ներկայացրեք հայերի մասնակցությունը 1804-1803թթ․ ռուս-թուրքական պատերազմին:
XIX դ. սկզբին Անդրկովկասի համար մղված պատերազմներում Ռուսաստանի հաջողությունների մեջ հայերն ունեցան ծանրակշիռ ներդրում։ Նրանց ստեղծած աշխարհազորային ջոկատներն ինքնապաշտպանական մարտեր էին մղում իրենց բնակավայրերի համար և մասնակցում էին ռազմական գործողություններին։ Ռուսներին մեծ օգնություն է ցույց տալիս Գյուլիստանի մելիք Աբովի որդու՝ Ռոստոմ (Ռուստամ) բեկի գլխավորած հայկական հեծյալ ջոկատը: Պարսկական հրոսակախմբերի դեմ Բորչալուում, Ղազախում և Շամշադինում հերոսաբար մարտնչում էր Գրիգոր վարդապետ Մանուչարյանի գլխավորած 500-հոգանոց հեծյալ ջոկատը: Անվեհեր հոգևորականը
պարգևատրվում է Գևորգիևյան 4-րդ աստիճանի խաչով: Ռուսներին հայության ցույց տված ռազմական և նյութական աջակցությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի դրսևորումներից էր:
4. Ներկայացրեք 1806-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմի ընթացքը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Երևանի գրավումը։
Գանձակի (Ելիզավետպոլ) մոտ սելտեմբերի 13-ին տեղի է ունենում ավելի
մեծ ու վճռական ճակատամարտ: Գեներալ Ի. Պասկևիչի գլխավորած 8-հազարանոց զորքը ջախջախիչ հարված է հասցնում Արաս Միրզայի 35–հազարանոց զորքին և դուրս շպրտում գրավված շրջաններից։ 1827 թ. գարնանը ռուսական զորքերն անցնում են վճռական հարձակման։
Պատերազմական գործողությունները ծավալվում են Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում: Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը:
Ռուսական զորքի նորանշանակ հրամանատար Ի. Պասկևիչը գեներալ Ա. Կրասովսկու դիվիզիան թողնում է՝ Երևանի բերդը պաշարված պահելու համար, իսկ ինքը հետապնդում է Աբաս–Միրզայի զորքերին և գրավում Նախիջևանը: Արաս–Միրզան գաղտագողի հարձակվում է Էջմիածնի կայազորի վրա: Ներսես Աշտարակեցին կազմակերպում է Էջմիածնի պաշտպանությունը և օգնություն խնդրում Արազածի Ճամբարում՝ գտնվող գեներալ Կրասովսկուց։ 1827 թ, օգոստոսի 17-ին Օշականի և Էջմիածնի միջև ընկած վայրում տեղի է ունենում կատաղի ճակատամարտ: Վճռական պահին պարսիկների բանակում ծառայող թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանն իր հրանոթի փողն ուղղում է դեպի պարսկական զորքերը և խուճապ առաջացնում՝ հնարավորություն տալով ռուսներին կոտրելու հակառակորդի դիմադրությունը և մտնելու Էջմիածին: Հակոբը դիմում է փախուստի, բայց պարսիկները բռնում են նրան և խոշտանգում։ Հերոսը հրաշքով կենդանի է մնում: Ոուսական կառավարությունը նրան պարգևատրում է և նշանակում ցմահ տարեկան թոշակ: 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավում են Սարդարապատը, նորից պաշարում Երևանի բերդը: Հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական
զորքերը և հայ կամավորները սրընթաց գրոհով մտնում են Երևանի բերդ: Երևանի գրավումը ռուսական զորքերի ամենամեծ հաղթանակն էր 1826–1828 թթ. ռուս-պարսկական պատերազմում:
5. Ներկայացրեք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։
Ո-ուսական զորամասերը շուտով անցնում են Արաքս գետը և հոկտեմբերի
13–ին մտնում Թավրիզ: Մինչև 1828 թ. սկզբները ռուսական զորքերը գրավում են Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարժվում դեպի Թեհրան: Շահը ստիպված հաշտություն է խնդրում։ 1828 թ. փետրվարի 10–ին Թավրիզ–Թեհրան Ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվում է
հաշտության պայմանագիր: Արևելյան Հայաստանի ևս մի մեծ հատված` Երևանի և Նախիջևանի խանությունները, անցնում են Ռուսաստանին: Սակայն Արաքս գետից հարավ ընկած պատմական Պարսկահայքի և Ատրպատականի գավառները վերադարձվում են պարսիկներին:
6. Ի՞նչ սպասելիքներ ունեին հայերը 1826-1828 թթ․ պատերազմից։ Ներկայացրե՛ք կամավորական շարժման ընթացքը:
1827 թ. սկզբներին, երբ ռուսական զորքերը պատրաստվում էին գրավելու Երևանը, Ներսես Աշտարակեցին և գրող, մանկավարժ Հարություն
Ալամդարյանը հայրենասիրական կոչերով դիմեցին երկրամասի հայությանը: Հայրենիքի ազատության գաղափարով տոգորված` բազմաթիվ երիտասարդներ ցանկություն հայտնեցին ռուսական զորքի հետ մասնակցելու հարձակմանը: 1827 թ. գարնանը Թիֆլիսում,Արցախում
և այլ վայրերում կազմակերպվում են կամավորական գումարտակներ (պրուժինաներ)։ Համընդհանուր ոգևորության պայմաններում աճում էր հայ կամավորականների թիվը: Ռուսական իշխանությունները, հայերին ոգևորելով, նպատակ ունեին միայն օգտագործելու նրանց ուժերը երկրամասը գրավելու համար: