Տիրանոս ( բռնապետ, ինքնակալ, բռնակալ)
Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձ է, որի իշխանությունը կոչվել է տիրանիա։ Եղել են մի քանի տիպի՝ վաղ հունական (կամ ավագ), պարսկամետ, ուշ հունական (կամ կրտսեր) տիրանիաներ։ Վաղ հունական տիրանիան ծագել է պոլիսների ձևավորման շրջանում (մեր թվարկությունից առաջ 7–6-րդ դարում), տոհմային ավագանու և դեմոսի (ժողովրդի) պայքարի ընթացքում։ Զինված ուժի օգնությամբ իշխանության հասնելով և հենվելով դեմոսի աջակցության վրա, տիրանոսները կարևոր վերափոխումներ են կատարել արհեստավորների և գյուղացիների դրությունը բարելավելու համար, նպաստել արհեստների և առևտրի զարգացմանը, հուն, գաղութացման ընթացքին։ Տոհմային կարգերից դասակարգային կարգերի անցման շրշանի առանձնահատկությունների ծնունդ լինելով և հիմնականում հենվելով ռազմական ուժի վրա՝ տիրանիան հաստատուն վարչակարգ չէր և մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի կեսին սպառել է իրեն՝ տեղը զիջելով պոլիսային հանրապետությանը։ Պարսկամետ տիրանիան գոյություն է ունեցել Փոքր Ասիայի և Եգեյան ծովի կղզիների հուն, քաղաքներում, պարսկական տիրապետության ժամանակ (մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի վերջ)։ Պարսիկների նշանակած կառավարիչներին (հույն օլիգարխների միշավայրից) անվանել են տիրանոս։ Ավելի ուշ հունական տիրանիան ծագել է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի վերշին, դեմոսի սնանկացող խավերի և պոլիսների հարուստ վերնախավի միշև սոցիալական սուր պայքարի պայմաններում ու գոյատևել մինչև մեր թվարկությունից առաջ 11-րդ դարում։
Փոխաբերական իմաստով տիրանոս նշանակում է կեղեքիչ, դաժան մարդ։













