Սակեի Պատմությունը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում սակե խմիչքը, հայտնի է գրեթե բոլորին։ Շատերը կարծում են, որ այն բրնձից պատրաստված օղու բազմատեսակ է։ Սակայն, դա այդպես չէ։ Իրականում սակեն ոչ միայն օղի չէ, այն ալկոհոլային խմիչքների առանձին ուղղություն է։

Սակեի պատմությունը հաշվվում է ոչ մեկ հարյուր տարի և իր սկիզբն առնում է, իհարկե, Ճապոնիայում։ Խմիչքի իրական անվանումը «նիխոնսյու» է։ Իսկ մեզ հայտնի «սակե» բառը տեղական ճապոնական խոսելաոճ է՝ այնպես, ինչպես Ռուսաստանում օղին կարող է անվանվել «беленькая» կամ «горькая»։ Բայց քանի որ աշխարհում ավելի շատ արմատավորվեց «սակե» անվանումը, խմիչքն սկսեցին վաճառել այդ անվանումով։

Ալկոհոլային խմիչքը պատրաստում են բրնձի ֆերմենտացիայի կամ խմորման ճանապարհով։ Քանի որ արտադրությունում կիրառվում է պաստերիզմացման գործընթացը, այլ ոչ թե թորման, ուստի խմիչքը կարելի է դասել ավելի շուտ գարեջրի կատեգորիային, քան օղու։ Ավելին, սակեում անսովոր խմորում է տեղի ունենում, դրան հատուկ տերմինով են անվանում՝ բորբոսային խմորում, որն ավելի ճիշտ է։

Սակեյի պատմության մեջ գրանցվել է մի հետաքրքիր փաստ` նախկինում գոյություն է ունեցել ավանդական շեթոդ , ըմպելիք պատրաստելու համար , որն ունի իր առանձնահատկությունը. խմորման գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ էր ծամել բրնձի հատիկները բերանում և թքել տարայի մեջ: Այդպես էին վարվում դեռ երկու հազար տարի առաջ՝ սակե պատրաստող վարպետները:

Այնուամենայնիվ ըմպելիքի բաղադրատոմսը Ճապոնիայի բնակիչները չեն հորինել, նրանք միայն հիմք են ընդունել Չինաստանում բրնձի գարեջրի պատրաստման սկզբունքները, դրանք լրացնելով, որ սակեն ավելի ուժեղ դառնա և տարբերվի իր առանձնահատուկ համով:

Պատմության մեջ առաջին սակեն նախատեսված էր միայն կայսեր և միապետների համար։ Սովորական բնակչության մեջ սակեն տարածում գնավ միայն X դարում։ Զանգվածային արտադրության համար օգտագործվել է կորձի կաղապարը, որը ճապոնացիներին ազատեց խմիչքի համար բրնձի հատիկներ ծամելու անհրաժեշտությունից, ինչպես նաև գործընթացն ավելի հիգիենիկ դարձրեց: XVII դարից սկսվում է սակեյի արտահանումը եվրոպական երկրներ։

Կա մի տեսություն, որ սակեն տաք են ըմպում։ Իսկապես , կարելի է և այդպես։ Չնայած , ճապոնական ասացվածքն ասում է `«Լավ սակեն խմիր սառը։ Վատը ` տաք»։ Այսպիսով, տաքացրած սակեն համարվում է ոչ այնքան լավ որակի խմիչք, ինչն էլ ցանկանում են թաքցնել։

Հետաքրին այն է, որ Ճապոնիայում սակեն ավելի նախընտրելի է, քան այլ եվրոպական ալկոհոլային խմիչքները։ Ամենից շատ բրնձի «օղին» պահանջարկ ունի Ֆրանսիայում և Միացյալ նահանգներում։

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝ История саке

Յոգուրտի պատմությունը

XX հարյուրամյակի վերջին Ռուսաստանի բնակիչները կարողացան զգալ յոգուրտի համը պլաստիկ բաժակներում, որոնք զարդարված էին վառ գույնի պիտակներով։ Բայց սխալ կլիներ ասել, որ յոգուրտը նախկինում անհայտ, նոր ապրանք է։ Յոգուրտի հայտվելու պատմությունն սկսվել է 7000 տարի առաջ։

Դժվար է ասել, թե ով է առաջինը պատրաստել այն։ Յոգուրտի մասին տեղեկությունները պահպանվել են տարբեր ժողովուրդների մոտ և նրանք բոլորը խոսում են գրեթե նույն ժամանակաընթացքի մասին։

Թուրք ժողովուրդները յոգուրտն անվանում էին «սպիտակ թթվածին» և իրենց կուռքերին շռայլելու համար նրանք այն զոհաբերում էին նրանց։ Յոգուրտի մասին գիտեր նաև քոչվոր ժողովուրդը, որը կաթի տեղափոխման համար օգտվում էր կենդանիների կաշվից պատրաստված անոթներից։ Այդ տեղափոխությունների ընթացքում կաթի մեջ բակտերիաներ էին ընկնում՝ առաջացնելով խմորում և թթվածին։ Երկար ճանապարհին կենդանիներն անընդմեջ շարժվում էին, կաթը անոթներում խառնվում էր, իսկ արևի ճառագայթները տաքացնում էին այն․այդպիսով էլ ստացվում էր յոգեւրտը։ Հնդկաստանում այդ մթերքը ստանում էին այլ ճանապարհով․կաթը մեկ անոթից մյուսն էին տեղափոխում օգտագործելով կոշտ տնական կտավ

Յոգուրտի պատմության մեջ լուրջ դեմք դարձավ նոբելյան մրցանակակիր Իլյա Իլյիչ Մեչնիկովը։ Նա իրեն նվիրել է կաթնամթերքի ուսումնասիրությանը , դե այդ թվում նաև յոգուրտի։ Հետևելով Բալկանների ապրելակերպին , Մեչնիկովը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ նրանք ըմպում էին յոգուրտ կոչվող խմիչքը և հայտնի էին իրենց երկարակեցությամբ։ Գիտնականին հաջողվեց բացահայտել դրան նպաստող մանրեները։ Հենց նրա կողմից են բացահայտված յոգուրտային բակտերիաները` Lactodacillus bulgaricus և Streptococcus thermophilus.

Իսկական թագավորական փառք յոգուրտը ստացավ 1501թ, Ֆրանսիայի արքա ` Ֆրանսուայի հիվանդության ժամանակ։ Պալատական բժիշկները, բոլոր դեղերը փորձելուց հետո, կանխատեսել էին նրա մահը։ Եվ այդ ժամանակ բժիշկներից մեկը խորհուրդ տվեց արքային ամենօրյա յոգուրտի օգտագործում։ Արքան բուժվեց։ Ֆրանսուսյի հրամանով պալատում սկսեցին պահել ոչխարների հոտ , որպեսզի միշտ ունենան թարմ այծի կաթ, յոգուրտ պատրաստելու համար։

Մեչնիկովի պնդմամբ ՝ Ռուսաստանում 20-րդ դարի սկզբին, սկսեցին արտադրել շիճուկ՝ ոչխարի թթու կաթից, բուլղարական բաղադրատոմսով: Այն ժամանակ հնարավոր էր գնել այդ՝ ինչպես մյուս դեղամիջոցները, միայն դեղատանը:

XX դարի 30-ական թվականներին իսպանացի Իսահակ Կարասոն ՝ «Danone» կաթնամթերքի կայսրության հիմնադիրը, կարողացավ լակտոբակտերիաների արտադրության լիցենզիա ստանալ Պաստերի ինստիտուտում, որտեղ Մետչնիկովն իրականացնում էր իր աշխատանքը: Դրանից հետո յոգուրտը կարելի էր գնել ոչ միայն դեղատանը, այժմ այն վաճառվում էր նաև խանութներում: Մինչև յոգուրտը չէր ենթարկվում ջերմային մշակման, այն պարունակում էր կենդանի օգտակար միկրոօրգանիզմներ:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝ История йогурта

Kinder-Surprise-ի ստեղծման պատմությունը

Խոսելով «Kinder-Surprise»-ի ստեղծման պատմության մասին` միանշանակ նախ պետք է պատմել, թե ինչպես է զարգացել շոկոլադե արտադրանք պատրաստող մեծ իտալական «Ֆերերո» ընկերությունը: Ընկերության տարեկան շրջանառությունն այժմ կազմում է ավելի քան 6 միլիարդ եվրո, բայց այն միանգամից չէ այսպիսի հսկայական դարձել: Նրա պատմության արմատները գտնվում են անցյալ դարում, քառասունական թվականներին, երբ ամբողջ աշխարհին անհանգստացնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Պիետրո Ֆեռերոն եղել է առաջին առևտրի կետի հիմնադիրը Թուրին քաղաքում (Իտալիա): Նրա հիմնած գործը խթան հանդիսացավ ընկերության հետագա զարգացման համար, որը կարողացավ աշխարհին նվիրել շատ համեղ քաղցրավենիք (դրաժե՝ «Tic-Tac», «Nutella»՝ շոկոլադե մածուկ, «Kinder Surprise»՝ ձվիկներ, «Rafaello»՝ քաղցրավենիք): Պետք է նշել, որ այս բիզնեսը հիմնել է Պիետրոյի հայրը, ով փոքր հացաբուլկեղենի խանութ ուներ: Նա էլ փոխացել էր խանութը որդուն 1930թ-ին: Բայց Պիետրոն ձգտում էր ավելի հետաքրքիր և գրավիչ գործի: Եվ հետագայում սովորական հացաբուլկեղենի խանութը նա կարողացավ վերածել հրուշակեղենի խանութի:

Եվ հենց այստեղ Ֆերերոն բացահայտեց իր տաղանդը: Լինելով հրուշակագործ՝ նա սիրում էր փորձեր կատարել սննդամթերքով, իսկ նրան ցանկացած հարցում օգնում էր իր կինը: Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմը զույգին ստիպեց տեղափոխվել Իտալիայի հյուսիս: 1942 թ.-ին Ալբա քաղաքում զույգը վերաբացեց հրուշակեղենի խանութ: Այնտեղ նրանք շարունակեցին իրենց փորձերը՝ հորինելով նորանոր քաղցր ուտեստներ:

Նոր վայրում Ֆերերո ընտանիքի հրուշակեղենը խլացուցիչ հաջողության հասավ, այնուհետև լուրերը տարածվեցին ամբողջ Իտալիայում: Դե, ժամանակի ընթացքում էլ համեղ քաղցրավենիքի մասին ամբողջ աշխարհն իմացավ: 1946 թվականին Ալբայում բացվեց Ֆերերոյի առաջին գործարանը: Ընկերությունը 10 տարի անց գնաց Իտալիայի սահմաններից դուրս ՝ Գերմանիայում բացելով իր ներկայացուցչությունը:

Իսկ հիմա «Kinder Surprise»-ի ՝ մանկական հայտնի համեղ զվարճանքի ստեղծման պատմության մասին: «Ձվի մեջ խաղալիք» դնելու գաղափարը չի կարելի նոր կոչել: Չէ որ, դեռ ԽՍՀՄ-ում նախապատերազմյան տարիներին երեխաներին գնում էին քաղցրավենիք, որն անվանում էին «շոկոլադե ռումբ», որոնց ներսում երեխաները գտնում էին սրտիկներ, փայտե տիկնիկներ և այլ փոքրիկ իրեր, ինչը նրանց ուրախացնում էր: Բացի այդ, Իտալիայում կա մի հին ավանդույթ. այնտեղ, Զատիկի տոնին թխում էին խմորեղեն, որը նման էր ձվի, իսկ դրա ներսում դնում էին փոքրիկ անակնկալ (մետաղադրամ կամ խաղալիք):

24-ամյա Միկելե Ֆերերոն՝ Պյետրոի որդին, ով ընտանեկան բիզնեսի հաջորդողը դարձավ, այս ավանդույթը ընդունեց որպես հիմք: Եվ քանի որ փոքր տարիքից նա հրաժարվում էր կաթ խմել, որոհտեև չէր սիրում, մի հետաքրքիր միտք առաջացավ: Նա որոշեց ստեղծել մանկական քաղցրավենիք, որում կաթի պարունակությունը կբարձրացվի մինչը 42 %: Այդ ժամանակներից էլ իր ճանապարհորդությունը սկսեց մանկական հրուշակեղենի «Kinder» շարքը:

Անակնկալներով ձվիկը նույնպես որոշվեց «Kinder» շոկոլադից պատրաստել։ Դրանք սկսեցին արտադրվել 1974թ․-ին ՝ սպիտակ և կաթնային (երկշերտ) շոկոլադից: Միջուկը դեղին պլաստիկ պարկուճ էր, որը նման էր իսկական ձվի դեղնուցի: Ֆերերո ընտանիքն անմիջապես արտոնագրեց իրենց գյուտը: Բայց մի շարք խաղալիքներ ստեղծելու գաղափարը, որոնք կարող են տեղադրվել պլաստիկ ձվի մեջ, պատկանում է շվեյցարացի արդյունաբերական դիզայներ Հենրի Ռոթին: «Kinder Surprise» շարքի շատ խաղալիքներ, հատկապես նախնական խաղերը, նրա գաղափարներն են:

Մեծ հերթ էր առաջացել, երբ «Kinder Surprise»-ը առաջին անգամ հայտնվել էր ցուցափեղկերին։ Ընդամենը մեկ ժամվա ընթացքում վաճառվեց առաջին խմբաքանակը։ Թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները շտապեցին հավաքել «Kinder-Surprise»-ի պարունակությունը: Ձեռքով ներկված որոշ խաղալիքների գինը հասնում էր 500 դոլլարի (եթե հատկապես նմուշը հազվագյուտ էր)։ Հայտնի է մի դեպք, երբ 2007 թ.-ին eBay աճուրդում 30 000 եվրո տրվեց 90,000 խաղալիքներից բաղկացած հավաքածուի համար:

«Ferrero» մանկական բոլոր ապրանքներն արտադրվում են «Kinder» ապրանքանիշի ներքո: Ուստի, շոկոլադե ձվի անվանումը պետք է պարունակի «kinder» բառը: Բայց «surprise» բառը՝ անվան երկրորդ մասը համապատասխանում է նրա անալոգին, բայց միայն այն երկրներում, որտեղ իրականացվում է նրա վաճառքը։ Օրինակ՝ «Kinder Uberraschung» շոկոլադե ձվերը արտադրում է «Ferrero»–ն Գերմանիայում, «Kinder Sorpresa»–ն արտադրվում են Իսպանիայում և Իտալիայում, «Kinder Surpresa»–ն՝ Բրազիլիայում և Պորտուգալիայում, «Kinderoverraskelse»–ը՝ Նորվեգիայում և Շվեյցարիայում, «Kinder Surprise»–ը՝ Անգլիայում, «Kinder-Surprise»՝ Ռուսաստանում: Իր գոյության 30 տարվա ընթացքում «Kinder Surprise»-ը վաճառել է շուրջ 30 միլիարդ շոկոլադե ձու:

Թարգմանեցին՝  էլեն Պողոսյանը,  Գոհար Մավյանը և  Էլինա Սիմոնյանը
Աղբյուրը՝ История «Киндер-Сюрприза»

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started